twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Արդյունաբերություն, էներգետիկա, զբոսաշրջություն. Ղարաբաղը բացահայտում է իր ներուժը Նախագահ Ալիևի այցի արդյունքներով

25 Դեկտեմբերի 2025 17:08

Բարի ավանդույթի համաձայն՝ երկրի շրջաններ այցելությունների շրջանակներում նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է՝ ենթակառուցվածքների, արտադրական և սոցիալական օբյեկտների հիմնարկեքին և բացմանը, ծանոթանում է արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների գործունեությանը: Վերջին հինգ տարիների ընթացքում պետական ներդրումների վեկտորը տեղափոխվել է՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների վերածննդի վրա, որոնք վերածվել են հսկայական շինհրապարակի: Այս շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Խոջալուի շրջան, ինչպես նաև Աղդամ և Խանքենդի քաղաքներ, որտեղ մասնակցել է մի քանի արդյունաբերական ձեռնարկությունների, հյուրանոցի, ենթակայանի և կրթական հաստատությունների բացման արարողություններին, ինչպես նաև ծանոթացել է վերականգնված բնակավայրերի զարգացմանը:
 
«Ադրբեջանի ազատագրված տարածքներում Մեծ վերադարձի առաջին պետական ծրագրի» հիմնական նպատակը՝ ադրբեջանական քաղաքների և գյուղերի վերականգնումն է, բնակարանային և սոցիալական օբյեկտների, ինչպես նաև տրանսպորտային, էներգետիկ և կոմունալ ենթակառուցվածքների կառուցումը, արդյունաբերական կլաստերների, առևտրի, ծառայությունների ձեռնարկությունների շահագործման հանձնումը: Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծության կենտրոնի (ՏԲՀՎԿ) տվյալներով՝ ազատագրված տարածքներում վերականգնման աշխատանքների համար՝ «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում հատկացված միջոցների ծավալը հասել է 21,5 միլիարդ մանաթի: Մինչդեռ մոտ ժամակահատվածում այս ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը կմոտենա մոտավորապես 30 միլիարդ մանաթի: Այստեղ տեղին է նշել, որ բյուջետային ներարկումների հետ մեկտեղ, պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսություններում ներդնում է՝ ադրբեջանական բիզնեսը, ինչպես նաև ներգրավվում են Թուրքիայի, ԱՊՀ-ի և այլ բարեկամ երկրների գործարարները: Այդ ներդրումները նպաստում են արդյունաբերական ձեռնարկությունների և ծառայությունների օբյեկտների կառուցմանը, ինչպես նաև օկուպացիայից ազատագրված տարածքներում նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչը հանդիսանում է հիմնարար պայման նախկին հարկադիր վերաբնակների արագ վերադարձի համար:
 
Վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվող վերականգնման աշխատանքների արդյունավետության ակնառու օրինակ է դարձել պետության ղեկավարի այցը Ղարաբաղի տնտեսական շրջան, որտեղ նա հանդիպել է Խանքենդի քաղաքի Քերքիջահան ավանի բնակիչների հետ և ծանոթացել է այնտեղ կատարված շինարարական աշխատանքներին։
 
«Շնորհավորում եմ ձեզ 34 տարի անց հայրենի հող վերադառնալու կապակցությամբ. բոլոր նախկին վերաբնակները աստիճանաբար վերադառնում են իրենց նախնիների հողեր, այդ թվում նաև Քերքիջահան ավան։ Վերադարձի գործընթացը շարունակվում է, «Մեծ վերադարձ» ծրագիրն այժմ աշխարհում ամենահաջողված իրականացվող վերադարձի ծրագիրն է», - հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Քերքիջահան ավանի բնակիչների հետ հանդիպմանը։
 
Պետության ղեկավարը այս բնակավայր այցելել էր 2023 թվականի հոկտեմբերին, և այդ ժամանակ կարգադրել էր վերանորոգել տները և դպրոցը, իրականացնել այլ անհրաժեշտ ենթակառուցվածքային նախագծեր։ Հիշեցնենք, որ օկուպացիայից առաջ ավանում ապրում էր 1796 ադրբեջանցի՝ 355 ընտանիք, սակայն 1991 թվականի վերջին Քերքիջահանը այրվել է հայերի կողմից։ Ավանը օկուպացիայից ազատագրվել է 2023 թվականին՝ հակաահաբեկչական գործողության արդյունքում, և ներկայումս այնտեղ գրանցված է 674 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 2531 բնակչով։ Խանքենդի քաղաքում և Աղդերեի ու Խոջալուի շրջաններում նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովի խոսքով՝ ավանում վերանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա մաիսին, և ներկա ժամանակ այստեղ կա 33 բնակելի շենք և 1037 մասնավոր տուն, որոնցից 790-ը՝ մասամբ պիտանի են բնակվելու համար։ Մինչև այս տարվա վերջը նախատեսվում է վերանորոգել 40 տուն, իսկ 2026 թվականին՝ 280։ Ավանում վերականգնվել են էլեկտրաէներգիայի և գազի գծերը, անցկացվել է ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխ, տեղադրվել է փողոցային լուսավորություն, ասֆալտապատվել են ճանապարհները, ինչպես նաև անցկացվել է՝ 60 տեղանոց մսուր-մանկապարտեզի և 624 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցի հիմնարար վերանորոգում։
 
Ազատագրված տարածքներում  բնակելի և սոցիալական ենթակառուցվածքների, տրանսպորտային և էներգետիկ օբյեկտների վերականգնման, կրթական և զբոսաշրջային կլաստերների զարգացմանը զուգընթաց՝ մասնավոր կապիտալի ներգրավվմամբ ձևավորվում է տարածաշրջանի արդյունաբերական հիմքը, որը կոչված է աշխատանքով ապահովել աճող թվով վերաբնակներին։
 
Այս առումով միանգամայն դինամիկ կերպով են շարունակվում վերականգնման աշխատանքները նաև Աղդամ և Խանքենդի քաղաքներում, այստեղ նույնպես կառուցվում են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ: Մասնավորապես, դեկտեմբերի 23-ին պետության ղեկավարը մասնակցել է 110/35/10 կիլովոլտանոց «Խանքենդի-1»  փակ տիպի էլեկտրական ենթակայանի բացմանը։
 
Քաղաքները և շրջակա տարածքները ազգային էլեկտրացանցին միացնելու համար Շուշայից մինչև Խանքենդի՝ լեռնային և անտառապատ բարդ տեղանքով անցկացվել է 11 կմ ընդհանուր երկարությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ: Տարածաշրջանում այս առաջին փակ տիպի ենթակայանում ստեղծվել է  միկրո-SCADA թվային կառավարման ժամանակակից միկրոպրոցեսորային կենտրոն, որը կապահովի՝ բարձրավոլտ փոխանցման գծերի և էներգետիկ սարքավորումների իրական ժամանակի ռեժիմում մոնիթորինգ, կառավարում և հետևում: Էլեկտրական օբյեկտի շահագործման հանձնմանը մասնակցած «Ազերէներժի» ԲԲԸ-ի վարչության նախագահ Բաբա Ռզաևը հիշեցրել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում անցկացված 1000 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծերը միացված են 12 նոր և արդիականացված ենթակայանների շխթայով, ինչը թույլ է տվել ստեղծել 330 և 110 կՎ լարումներով  շրջանաձև էլեկտրամատակարարման երկաստիճան համակարգ: Որի շնորհիվ, որևէ ուղղությամբ էլեկտրաէներգիայի անջատման դեպքում էլեկտրաէներգիան ավտոմատ կերպով և անխափան կմատակարարվի հակառակ ուղղությամբ։
 
Հատկանշական է, որ Խանքենդին ոչ միայն հանդիսանում է Ղարաբաղի էներգոհամակարգի հանգուցային կենտրոն, այլ նաև ձեռք է բերում ամբողջ տարածաշրջանի համար կարևոր կրթական կենտրոնի կարգավիճակ: 2024 թվականի սեպտեմբերի 20-ին Ղարաբաղի համալսարանի բացումից անցել է ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի, և այժմ պետության ղեկավարը մասնակցել է՝ Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի նոր շենքի բացմանը: Ուսումնական շենքն ունի 40 լսարան, համակարգչային լաբորատորիաներ, գրադարան, ընթերցասրահ, հավաքների դահլիճ, մասնագիտացված լսարաններ և նիստերի համար սենյակներ, ընդհանուր առմամբ՝ ուսուցման և գիտահետազոտական գործընթացների համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներ: Նույն օրը Ադրբեջանի նախագահը դրել է Ղարաբաղի համալսարանի ինժիներական ֆակուլտետի շենքի հիմքը. նոր շենքը կկառուցվի ժամանակակից չափանիշներին համապատասխան և շահագործման կհանձնվի կարճ ժամանակում։ Այն կունենա լսարաններ, լաբորատորիաներ, գրադարան, ինչպես նաև որակյալ կադրերի պատրաստման համար նախատեսված հետազոտական և նորարարական տարածքներ։
 
Ղարաբաղում ենթակառուցվածքների հետ մեկտեղ, դինամիկ զարգանում է նաև արտադրական ներուժը, ընդ որում դրանում առաջատարն է Աղդամը. այստեղ գործում է Աղդամի արդյունաբերական պարկ, որտեղ գրացված է  27 ռեզիդենտի և հինգ ոչ ռեզիդենտի մասնակցությամբ 32 ձեռնարկություն: Ներդրողները արդյունաբերական պարկում արդեն ներդրել են 142 միլիոն մանաթ, ստեղծվել է մոտ 970 մշտական աշխատատեղ: Արդյունաբերական պարկը արտադրում է պաստառներ, կոշիկ, կապի և ազդանշանային սարքավորումներ, միկրոպրոցեսորային հիմքով փոխկապակցման համակարգեր, միջին և ցածր լարման կայանքներ, մոնոբլոկ տրանսֆորմատորներ և էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ և այլն: Աղդամում արտադրական ձեռնարկությունների թիվը արագորեն աճում է. այսպես, դեկտեմբերի 23-ին պետության ղեկավարի մասնակցությամբ շահագործման է հանձնվել՝ չինական տեխնոլոգիայով էլեկտրական փոխանցման գծերի հենարաններ արտադրող գործարանը: «Construction» ՍՊԸ-ի կողմից կառուցված գործարանի տարեկան հզորությունը կազմում է 7,2 հազար տոննա, և այդ արտադրանքը ներքին պահանջարկը բավարարելուց բացի, նաև կարտահանվի: Նույն օրը արդյունաբերական պարկում դրվել է՝ «Saloglu Qarabağ» ՍՊԸ կահույքի, այդ թվում նաև հյուրասենյակի և ննջասենյակի տարբեր տեսակի կահույքի, փափուկ կահույքի և կահույքի մետաղյա պարագաների արտադրության գործարանի հիմքը: Արտադրական գործընթացում կօգտագործվեն թուրքական, գերմանական և չինական տեխնոլոգիաներ, իսկ գործարանի տարեկան հզորությունը կկազմի 4 հազար կահույքի հավաքածու և 6 հազար կահույքի մետաղյա պարագաներ։
 
Արդյունաբերական կլաստեր է ձևավորվում նաև Խոջալուի շրջանում, մասնավորապես, Բալլըջա գյուղում «Accurate Az» ՍՊԸ-ն կառուցել է գրասենյակային կահույքի և պարագաների արտադրության գործարան. գործարանի բացման արարողության ժամանակ պետության ղեկավարը տեղեկացվել է, որ թուրքական, շվեյցարական, գերմանական, իտալական, չինական և ճապոնական սարքավորումների միջոցով այստեղ տարեկան կարտադրվի 20 տեսակի 240 հազար միավոր գրասենյակային կահույք, ինչպես նաև 4 միլիոն միավոր կահույքի պարագաներ։ Ակնկալվում է, որ արտադրանքի 60%-ը կարտահանվի, իսկ 40%-ը կմատակարարվի ներքին շուկա։
 
Հատկանշական է, որ այս երեք ձեռնարկությունների արտադրական հզորությունների գագաթնակետին հասնելուն պես, այստեղ կստեղծվի մոտ 550 մշտական աշխատատեղ, դրանով հանդերձ Աղդամի արդյունաբերական պարկի աշխատակիցների ընդհանուր թիվը կհասնի ավելի քան 1500-ի։
 
Ղարաբաղի տարածաշրջանում բիզնեսի ևս մեկ կարևոր ոլորտ է ճանաչվում զբոսաշրջությունը, որի զարգացման համար տարածաշրջանում ձևավորվում է հյուրանոցային հզոր ենթակառուցվածք։ Մասնավորապես, Շուշայի, Լաչինի, Քելբեջարի և Թերթերի շրջաններում մի քանի տարի է, ինչ ընթանում է զբոսաշրջային և առողջարանային օբյեկտների շինարարություն։ Այս աշխատանքը առավել ինտենսիվ է անցկացվել Շուշայում. այստեղ վերակառուցվել և գործում են երեք հյուրանոցներ՝ «Qarabağ» հյուրանոցը, «Avan Shusha Plaza » հյուրանոցը և «Kharibulbul» հյուրանոցը, քաղաքում և նրա արվարձաններում նախատեսվում է նաև փոքր բուտիկ հյուրանոցների, հյուրատների և հոստելների կառուցում, իսկ շուտով կսկսվի բարձրակարգ հինգաստղանի «Qarabağ Zəfər» հյուրանոցային համալիրի կառուցումը։ Ազատագրված տարածքներում հանգստի ոլորտի զարգացումը շարունակվում է նաև մյուս շրջաններում. այսպես, այս տարի Խանքենդիում բացվել են «Բուլուդ», «Սաֆալը», «Շաֆագ», «Յուրդ» և «Գըզըլ Գյուլ» հյուրանոցները, իսկ Խոջավենդում շահագործման  է հանձնվել «Խոջավենդ» հյուրանոցը, ինչպես նաև Աղդերե քաղաքում «Աղդերե» և «Ռիվերսայդ» հյուրանոցները։ Իր հերթին, Լաչինում բացվել է «Lachin Hotel & Resort», Շուշայի հյուրանոցային կլաստերին ավելացել է «Yasemen» հյուրանոցը, իսկ Զանգիլանի շրջանում շահագործման է հանձնվել «Agali» հյուրանոցը։
 
Մեր երկիրը ջանքեր է գործադրում Ղարաբաղի տարածաշրջանում միջազգային հյուրանոցային ապրանքանիշեր ներգրավելու ուղղությամբ, և անցյալ երեքշաբթի պետության ղեկավարի մասնակցությամբ Աղդամում բացվել է առաջին նման օբյեկտ՝ «Hilton Garden Inn Agdam» հյուրանոցը։ Նոր հյուրանոցը գտնվում է Աղդամի երկաթուղային և ավտոբուսային կայարանի համալիրի, Աղդամի Մուղամի կենտրոնի, Աղդամի արդյունաբերական պարկի և այլ սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների մոտ։ Երկու հեկտար տարածքի վրա կառուցվել է տարբեր դասի 127 համարներում խմբավորված 287 հյուրնոցային տեղերով երկու, վեց և յոթ հարկանի շենքերի երեք համալիր ։ Այստեղ գործում են նաև ռեստորան, հասարակական սննդի գոտի, խորհրդակցությունների սրահ, միջոցառումների սրահ և խնջույքների սրահ, ստեղծվել են փակ լողավազան, մարզասրահ, և սենյակային սպասարկման և հյուրանոցային այլ հարմարություններում մշտական աշխատանքով ապահովվել  է 120 մարդ։

Caliber.Az
Դիտումներ: 50

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Կկառուցի՞ արդյոք Թուրքիան Աղդամում մասնագիտական ​​ուսումնական հաստատություն

164
23 Դեկտեմբերի 2025 08:44
2

Ադրբեջանա-ամերիկյան մերձեցումը և 907-րդ ուղղման ստվերը ԱՄՆ-ի փորձագետները՝ Caliber.Az կայքում

125
22 Դեկտեմբերի 2025 17:56
3

Ադրբեջան - 2025. ինքնիշխանության և միջազգային դիրքերի ամրապնդում Տարվա արդյունքները՝ Թեյմուր Աթաևի հետ

110
24 Դեկտեմբերի 2025 08:50
4

Խաղաղության վառելիք և պատերազմի օրինագիծ Հակաադրբեջանական դեմարշ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում

104
23 Դեկտեմբերի 2025 08:49
5

Դատավարություն Գյանջայի դատարանում. մեղադրողը պահանջել է 18 տարվա ազատազրկում Ավանեսյանի համար

95
23 Դեկտեմբերի 2025 09:45
6

«Հայաքվեյի» բենզինային հիստերիան Ռևանշիստները նորից կռվում են իրականության հետ

78
24 Դեկտեմբերի 2025 19:21
7

Ադրբեջանական ընկերությունները Չեռնոգորիայում ներդրել են գրեթե մեկ միլիարդ դոլար. Բայրամով

69
22 Դեկտեմբերի 2025 13:18
8

Diplomatic World Sweden-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մասին

67
22 Դեկտեմբերի 2025 11:49
9

Ադրբեջանում սկսվել է աստղագիտական ձմեռը

67
22 Դեկտեմբերի 2025 09:07
10

Պարզաբանվել են Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները

64
22 Դեկտեմբերի 2025 10:22
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading