twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

PEACE Act առանց խաղաղության Ո՞վ է խաթարում Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունները

09 0Հոկտեմբերի 2025 09:28

Հանրապետական կոնգրեսականներ Դարել Իսան և Գաս Բիլիրակիսը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ներկայացրել են՝ «Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների վերսկսկման դեպքում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդունում» նախատեսող «Կովկասում լարվածության կանխարգելման և փոխգործակցությանը խթանելու մասին» - PEACE Act  օրինագիծը։
 
Ինչպես տեսնում ենք, չնայած այս նախաձեռնության բարեհնչյուն վերնագրին, իրականում խաղաղապահ հռետորաբանության արտաքին շուքի տակ թաքնված են կոպիտ քաղաքական կողմնակալություն, ցինիզմ և միակողմանի մոտեցում։ Այդ օրինագծի հեղինակները նորից փորձում են միջազգային հանրությանը պարտադրել տարածաշրջանի աղավաղված պատկերը, որտեղ Հայաստանը ավանդաբար ներկայացվում է որպես «հնարավոր զոհ», իսկ Ադրբեջանը՝ «հնարավոր ագրեսոր»։
 
Նման մոտեցումը ոչ միայն աղավաղում է իրականությունը, այլ նաև ջնջում է ինքնին արդարության և հավասարակշռության գաղափարը, որի վրա, ըստ էության, պետք է հենվի ամերիկացի օրենսդիրի որոշումները։ Չէ որ եթե ադրբեջանա-հայական հակամարտության պատմությունը քննարկել առանց գաղափարախոսական աչքակապերի, ապա մեր առջև դրված է ակնհայտ փաստ. հենց Հայաստանն է  շուրջ երեք տասնամյակ օկուպացիայի տակ պահել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների 20%-ը, մահվան սպառնալիքի տակ հարյուր հազարավոր ադրբեջանցիներին վտարել է իրենց հարազատ տներից, ամբողջ քաղաքները վերածել է ավերակների, օրինակ՝ Աղդամը, որն անվանել են «Կովկասի Հիրոսիմա», որպես բարբարոսության և ավերածությունների խորհրդանիշ։
 
PEACE Act-ի հեղինակները այդ փաստաթղթում դիտավորյալ չեն հիշատակում ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, ո՛չ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի տարածքից խաղաղ ադրբեջանական քաղաքների դեմ արձակված հրթիռային հարվածները: Գյանջայում, Բարդայում և Թերթերում զոհվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ. այս փաստերը փաստաթղթավորված են, դրանք տեսել են ողջ միջազգային հանրությունը: Սակայն, օրինագծի հեղինակների համար, ըստ երևույթին, կա միայն միակողմանի «ճշմարտություն»-ը՝ հայկականը: Եվ սա նրանով հանդերձ, որ Հայաստանի Հանրապետությունը այս բոլոր հանցագործությունների համար որևէ պատիժ չի կրել: Ոչ մի պատժամիջոցների փաթեթ Երևանի դեմ, ոչ մի լուրջ քաղաքական դեմարշ չի եղել: Ընդհակառակը, արևմտյան մայրաքաղաքները նրա համար անընդհատ գտել են արդարացումներ: Ահա ձեզ՝ «երկակի ստանդարտների» դասական օրինակ:
 
Հիշելով այս ամենի մասին, կամա-ակամա գալիս ես  այն ակնհայտ եզրակացության, որ Իսայի և Բիլիրակիսի նախաձեռնությունը՝ պարզապես անբարյացակամ քայլ չեն Ադրբեջանի նկատմամբ: Սա բացահայտ սադրանք է, որը կարող է խաթարել այն փխրուն դիվանագիտական հավասարակշռությունը, որ ներկայումս ձևավորվում է Բաքվի և Երևանի միջև,  հատկապես հաշվի առնելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղ պայմանագրի տեքստը և ստորագրել են Վաշինգտոնի հռչակագիրը։ Այս ամենը բարդ, առաջընթաց դիվանագիտական աշխատանքի արդյունք է, այդ թվում նաև Միացյալ Նահանգների նախագահի միջնորդությամբ։
 
Եվ ահա պարադոքս. Հանրապետական կուսակցությունից երկու կոնգրեսականները փաստորեն խաթարում են իրենց պետության ղեկավարի ջանքերը։ Չէ որ Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է իր շահագրգռվածության մասին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի արագ ստորագրման հարցում։ Եվ հանկարծ մի օրինագիծ, որն ուղղակիորեն հակասում է այդ ուղղությանը՝ ամբողջ պատասխանատվությունը դնելով մեկ կողմի վրա և խրախուսելով մյուսին։ Սա արդեն քաղաքական սաբոտաժ է ԱՄՆ-ում հայկական լոբբիի օգտին, որի շահերը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, չափազանց հաճախ է գերազանցում ինքնին Ամերիկայի շահերը։ Եվ այստեղ մենք ստիպված ենք արձանագրել, որ հայկական սփյուռքը մնում է Միացյալ Նահանգների ամենաակտիվ և ֆինանսապես ապահովներից մեկը։ Նրա ազդեցությունը Կոնգրեսում բավականին մեծ է, և յուրաքանչյուր նոր ընտրական ցիկլ բերում է լոբբիստների կողմից դրդված նախաձեռնությունների հերթական ալիք։
 
Ավաղ, ամերիկյան քաղաքականության պատմությունը բազմիցս ցույց է տվել, թե ինչպես են մի շարք քաղաքական գործիչներ փորձել հաճոյանալ հայկական լոբբիին և կառուցել իրենց կարիերան  վարձահրավիրված նախաձեռնությունների վրա: Ճիշտ է, երբեմն նման ձևահնարները ողբալիորեն են ավարտվում: Դրա ակնառու օրինակ է՝ մի ժամանակ Կոնգրեսում հայկական շահերի գլխավոր պաշտպան՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով այսօր պատիժ է կրում կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանքով: Նման պատմությունները պետք է ստիպեն խորհել նաև վերոնշյալ կոնգրեսականներին: Խաղաղությունը չի կառուցվում կեղծիքի և կողմնակալության վրա: Ադրբեջանին որպես «ագրեսոր», իսկ Հայաստանին՝ «անմեղ զոհ» ներկայացնելու փորձերը հակասում են փաստերին, միջազգային իրավունքին և առողջ դատողությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի ազգային շահերին, որին հարկավոր է Հարավային Կովկասում Ադրբեջանի նման ուժեղ դաշնակից:
 
Հարկավոր է չմոռանալ նաև ներքին համատեքստի մասին: Այսօր ամերիկյան Կոնգրեսը ապրում է վերջին տարիների իր ամենալարված ժամանակահատվածներից մեկը: Կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով ԱՄՆ-ի տնտեսությունը կրում է հսկայական վնասներ: Պետհաստատությունների աշխատանքը կաթվածահարող բյուջետային վեճերը սրում են սոցիալական դժգոհությունը, իսկ կոնգրեսականների վարկանիշները աղետալի իջնում են: Այս պայմաններում ավելի տրամաբանական կլիներ կենտրոնանալ՝ ներքին խնդիրների լուծումները գտնելու, կորուստները նվազագույնի հասցնելու, իրավիճակը կայունացնելու, քաղաքացիների վստահությունը վերականգնելու վրա: Բայց դրա փոխարեն որոշ կոնգրեսականներ նախընտրում են քաղաքական կապիտալը վատնել բացահայտ սադրիչ հակաադրբեջանական փաստաթղթեր ընդունելու վրա, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ ամերիկյան շահերի, ո՛չ էլ Կովկասում իրական խաղաղության հետ: Սա, անցյալի հայտնի քաղաքական գործչի խոսքերով ասած՝ավելին է, քան հանցագործությունը: Սա՝ սխալմունք է:

Caliber.Az
Դիտումներ: 35

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Խաղաղություն, սահմաններ և հաղորդակցություններ Փորձագետները՝ Հարավային Կովկասի առաջիկա հեռանկարների մասին

159
06 0Հոկտեմբերի 2025 13:40
2

Խաղաղության և անվտանգության թուրքական ձևաչափ Թեյմուր Աթաևի ակնարկը

149
06 0Հոկտեմբերի 2025 21:46
3

Հիքմեթ Հաջիև. Թուրքական աշխարհը մեր ընդհանուր ընտանիքն է ՏԵՍԱՆՅՈՒԹ

122
07 0Հոկտեմբերի 2025 12:22
4

Ի.Ալիևը Կոպենհագենում և Թրամփի խաղաղությունը Գազայում «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

94
06 0Հոկտեմբերի 2025 09:52
5

Ջեյհուն Բայրամով. ԹՊԿ-ն դարձել է դինամիկ տարածաշրջանային կենտրոն

87
07 0Հոկտեմբերի 2025 11:15
6

Եվրահանձնակատար. Վաշինգտոնյան համաձայնագրերը Եվրոպային կմոտեցնեն Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային

77
06 0Հոկտեմբերի 2025 11:22
7

Ղազախստանի նախագահը ժամանել է Ադրբեջան ԼՈՒՍԱՆԿԱՐ

74
06 0Հոկտեմբերի 2025 18:22
8

Պրահայից մինչև Կոպենհագեն. Խաղաղության երկար ճանապարհը Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

71
07 0Հոկտեմբերի 2025 10:33
9

Ղրղզստանի նախագահը ժամանել է Գաբալա

68
06 0Հոկտեմբերի 2025 17:09
10

Գյանջայի երրորդ գնդակոծումից անցել է հինգ տարի

67
08 0Հոկտեմբերի 2025 09:34
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading