twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ԵՄ-ն ճնշում է գործադրում Երևանի վրա Պետք է ընտրություն կատարվի

11 Դեկտեմբերի 2025 18:36

Բրյուսելը, ըստ երևույթին, որոշել է վերջ դնել՝ Երևանի տարիներ շարունակ «երկու աթոռների վրա նստելու» փորձերին։ Հայաստանը փաստորեն հայտնվել է Ռուսաստանի և Եվրամիության միջև իր հետագա արտաքին քաղաքականության ուղու երկընտրանքի առջև։  
 
ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի կողմից՝ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում արված կոշտ հայտարարությունները անմիջականորեն մատնանշում են դրա մասին։
 
«Մենք տեսնում ենք, որ Եմ-ի հետ երկրների մերձեցման զուգընթաց արտաքին վնասաբեր ազդեցության ճնշումը մեծանում է։ Ռուսաստանն և նրա պրոքսիներն ակտիվացնում են ապատեղեկատվական արշավները, այդ թվում նաև Հայաստանում՝ հաջորդ տարվա ընտրությունների նախաշեմին։ Այս տարի գլխավոր թիրախը Մոլդովան էր, բայց այն դարձավ նաև նրա լավագույն ապացույցը, որ այս սպառնալիքը կարելի է հաղթահարել», - ընդգծել է Կալլասը։
 
Նման հայտարարությունները առաջին անգամը չեն հնչում։ Այս ամսվա սկզբին, ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսում, որին մասնակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Կալլասը Երևանին  կոչ արեց միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
 
«Աշխարհակարգը փոխվում է։ ԵՄ-ի ընդհանուր արտաքին քաղաքականության հետ ռազմավարական դիրքորոշումների համապատասխանեցումը ծայրահեղ կարևոր է Եվրամիության գործընկերների՝ ներառյալ Հայաստանի համար։ Ներկայումս ԵՄ-ի որոշումների հետ Հայաստանի արտաքին քաղաքականության համապատասխանության մակարդակը կազմում է 37%։ Պատժամիջոցները, որոնք մենք կիրառել ենք Ռուսաստանի դեմ, ծանր են [ԵՄ-ի համար], բայց մենք, այնուամենայնիվ, նույնը խնդրում ենք մեր գործընկերներից», - հայտարարել է նա՝ հավելելով, որ Եվրամիությունը շահագրգռված է պատերազմի արագ ավարտման մեջ։
 
Եվրահանձնաժողովի փոխնախագահի համառ հայտարարությունները միայն հաստատում են Բրյուսելի հստակ դիրքորոշումը. Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լիովին համապատասխանի Եվրամիության գծին։ Ըստ էության, սա Երևանին պարտավորեցնում է շարժվել եվրոպական առաջնահերթությունների և սկզբունքների ֆարվատերով։ Տեսականորեն, նման ուղին կարող է մեծացնել Հայաստանի՝ երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ին միանալու հնարավորությունները, բայց միայն Ռուսաստանի հետ կապերի լիովին խզելու դեպքում։ Օրինաչափ հարց է ծագում. որքանո՞վ է նման շրջադարձը իսկապես օգտակար ինքնին Հայաստանի համար։
 
Վերջին հայտարարությունները, ըստ երևույթին, պետք է դիտարկել որպես հենց Հայաստանի անվտանգության հետ անմիջականորեն կապված հարցի շուրջ Երևանի վրա «մեղմ» ճնշման ձև։ Դրանով հանդերձ Բրյուսելը այս ճնշումը ամրացնում է ֆինանսական գործիքներով։
 
«Հայաստանին կհատկացվի 15 միլիոն եվրո, որը կուղղվի խաղաղության ամրապնդմանը և երկրի դիմադրողականության բարձրացմանը; կիրականացվեն մի քանի նախաձեռնություններ, կկազմակերպվեն ականազերծման դասընթացներ, կտրամադրվեն համապատասխան սարքավորումներ», - վստահեցրել է Կալլասը՝ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո կայացած նույն ճեպազրույցի ժամանակ։ Նա ընդգծել է, որ եվրոպական ֆինանսավորումը թույլ կտա Երևանին ավելի արդյունավետ արձագանքել արտաքին միջամտությանը՝ փաստորեն նկատի ունենալով Ռուսաստանին։
 
Եվրամիությունը արդեն գործնականում չի թաքցնում, որ չի ցանկանում Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում և ձգտնում է առաջ մղել իր սեփական շահերը տարածաշրջանում։
 
Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր արտաքին ռիսկերի մասին Եվրոպական կառույցների հայտարարությունները  անհիմն չեն։ 2024 թվականի սեպտեմբերին երկիրը հայտնեց «ռուսական հետքով» պետական հեղաշրջումը կանխելու մասին։
 
2025 թվականի հունիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հեղաշրջման ևս մեկ փորձի մասին՝ «Civic» պարբերականի կողմից ենթադրյալ «Հեղաշրջման ռազմավարություն» հոդվածի հրապարակումից հետո, որտեղ պնդվում էր, որ հայկական ընդդիմությունը պատրաստել է իշխանափոխություն և մշակել է կոնկրետ ծրագիր։ Փաստաթղթում հիշատակվում էին Հայաստանի նախկին նախագահներ և ռուսական ընկերություններ։
 
Այսպիսով, Երևանի և ԵՄ-ի կողմից արտաքին սպառնալիքների գնահատականները ձևականորեն համընկնում են։ Սակայն, նույնիսկ դա հաշվի առնելով, նրա հավանականությունը, որ Հայաստանը կմիանա հակառուսական պատժամիջոցներին՝ մի շարք պատճառներով զրոյական է։
 
Առաջինը, չնայած եվրոպական ապագայի մասին երազանքներին՝ Հայաստանի ղեկավարությունը, այնուամենայնիվ, գիտակցում է երկրի՝ ԵՄ-ին միանալու չափազանց ցածր հնարավորությունները, հատկապես հաշվի առնելով ինքնին Եվրամիության ներսում առկա քաղաքական անկայունությունը։
 
Երկրորդը, որքան էլ Հայաստանը փորձի հեռու մնալ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, երկրի տնտեսությունը առաջվա պես անմիջականորեն կախված է ռուսական շուկայից և ԵԱՏՄ-ի մեխանիզմներից։ Իսկ Հայաստանի համար ֆինանսական գործոնները՝ սկզբունքային են։
 
Երրորդը, վերջերս Հայաստանի իշխանությունները փաստորեն նմանակեցնում են բազմավեկտորականությունը՝ փորձելով միաժամանակ բավարարել Մոսկվայի և Բրյուսելի սպասումները՝ հույսը դնելով եվրոպական հանդուրժողականության և Ռուսաստանի «հասկացողության» վրա։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս անձամբ հայտարարել է՝ Հայաստանի պրագմատիկ, բազմավեկտոր կուրսի մասին, որը կողմնորոշված է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի (ԱՄՆ, ԵՄ և Ֆրանսիա) հետ հարաբերությունների զարգացման վրա։ Բայց Բրյուսելից կոշտ ազդանշանները ցույց են տալիս. նման կուրսը դադարում է ձեռնատու լինել ԵՄ-ին։ Հայաստանին հասկացնում են, որ նա ստիպված կլինի կողմնորոշվել արտաքին քաղաքականության ընտրության հարցում՝ ընդ որում այն էլ մինչև առաջիկա ճակատագրական գործընթացների սկսվելը։

Caliber.Az
Դիտումներ: 193

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

170
20 Հունվարի 2026 22:57
2

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

144
18 Հունվարի 2026 19:04
3

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

133
19 Հունվարի 2026 13:01
4

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

115
19 Հունվարի 2026 14:21
5

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

105
20 Հունվարի 2026 14:04
6

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

104
19 Հունվարի 2026 12:48
7

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

100
20 Հունվարի 2026 11:09
8

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

91
19 Հունվարի 2026 19:19
9

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 36-րդ տարելիցը

90
20 Հունվարի 2026 09:10
10

Հունվարի 20-ի նահատակների հերոսությունը չի մոռացվի. Մեհմեթ Գիյաս Ազերթուրք

89
19 Հունվարի 2026 11:19
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading