twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խաղաղության վառելիք և պատերազմի օրինագիծ Հակաադրբեջանական դեմարշ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում

23 Դեկտեմբերի 2025 08:49

Ինչպես հայտնի է, Բաքուն առաջին անգամ սկսել է ադրբեջանական նավթամթերքի մատակարարումը Հայաստան. դեկտեմբերի 18-ին 22 ցիստեռն բեռնված  1220 տոննա «AI-95» մակնիշի բենզին է ուղարկվել հարևան երկիր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումը ապաշրջափակելու և երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար: Ընդ որում, այս հայտարարությունը նա արել է՝ Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
 
Սա նրա հստակ ապացույցն է, թե ինչպես են Բաքուն և Երևանը՝  օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, երկու երկրների ղեկավարների և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ՝ «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի նախաստորագրումից հետո՝ շարժվում դեպի խաղաղ պայմանագրի վերջնական ստորագրմանը: Աշխարհի շատ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները աջակցություն են հայտնել այս քայլին: Եվ ահա այս դրական ֆոնին տեղի է ունենում մի իրադարձություն, որը ապացուցում է՝ ԱՄՆ-ի հայկական սփյուռքի և վաղուց նրա կողմից վարձահատուցված ամերիկյան քաղաքական գործիչների կործանարար և վնասակար մտադրությունների անխուսափելիությունը։
 
Այսպես, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները ներկայացրել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև անվտանգության ոլորտում գործընկերությանը վերաբերվբող նոր օրինագիծ: Եվ Բաքվում էլ չէին արձագանքի հանրապետական Գաս Բիլիրակիսի և Նյու Ջերսիի դեմոկրատ Ֆրենկ Փալոնի անունից ներկայացված այս փաստաթղթին, եթե այն չկրեր բացահայտ հակաադրբեջանական բնույթ: Մասնավորապես, դրանում առաջարկվում է արգելել ԱՄՆ-ի նախագահին չեղարկել 907-րդ ուղղման վրա հիմնված սահմանափակումները Ադրբեջանի դեմ: Դրանով իսկ, նախաձեռնության հեղինակները փորձում են օրենսդրորեն շրջափակել՝ Բաքվի նկատմամբ իր քաղաքականության մեջ ինքնուրույն փոփոխություններ մտցնելու Սպիտակ տան հնարավորությունը՝ նույնիսկ տարածաշրջանային իրողությունների փոփոխության պայմաններում։
 
Եվ այսպես, որո՞նք են լավ սնված հայամետ ամերիկացի կոնգրեսականների «փաստարկները»: Տեսականին՝ վաղուց արդեն ամուր ձանձրալի է: Կարճ ասած, այստեղ կա պահանջ, որի համաձայն Միացիալ Նահանգների կողմից Ադրբեջանին ցանկացած ապագա օգնություն պետք է պայմանավորված լինի մի շարք պայմանների կատարմամբ, ներառյալ «հայերի Ղարաբաղ վերադարձը»: Ինքստինքյան հասկանալի է, որ այն փաստը, որ ոչ ոք նրանց չի վտարել, այլ նրանք հեռացել են ինքնուրույն՝ հետևելով ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավարների ցուցումներին՝ սա ամերիկացի օրենսդիրները հարմար կերպով անտեսել են: Ինչպես նաև այն, որ հայերը հեռացել են հարմարավետ՝ իրենց բոլոր իրերը մեքենաներով տանելով, ինչը և փաստագրվել է ադրբեջանական կողմից։ Բացի այդ, պետք է հատուկ ընդգծել, որ Վաշինգտոնի համաձայնագրերում ոչ մի հիշատակում չկա «հայերի Ղարաբաղ վերադարձի», ոչ էլ «գերիների ազատ արձակման» մասին, որը վերաբերում է ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող ղարաբաղյան խունտայի նախկին առաջնորդներին։
 
Դե իսկ այդ կոնգրեսականների՝ «դադարեցնել Հայաստանի դեմ ռազմական գործողությունները» կոչը առհասարակ անհեթեթության գագաթնակետն է։ Չէ որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարում հայտարարեց, որ «արդն մեկ տարի և յոթ ամիս ոչ մի զինվոր սահմանին չի զոհվել և չի վիրավորվել  կրակոցներից»։ Բացի այդ, և՛ Առաջին ղարաբաղյան պատերազմը, և՛ 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմը, և՛ Ղարաբաղում մեկօրյա հակաահաբեկչական գործողությունը տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում։ Այդ Հայաստանն էր գրեթե երեք տասնամյակ օկուպացրել Ադրբեջանի տարածքի 20%-ը և ցինիկաբար անտեսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը։
 
Ինչպես տեսնում ենք, հերթական հակաադրբեջանական սադրանքի հեղինակները խայտառակ բարձունքների են հասել անվիճելի փաստերի անբարոյական և անամոթ աղավաղման մեջ։ Սակայն մենք վաղուց մոռացել ենք, թե ինչպես կարելի է զարմանալ ամեն ինչից։ Բավական է հիշել, որ անարդար 907-րդ ուղղումը ընդունվել է 1992 թվականին, երբ Հայաստանը իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը և օկուպացրել Շուշան և Լաչինը։ Սակայն ժամանակը՝ պատմության անողոք դատավորը ամեն ինչ դրեց իր տեղը. Ադրբեջանը, չնայած ամեն ինչին, վերականգնեց  իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
 
Եվ եզրափակելով նշենք, որ այս սադրիչ քայլը կոնգրեսասկանների կողմից ձեռնարկվել է այն բանից հետո, երբ նախագահ Թրամփին մոտ քաղաքական գործիչ, Ֆլորիդա նահանգից կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան հանդես եկավ՝ 907-րդ ուղղումը չեղյալ համարել նախատեսող օրենսդրական նախաձեռնությամբ։ Համարում ենք, որ սա՝ բացահայտ հարձակում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ԱՄՆ-ի նախագահի խաղաղապահ նախաձեռնությունների դեմ, և, ի դեպ, ոչ առաջինը։ Դեռ սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատը մերժեց նմանատիպ հակաադրբեջանական փոփոխությունները, որոնք Ֆրենկ Փալոնեն և Գաս Բիլիրակիսը փորձեցին առաջ մղել։ Թե ինչպես կլինի այս անգամ՝ Ժամանակը ցույց կտա։

Caliber.Az
Դիտումներ: 193

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Աշխարհ առանց դիմակների. Ոչ թե օրենքի ուժը, այլ ուժի իրավունքը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

109
13 Հունվարի 2026 09:07
2

Ադրբեջանի կարգավիճակը և փոթորկալից Իրանը «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

98
12 Հունվարի 2026 09:50
3

Կայսերական մտրակ և Երևանի արձագանքը Սոլովյովը սպառնում է Հայաստանին

94
13 Հունվարի 2026 15:49
4

Երկպառակության գինի Ալկոհոլային չարաշահումներ Հայաստանում

93
13 Հունվարի 2026 09:20
5

Ագդերեի շրջանում ականի վրա պայթելուց հետո տղամարդու ոտքը անդամահատվել է

84
12 Հունվարի 2026 11:38
6

Նավթային արա-հավակնություններ «Հին աշխարհի հիստերիկներ»

76
12 Հունվարի 2026 09:25
7

Ադրբեջանի պաշտպանական տրամաբանությունը կանոնների խախտման դարաշրջանում Թեյմուր Աթաևի տեսակետը

75
12 Հունվարի 2026 13:55
8

Ադրբեջանը ևս 979 տոննա ավտոմոբիլային վառելիք է ուղարկել Հայաստան

75
12 Հունվարի 2026 09:20
9

Խաղաղության վառելիքը՝ ընդդեմ ռևանշիստների հիստերիայի Տարանցում, առևտուր, խաղաղության գործընթաց

63
13 Հունվարի 2026 12:57
10

ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում և Իրանի հանելուկը Էլմար Մամեդյարովը՝ Caliber.Az կայքում

60
14 Հունվարի 2026 09:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading