twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Համբուրգյան հաշվարկով Փաշինյանի շրջագայության առօրեականությունը և խորհրդանշական բնույթը

12 Դեկտեմբերի 2025 17:29

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Համբուրգից ուղևորվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին: Ավելի վաղ, պաշտոնական այցով գտնվելով Գերմանիայում, Փաշինյանը մեկնաբանել է հարցն այն մասին, թե համատեղելի են արդյոք՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը և ԵԱՏՄ-ի կառույցներին մասնակցությունը։ 
 
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ներկա պահին որևէ հակասություն չի տեսնում: «Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, և այստեղից ես մեկնում եմ Մոսկվա: Այստեղ կա արդյո՞ք որևէ անհամատեղելիություն: Ակնհայտ է, որ ոչ, քանի երկու գործընթացներն էլ իրականում ընթացքի մեջ են: Եթե երբևէ մենք հասնենք մի իրավիճակի, երբ անհամատեղելիությունը կդառնա ակնհայտ, այդ ժամանակ էլ կմտածենք, թե ինչ որոշում կայացնել», - ասել է Փաշինյանը:
 
Եվ իրոք, նախ, սա առաջին անգամը չէ, որ Փաշինյանը Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցումից հետո մասնակցում է ԵԱՏՄ-ի միջոցառումներին: Այստեղ նկատվում է այն ցուցադրական տարբերությունը, որը Հայաստանի վարչապետը դնում է այդ կառույցի և ՀԱՊԿ-ի միջև: Սա, իր հերթին, նույնպես հասկանալի է: 44-օրյա պատերազմում պարտությունից հետո հայ հասարակության մեջ ձևավորվել է ՀԱՊԿ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք: Սա մեծ մասով իռացիոնալ զգացմունք  է, սակայն հոգեբանորեն բացատրելի է՝ հայ հասարակությունը ցնցված էր, որ «ի դեմս Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցն և պաշտպանը ուղիղ ռազմական աջակցություն չցուցաբերեց Ադրբեջանի հետ պատերազմում»: Թեև ինքնին սպասումները ի սկզբանե անհիմ ն էին՝ պատերազմը անցկացվում էր Ադրբեջանի տարածքում, Բաքուն չխախտեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանները, հետևաբար, չկար նաև առիթ ՀԱՊԿ-ի միջամտության համար: Փաշինյանի համար ՀԱՊԿ-ի չմիջամտելը՝ նաև լավ պատճառ է այս ռազմաքաղաքական դաշինքից հեռու մնալու համար, քանի որ նա ընդհանուր առմամբ եվրոպամետ քաղաքական գործիչ է, և ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը շարունակելը կնշանակեր լրջորեն խոչընդոտել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը: Բայց նույնիսկ այս պայմաններում, Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, այլ ընդամենը սառեցրել է նրա հետ իր մասնակցությունը և դադարեցրել է վճարումներ կատարել ընդհանուր բյուջե։
 
ԵԱՏՄ-ի դեպքում ամեն ինչ այլ կերպ է դրված։ Միասնական տնտեսական տարածքին անդամակցությունը Հայաստանին ապահովում է առևտրի բարենպաստ պայմաններ ավանդական մատակարարների և գնորդների հետ։ Առավել ևս, հայտնի է, որ Հայաստանը լավ օգտվել է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետ կապված աշխարհաքաղաքական իրավիճակից և դարձել է Ռուսաստանի կարևոր գործընկերներից մեկը՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարտահանման համար։ Այս բոլոր գործոնները Երևանը դարձնում են ԵԱՏՄ-ի կայուն գործընկեր։
 
Դրանով հանդերձ Հայաստանի եվրոպական գործընկերները հանգիստ աչք են փակել և շարունակում են փակել հայկական ապրանքների Ռուսաստան վերաարտահանման վրա: Նրանց համար Հայաստանը՝ միշտ «ինչ որ ուրիշ բան» է: Մենք հիմա նպատակ չենք դնում հետազոտել այս խնդրի պատճառները՝ դրանք մի քանիս են, և դրանք ներառում են ինչպես պրագմատիկ, այնպես էլ իռացիոնալ նկատառումներ: Մեր նպատակն է՝ հավաստիագրել, որ Եվրոպան որևէ հատուկ խնդիր չի տեսնում (այն էլ որոշակի սահմաններում) Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ կապերում: Մինչդեռ, այս կապերի հիմնական աճը տեղի է ունեցել 2022 թվականից հետո, երբ Հայաստանը դարձավ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարտահանման հիմնական միջանցք՝ ինչպես դեպի Ռուսաստան, այնպես էլ Ռուսաստանից:
 
Ինչ վերաբերում է Փաշինյանի Համբուրգից ուղիղ Մոսկվա մեկնելու խորհրդանշական բնույթին, ապա սա, ամենայն հավանականությամբ, ոչ այլ ինչ է, քան պատահականություն: Պետությունների ղեկավարների այցելությունը հաստատվում  է ամիսներ առաջ, և գրաֆիկը, հավանաբար, չէր կարող օբյեկտիվ պատճառներով այլ կերպ կազմակերպվել :
 
Դրանով հանդերձ խորհրդանշական բնույթը, պետք է խոստովանել, այնուամենայնիվ առկա է: Եվ եթե այն ներգծել ավելի լայն համատեքստում, ապա պետք է արձանագրել, որ Եվրոպան ապրում է ինստիտուցիոնալ և արտաքին քաղաքական ծանրագույն ճգնաժամերի ժամանակաշրջան: Վերջինս հիմնականում պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպային աջակցությունը ավելի հաճախ պայմանավորում է նրա գերիշխող լիբերալ գաղափարախոսության ավելի ավանդական գաղափարախոսությամբ փոխարինմամբ։ Գործնական քաղաքականության առումով սա լավագույնս երևում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, որտեղ Թրամփը համակարգված կերպով հրաժարվում է կիսել Եվրոպայի տեսլականը «ռուսական սպառնալիքի» մասին և մայրցամաքում խաղաղության հաստատումը առաջ է մղում Մոսկվայի հետ փոխզիջումների միջոցով։
 
Հետևաբար, Հայաստանի վարչապետի Գերմանիայից Ռուսաստան մենկելը՝ խորհրդանշական իմաստով ընդմենը այն իրողությունների արտացոլումն է, որոնք դաժան են Եվրոպայի համար, բայց բավականին բարենպաստ՝ Հայաստանի համար։

Caliber.Az
Դիտումներ: 219

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ալիևը տեսանյութ է հրապարակել «Խաղաղության խորհրդի կանոնադրության» ստորագրման արարողությունից ՏԵՍԱՆՅՈՒԹ

115
23 Հունվարի 2026 11:59
2

Ալիևի դավոսյան մեսիջները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

114
22 Հունվարի 2026 11:02
3

Ի.Ալիևը Դավոսում ստորագրել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը» Ուղիղ հեռարձակում / ԼՈՒՍԱՆԿԱՐ

110
22 Հունվարի 2026 15:19
4

Բաքվի խոսքը ընդդեմ Երևանի մեկնաբանությունների Վերադարձ առանց ուժի

106
22 Հունվարի 2026 15:55
5

ԱՄԷ-ի հեղինակավոր Շեյխ Զայեդ հիմնադրամը կիսվել է՝ Ադրբեջանի նախագահի մասին հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

103
23 Հունվարի 2026 22:54
6

Moody's-ը՝ ադրբեջանական վառելիքի Հայաստան մատակարարումների մասին

92
22 Հունվարի 2026 09:51
7

Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ

86
24 Հունվարի 2026 10:25
8

Ալիևը և Թրամփը հանդիպում են ունեցել Դավոսում

58
22 Հունվարի 2026 16:17
9

Ադրբեջանում 18 կաշառակերներ բռնվել են հանցագործության վայրում

56
22 Հունվարի 2026 17:54
10

Թրամփ. Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները իմ ընկերներն են

56
22 Հունվարի 2026 16:23
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading