twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վիճարկվող աքսիոմ Էմին Գալալիի մտորումները

08 0Հոկտեմբերի 2025 10:24

Եթե որևէ մեկը մոռացել է, աքսիոմը ոչ ոքի մոտ առարկություն չի առաջացնում և ապացույցի կարիք չունի, ի տարբերություն թեորեմի։
 
Արդեն շատ տարիներ շարունակ գոյություն ունի պարզունակ դասավորություն. Արևմուտքը (ԱՄՆ +Եվրոպա) հզոր դուետով ստեղծում, մատուցում և իրականացնում է «ինչն է լավ և ինչն է վատ» խրատական դեղատոմսերի շարքը։ Հարցերը ընդգրկում են՝ մարդու իրավունքներից մինչև փոփոխության ենթակա ռեժիմներ։ Սրանք, եթե կարելի է այսպես ասել՝ մատուցողներ են։ Ընդունողները (Արևմուտքի պատկերացմամբ) գրեթե մնացած բոլորն են։ Երրորդ աշխարհի երկրները, անցումային տնտեսությունները, ամենաքիչ զարգացածները, «թերզարգացածները» և այլն, և նրանց նմանները։ Առանձնակի տեղ են գրավում Չինաստանը և Հյուսիսային Կորեայի և Վենեսուելայի նման մարգինալները։
 
«Մատուցումները» մինչև «ընդունողներին» հասցնելու միջոցները շատ բազմաթիվ են։ Փափուկ հորդորումից մինչև հանրային քոթակումներ, «եթե չվերցնեն՝ կանջատենք տաք ջուրը» սկզբունքով տնտեսական պատժամիջոցներից մինչև ՈԿԿ-ների և միջազգային կազմակերպությունների դեսանտներ։ Կամ սովորական դեսանտներ։ Ծովային կամ օդային։ Սա հստակ համակարգված ինդուստրիա է, որը հիանալի դիվիդենտներ է բերում նրանց, ովքեր, տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա նստած, որոշում են, թե ով ինչպես պետք է ապրի, ինչը չի կարելի, ինչը կարելի է, իսկ ինչը հարկավոր է: Քիչ քաղաքական գործիչներ են վճռականություն գտել՝ դիմակայելու անսխալական և միշտ ճիշտ (նույնիսկ արդար) մեքենային: Եվ այդ հուսահատներից էլ ավելի քչերին է հաջողվել դրանով հանդերձ չհատուցել իր բազկաթոռով կամ նույնիսկ կյանքով։ Արևմտյան գործընկերները իրենց թշնամիներ՝ կոմունիստներին են նմանվել «մարդկությանը երկաթե բռունցքով պայծառ ապագայի մեջ քշելու» իրենց փորձերում:
 
Ցիկլը կարծես անվերջ էր։ Արևմուտքը հաջողությամբ առաջ էր մղում իր օրակարգը՝ չնայած անհաջողություններին։ Սպասարկող գործընթացը հաջողությամբ յուրացրին միլիարդներ՝ տարբեր ծրագրերի և ֆոնդերի շրջանակներում։ Հիշենք, օրինակ, 2004 թվականին ստեղծված «Millennium Challenge Corporation» կորպորացիան։ Ադրբեջանին, ի դեպ, թույլ չտվեցին մտնել՝ երևի, ինչ-որ բանով չէին գոհացրել։ Նույնիսկ գիտենք ինչով։ Չցանկացան արտաքին պոստուլատները ընդունել որպես իրենցը, հարազատը։ Այսպես, այս կառուցվածքը ապահովեց, որ «յուրաինության» չափանիշներին համապատասխանության հիման վրա ընտրված երկրները ստանային հսկայական միջոցներ (միայն 2007 թվականին՝ 2 միլիարդ դոլար)։ Որքան նիզակներ կոտրվեցին, որքան հայտարարություններ, մեղադրանքներ և այլն և այլն։ Բոլորը պայքարում էին կարկանդակի մի կտորի համար։ Եվ փշրանքների համար՝ իսկ  այդ փշրանքները փոքր չէին։ Այս տարի կորպորացիան հոգին աստծուն տվեց։ Երևի, մարտահրավերներ այլևս չեն մնացել։
 
Նույնիսկ աներեր USAID-ն  է փակվել։ Կարծես այն չի էլ եղել։ Եվ ՄԱԿ-ի համակարգն էլ է ընդհարվում հսկայական խնդիրների հետ, և զարգացմանը զբաղվող նրա գործակալությունների գոյությունն էլ  կասկածի տակ է դրվում։ Ինձ սխալ մի հասկացեք՝ ես ամենևին էլ չեմ ողջունում փակելու և լուծարելու մասին բոլոր որոշումները։ Աշխարհի հազարավոր մարդիկ ստացել են (և ՄԱԿ-ի դեպքում շարունակում են ստանալ) կարևոր օգնություն։ Բայց խնդիրն նրանում է, որ կարիքավորներին օգնելը անցել է երկրորդական պլան և պատանդ է դարձել ուղեկցող գործընթացներին՝ քաղաքական կոռեկտությանը, քաղաքական հաճոյականությանը և քաղաքական համատեղելիությանը։
 
Երեխային դուրս նետեցին նույնիսկ ոչ թե վաննայի հետ, այլ վաննայի ջրի հետ։ Քաղաքական գործիչների, ակտիվիստների, գիտնականների և տարբեր բնույթի ֆունկցիոներների մի ամբողջ բազմունքի կողմից մինչև «էլ չեմ կարող» ձգված ընդունելիի «սահմանը» ռետինե ժապավենի պես կտրվեց և հետ սլացավ։ Եվ շարունակում է շարժվել մեկ ծայրահեղությունից մյուսը։ Մի փոքր էլ, և «հանդուրժողականություն», «բազմամշակութայնություն» և «մշակույթների համակեցություն» բառերը կդառնան գրեթեվրավորանքներ։ Կարելի էր արդյո՞ք խուսափել դրանից։
 
Հավանաբար, այո։ Բայց անցյալը չես վերադարձնի։ Հիմա պետք է համարժեք հասկանալ, թե ինչ անել ներկայի հետ։ Այս հարցին միանշանակ պատասխան չկա։ Նախ, պետք է անհամբերներին հանդարտվելու հնարավորություն տալ։ Մերժման և ժխտման ուժը խոչընդոտելու փորձերը, որը, ըստ էության, ինքնաբուխ է, բայց իմաստուն կերպով օգտագործվում է մի շարք քաղաքական գործիչների կողմից (ԱՄՆ նախագահ Թրամփի գլխավորությամբ), ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ «Արևմուտք» կապոցից դուրս է ընկել համակարգ կազմող տարրը՝ Միացյալ Նահանգները։ Նման բնույթի միայնակ թռիչքներին անսովոր Եվրոպան տենդագիտ փորձում է հասկանալ, թե որ կողմը թիավարի։ Բայց առայժմ հիմնականում դիզում է՝ իր իսկ քաղաքացիներից։
 
Այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենում սրընթաց նեղացող համաշխարհային կենսատարածքի ֆոնին, որտեղ բոլորը միմյանցից կախված են՝ և դա երբեմն դրական, իսկ երբեմն կործարար կախվածություն է։ Մեկուսայնությունը ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ, բայց ահա առողջ «տեղայնականությունը» հենց այն է, ինչ անհրաժեշտ է։ Մտածիր գլոբալ, գործիր տեղայնորեն։ Հասկանալի է, որ դրսում փոթորիկը թակում է պատուհանը, իսկ քամին ոռնում է տան տանիքի տակ, բայց եթե ներսում տաք, հանգիստ և հարմարավետ է, ապա փոթորիկին էլ հեշտ է սպասել մինչև անցնի։ Բայց միայն տունը հարկավոր է անընդհատ կատարելագործել, ամրացնել և հետևել տնտեսությանը։
 
Թող ցանկացողները առարկեն մոլորակային աքսիոմները կամ հորինեն նորերը։ Մեր նման երկրների համար առաջնակարգ է դինամիկ ներքին զարգացումը, որը ինտեգրված է շրջակա աշխարհի իրականություններին։ Հատկապես դա է որոշում մեր ձայնի բարձրությունը մեր Հայրենիքի սահմաններից դուրս։ Հենց Ադրբեջանի կողմից՝ պարտված, կորած և ապագայի հանդեպ հավատը կորցրած երկրից մինչև տարածաշրջանի հպարտ, ինքնաբավ առաջնորդի անցած ուղին է հանդիսանում դրա պատճառը, որ մեզ ոչ միայն թույլատրվում է հավասար պայմաններում լինել աշխարհի ուժեղների հետ, բայց մենք երբեմն նրանց հարկավոր ենք ոչ պակաս, որքան իրենք մեզ։ Այո, մենք ունենք մեր խնդիրներն ու չլուծված հարցերը։ Բայց կատարելագործումը՝ անվերջ գործընթաց է։ Երկրի զարգացմանը զուգընթաց, գտնված յուրաքանչյուր պատասխանի համար առաջանում են առնվազն մի քանի նոր հարցեր։
 
Եվ, ինչպես ցույց է տալիս մեր պատմությունը, Ադրբեջանը ունակ է արձագանքել մեր ժամանակների ամենաբարդ հարցերին։

Caliber.Az
Դիտումներ: 40

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խաղաղություն, սահմաններ և հաղորդակցություններ Փորձագետները՝ Հարավային Կովկասի առաջիկա հեռանկարների մասին

142
06 0Հոկտեմբերի 2025 13:40
2

Խաղաղության և անվտանգության թուրքական ձևաչափ Թեյմուր Աթաևի ակնարկը

132
06 0Հոկտեմբերի 2025 21:46
3

Հիքմեթ Հաջիև. Թուրքական աշխարհը մեր ընդհանուր ընտանիքն է ՏԵՍԱՆՅՈՒԹ

110
07 0Հոկտեմբերի 2025 12:22
4

Ի.Ալիևը Կոպենհագենում և Թրամփի խաղաղությունը Գազայում «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

73
06 0Հոկտեմբերի 2025 09:52
5

Ջեյհուն Բայրամով. ԹՊԿ-ն դարձել է դինամիկ տարածաշրջանային կենտրոն

72
07 0Հոկտեմբերի 2025 11:15
6

Եվրահանձնակատար. Վաշինգտոնյան համաձայնագրերը Եվրոպային կմոտեցնեն Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային

65
06 0Հոկտեմբերի 2025 11:22
7

Ղազախստանի նախագահը ժամանել է Ադրբեջան ԼՈՒՍԱՆԿԱՐ

60
06 0Հոկտեմբերի 2025 18:22
8

Պրահայից մինչև Կոպենհագեն. Խաղաղության երկար ճանապարհը Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

58
07 0Հոկտեմբերի 2025 10:33
9

Ղրղզստանի նախագահը ժամանել է Գաբալա

57
06 0Հոկտեմբերի 2025 17:09
10

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ պատմել են՝ Լաչինում շտապօգնության մեքենայի գնդակոծության մասին

51
08 0Հոկտեմբերի 2025 09:27
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading