twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Թյուրքական աշխարհը Ադրբեջանի սրտում Գաբալայում անցկացվել է Թյւրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը

08 0Հոկտեմբերի 2025 13:06

Գաբալայի միջազգային օդանավակայանը երեկ և այսօր ընդունել է բարձրաստիճան հյուրերին: Թյւրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ և դիտորդ երկրների ղեկավարները հոկտեմբերի 7-ին հավաքվել էին ԹՊԿ- XII  գագաթնաժողովին, որպեսզի ամփոփել անցած ժամանակահատվածը և նախանշել առաջիկա տարիներին տարածաշրջանային զարգացման ռազմավարական վեկտորները: Ուշադրության կենտրոնում էին Եվրոպան և Ասիան կապող հիմնական զարկերակ, որպես  Միջին միջանցք հայտնի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու անվտանգության և ամրապնդման հարցերը: Գագաթնաժողովի շրջանակներում, որի կենտրոնական «Տարածաշրջանային խաղաղություն և անվտանգություն»,թեման էր, քննարկվել են  ԹՊԿ-ի ինստիտուցիոնալ կառուցվածքի ամրապնդման ջանքերը, ինչպես նաև ստորագրվել է Գաբալայի հռչակագիրը:
 
Գաբալայի գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք երկկողմ բանակցություններ է անցկացրել ժամանած բարձրաստիճան հյուրերի՝ Ղրղզստանի ղեկավար Սադըր Ժապարովի, որի նախագահությունը կազմակերպությունում այսօր ավարտվել է, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարի, ԹՊԿ Ավագանու խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմի, ինչպես նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի  հետ։
 
Այսօր առավոտյան կայացաել է ԹՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Նրանում հանդես եկած Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ի թիվս այլ բաների, նշել է թուրքական պետությունների աշխարհագրական դիրքի կարևորությունը, որը նպաստում է Եվրոպայի և Ասիայի միջև բնական տրանսպորտային, լոգիստիկ և տարանցիկ ուղիների ձևավորմանը։ «Կազմակերպությունը ունի հսկայական հնարավորություններ այս ոլորտում։ Այս երթուղին նույնպես հանդիսանում է  Միջին միջանցքի անբաժանելի մասը։ Վաշինգտոնի գագաթնաժողովում TRIPP երթուղու մասին հայտարարությունը, որը Զանգեզուրի միջանցքով կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի միջև անարգել տեղաշարժը՝ հանդիսանում է կարևոր քայլ մեր տարածաշրջանում հաղորդակցությունների դիվերսիֆիկացման ուղղությամբ», - ասել է նախարարը։
 
Քիչ հետո սկսվել է պետությունների ղեկավարների նիստը, որում ողջույնի խոսքով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նշելով թուրքական երկրների համար այնպիսի գործոնների ծայրահեղ կարևորությունը, ինչպիսիք են անվտանգությունը, տրանսպորտը և հաղորդակցությունները, ածխաջրածինների արտահանումը, ինչպես նաև կանաչ էներգիան՝ նախագահ Ալիևը երկու կարևոր առաջարկ է արել. 2026 թվականին Ադրբեջանում Թուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների համատեղ զորավարժություններ անցկացնել և հանդիսավոր կերպով նշել՝ 1926 թվականին Բաքվում կայացած առաջին Թուրքաբանական համագումարի 100-ամյա տարեդարձը։
 
Այդ միջոցառումները, առանց որևէ կասկածի,  ոչ միայն իրենց փաստացի բովանդակության, այլ նաև իրենց ոչ պակաս հուզական բաղադրիչի շնորհիվ նոր թափ կհաղորդեն թուրքական աշխարհի ներսում ինտեգրացիոն գործընթացներին։
 
Իլհամ Ալիևը նշել է նաև ԹՊԿ-ի աճող միջազգային հեղինակությունը: «Այսօր Թուրքական պետությունների կազմակերպությունը՝ ոչ միայն համագործակցության հարթակ է, այն ձևավորվում է որպես խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը», - ասել է նախագահը։
 
Իրոք, ԹՊԿ-ն իր ստեղծումից ի վեր վերընթաց զարգանում է։ Կազմակերպության ստեղծման գաղափարը ակտիվորեն քննարկվել էր 1990-ական թվականներից ի վեր, իսկ 2009 թվականի հոկտեմբերի 3-ին Նախչըվանում Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղզստանի միջև ստորագրվել է՝ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) ստեղծման մասին համաձայնագիր, որը հետագայում վերափոխվել է ԹՊԿ-ի: 2019 թվականին Թուրքական խորոհուրդում, որպես լիիրավ անդամ է ընդունվել Ուզբեկստանը: 2018 թվականի վերջից Հունգարիան հանդիսանում է կազմակերպության դիտորդ պետություն: Հատկանշական է, որ այս կարգավիճակում երկիրը 2025 թվականին հյուրընկալել է ԹՊԿ-ի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Կազմակերպության նկատմամբ Հունգարիայի հետաքրքրությունը՝ առանձին քննարկման արժանի ֆենոմեն է: Մի կողմից, այն կապված է հունգարական էթնոգենեզի թուրքական բաղադրիչի հետ, իսկ մյուս կողմից, և զգալի չափով, այն աճող դերի ըմբռնման հետ, որ թուրքական պետությունները խաղալու են համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ։
 
2021 թվականի նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացած Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VIII գագաթնաժողովում Թուրքական խորհուրդը վերանվանվեց Թուրքական պետությունների կազմակերպությանը, ինչը իրենով նշանավորեց անցում նոր քաղաքական և տնտեսական կարգավիճակի, որը ձգտում է ավելի ակտիվ դեր խաղալ ինչպես թուրքական պետությունների միջև ինտեգրման, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Նույն գագաթնաժողովում Թուրքմենստանը ընդունվեց ԹՊԿ-ի կազմում որպես դիտորդ։ Այս հանդիպմանը ընդունված կարևոր ռազմավարական փաստաթուղթ է «Թուրքական աշխարհ 2040. ապագայի հայեցակարգային տեսլական» հայեցակարգը, որում ամրագրված են այնպիսի երկարաժամկետ առաջնահերթություններ, ինչպիսիք են վստահության և քաղաքական համերաշխության ամրապնդումը, տնտեսական և տեխնիկական համագործակցության զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը, ընդհանուր տրանսպորտային տարածքի ստեղծումը և անվտանգության ոլորտի համակարգումը։
 
2023 թվականի մարտի 16-ին ստեղծվեց Թուրքական ներդրումային հիմնադրամը, իսկ 2024 թվականի նոյեմբերի 6-ին ստորագրվեց թվային տնտեսության ոլորտում գործընկերության մասին համաձայնագիր, որը ինչպես նաև ներառում է էլեկտրոնային առևտրի ոլորտը: 2024 թվականի նոյեմբերի 21-ին ստեղծվեց Թուրքական երկրների միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիաների միությունը։
 
Կարելի է վստահորեն ասել, որ շարունակելով Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում բոլոր նախորդ փոխգործակցությունների ավանդույթները, Գաբալայում ԹՊԿ-ի գագաթնաժողովը կդառնա կարևոր ուղենիշ՝ անդամ պետությունների միջև կապերի ամրապնդման ճանապարհին: Այս համատեքստում մենք կարծում ենք, որ կարևոր նշանակություն կունենա այսօր ստորագրված Գաբալայի հռչակագիրը, որում, ինչպես ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ վերահաստատվել են թուրքական աշխարհում համերաշխության ամրապնդումը, փոխադարձ վստահության ամրապնդումը, ինքնիշխանության, անկախության և պետականության սկզբունքներին հավատարմությունը:

Caliber.Az
Դիտումներ: 193

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Կմեկնի՞ արդյոք Իլհամ Ալիևը Երևան 2026 թվականին։ Caliber.Az-ի էքսկլյուզիվ

4186
30 0Հոկտեմբերի 2025 15:20
2

Ադրբեջան, Հայաստան և դեպի հացը մեկնող ձեռքը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

189
29 0Հոկտեմբերի 2025 21:11
3

Հնդկաստանի սխալը Հարավային Կովկասում Նյու Դելիի դիմակայությունը և Բաքվի պրագմատիզմը

158
29 0Հոկտեմբերի 2025 17:25
4

Իլհամ Ալիև. Մենք թշնամուն քշել ենք մեր հողերից և այսօր կառուցում ենք հրաշալի կյանք

134
29 0Հոկտեմբերի 2025 09:10
5

«Մեծ վերադարձ». նախկին ներքին տեղահանվածների հերթական խմբերն ուղևորվել են Աղդամ և Աղդերե

131
29 0Հոկտեմբերի 2025 11:44
6

Նախչըվանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս. 2023-ի երկրաշարժից հետո Ադրբեջանն առաջինն էր, որ օգնության ձեռք մեկնեց

112
30 0Հոկտեմբերի 2025 11:46
7

Բաքու և Երևան. նոր իրականության ձևավորում Ֆարհադ Մամեդովը՝ Caliber.Az-ի եթերում

112
29 0Հոկտեմբերի 2025 10:46
8

Հավատ, կամք և վերածնունդ Թեյմուր Աթաևի ակնարկը

111
29 0Հոկտեմբերի 2025 21:04
9

«Մեծ վերադարձ». Խըդըրլը գյուղ կտեղափոխվի 24 ընտանիք

102
31 0Հոկտեմբերի 2025 11:28
10

Երեսապաշտության քարոզ Սարգսյանը մեղադրում է միջազգային կազմակերպություններին

94
30 0Հոկտեմբերի 2025 17:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading