twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վերջնական խոսքերի ճակատամարտը Իսկ երկրագնդի վրա պատերազմի ավարտը չի երևում

30 Սեպտեմբերի 2025 18:41

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անցյալ շաբաթ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության առնչությամբ անսպասելի արտահայտությունները լայն արձագանք են առաջացրել: Աշխարհի գերտերության առաջնորդը հանկարծ խոսեց Ուկրաինայի լիակատար հաղթանակի, նրա 1991 թվականի սահմաններին վերադառնալու հնարավորության մասին և Ռուսաստանին անվանեց «թղթե վագր»: Փորձագետներն ու մեկնաբանները նոր էին սկսել քննարկել, թե ինչ է դա նշանակում, երբ Սպիտակ տնից եկան նոր հաղորդագրություններ. Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հայտարարեց, որ Ուկրաինան խորքին (Ռուսաստանի տարածքի)  հարվածելու հնարավորություն ունի:
 
«Ամերիկյան զենքով», - շտապում են ավելացնել որոշ մեկնաբաններ: Մինչդեռ Թրամփը խիստ իմաստով իր վրա չի վերցրել նման պարտավորություն: Մյուս կողմից, հարց է ծագում. ամերիկյան նախագահն ուրիշ ի՞նչ զենքերի թույլտվություն կարող է տալ, բացի ամերիկյանից: Արժե հավելել, որ նախորդ օրը փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են ՆԱՏՕ-ի երկրներին «Tomahawk» թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը՝ դրանք հետագայում Ուկրաինային փոխանցելու համար։ Դրանով հանդերձ վերջնական որոշումը, նրա խոսքով, նախագահինն է:
 
Վաշինգտոնի բոլոր գործողությունները, մինչև հեռահար զենքի վերաբերյալ վերջին քննարկումները, ներառյալ Ուկրաինայի հաղթանակի հնարավորության մասին ռեզոնանսային բացահայտումները, ստեղծել են այն տպավորությունը, որ Թրամփը հրաժարվում է՝ հակամարտության խաղաղ կարգավորման վրա ազդելու փորձերից՝ պատասխանատվության ամբողջ բեռը թողնելով ՆԱՏՕ-ի իր գործընկերներին: Թրամփի ուղերձը առավելագույն չափով պարզ է. եթե եվրոպացի առաջնորդները իրոք ուզում են, որ Ռուսաստանը կապիտուլյացիայի ենթարկվի, թող ցույց տան, թե ինչպես են նրանք պատրաաստվում հասնել դրան: Ամեն ինչ սկսվեց երկրորդական պատժամիջոցների կոչերով այն երկրների դեմ, որոնք շարունակում են գնել ռուսական էներգակիրներ՝ Չինաստան, Հնդկաստան և այլն: Թրամփը նշում է ակնհայտը՝ Եվրոպան ի վիճակի չէ լիովին հրաժարվել ռուսական ռեսուրսներից և առավել ևս՝ պատրաստ չէ առևտրային պատերազմների Հնդկաստանի կամ Չինաստանի հետ: Այս բոլոր պահանջները՝ այն ռազմավարության մասն է, որն ուղղված է նրան, որպեսզի Հին Աշխարհին ստիպել սթափ գնահատել իրավիճակը: Ըստ էության, Թրամփը մարտահրավեր է նետում. եթե Եվրոպան ուզում է շարունակել պատերազմը, թող իր վրա կրի հիմնական ծանրությունը: Նման մոտեցումը չի նշանակում, որ Թրամփի համար միևնույն է՝ նրա համար իսկապես կարևոր է դադարեցնել այդ պատերազմը, սակայն նա չի ցանկանում, որպեսզը ԱՄՆ-ը  եվրոպացիների կողմից օգտագործվի որպես խոյահարում:
 
Թրամփը պատերազմի ավարտը ուզում է՝  ԱՄՆ-Չինաստան դիմակայության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը բյուրեղացնելու համար: Նրան հարկավոր է համոզվել, որ Ռուսաստանը ոչ միայն սպառնալիք չի ներկայացնի որպես Չինաստանի անմիջական դաշնակից, այլ նաև Նահանգների ուշադրությունը չի շեղի Ուկրաինայի նման ավելորդ հակամարտություններով: Այս իմաստով խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը «չի կարող ոչնչի հասնել», նույնպես արժանի է ուշադրության: Հնարավոր է, որ սա ոչ այնքան Մոսկվայի ռազմական ռազմավարության ծաղր է, որքան հիշեցում. մինչև հյուծվել պատերազմը՝ դա երկար և ուժասպաող ճանապարհ է: Ռուսաստանը չի ձգտում վճռական հարձակումների և տարածքային ճեղքումների, այլ սպառում է ուկրաինական ռեսուրսները և հյուծում արևմտյան սպառազինության պաշարները: Այս տեսանկյունից Ռուսաստանը հաջողություն է ցուցաբերում, բայց այն հեռու է վերջնական հաղթանակից: Թրամփը, կարծես,  Մոսկվային զգուշացնում է այն մասին, որ նա չի կարող արագ հաղթել այս պատերազմում, իսկ դրա երկարաձգումը Ռուսաստանին կվնասի ոչ պակաս, քան նրա հակառակորդին: Առանց ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների՝ Ռուսաստանը ռիսկ է անում հայտնվել Չինաստանից կախված վիճակում, ինչը նվազեցնում է նրա մանևրելու ազատությունը: Իսկ Պեկինի կրտսեր գործընկերոջ կարգավիճակը՝ դժվար թե այն է, ինչին Մոսկվան ձգտում է որպես մեծ տերություն:
 
Թրամփն ասում է, որ ժամանակն է պայմանավիրվել։ Պուտինը, կարծես, համարում է, որ դեռ ժամանակը չէ, որ խեղդօղակի մեթոդով կստացվի և՛ Ուկրաինայում ավելին «ձեռք բերել», և՛ հասնել իր միջազգային կարգավիճակի ուժեղացմանը։ Այս ֆոնին հետաքրքիր է նաև նախագահ Պուտինի վերջին առաջարկը Ռազմավարական հարձակողական զենքի պայմանագրի վերաբերյալ։ Ռուսաստանը պաշտոնապես դադարեցրել է դրանում իր մասնակցությունը դեռ երկուսուկես տարի առաջ, բայց այժմ առաջարկում է գործող սահմանափակումները պահպանել ևս մեկ տարի, որպեսզի ժամանակ շահի նոր բանակցությունների համար։ Այսպիսով, Մոսկվան իրեն համառորեն դիրքավորվում է որպես միջազգային հարաբերությունների առանցքային դերակատար, որը գործում է ավելի լայն համատեքստում, քան Ուկրաինայի հետ պատերազմը, և պատրաստ է փոխզիջման գնալ այդ ավելի լայն համատեքստում։
 
ԱՄՆ-ը ընդհանուր առմամբ չի մերժում Ռուսաստանի նախաձեռնությունը, բայց Վաշինգտոնում զգուշանում են ազդանշան ուղարկել, իբր պատրաստ են ամեն ինչ քննարկել առանց Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու։ Զենքի վերահսկողության հարցում ցանկացած առաջընթաց անհնար է, քանի դեռ շարունակվում են մարտական գործողությունները։ Հետևաբար, առանցքային հարց է մնում առաջվանը. ամեն ինչ կսկսվի պատերազմի ավարտից։ Առանց դրա չեն լինի ո՛չ ռազմավարական կայունություն, ո՛չ էլ երկխոսության վերականգնում։ Այստեղից էլ Կիևին հեռահար հրթիռներ փոխանցելու հնարավորության մասին հռետորաբանության ակտիվացում։ Վաշինգտոնը ցույց է տալիս, որ չի տրվում Մոսկվայի մանիպուլյացիաներին, և որ վերջնական խոսքն իրենն է։ Մինչդեռ բոլորի համար ակնհայտ է, որ սա անվերջ խաղ է՝ ևս քանի՞ «վերջնական» խոսք կասվի, մինչև Ուկրաինայում խաղաղություն հաստատվի։

Caliber.Az
Դիտումներ: 37

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մենք չենք մոռանա, իսկ մյուսները հավերժ կհիշեն Սամիտ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտությունը»

249
27 Սեպտեմբերի 2025 14:50
2

Ադրբեջանում նշվում է Հիշատակի օրը

245
27 Սեպտեմբերի 2025 09:56
3

Ի.Ալիևը ՄԱԿ-ում. Հաղթանակի և խաղաղության ձայնը Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

240
27 Սեպտեմբերի 2025 10:38
4

Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին դիվանագիտական ​​աջակցության համար

234
27 Սեպտեմբերի 2025 10:15
5

Հակահարձակողական գործողություն. Հիքմեթ Հաջիևի առաջին ճեպազրույցները ՏԵՍԱՆՅՈՒԹ

220
27 Սեպտեմբերի 2025 12:26
6

Ի.Ալիևը Եվլախի օլիմպիական մարզական համալիրի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

208
27 Սեպտեմբերի 2025 12:41
7

ԱԳՆ. 5 տարի առաջ Ադրբեջանի ԶՈՒ-երը դիմակայեցին պատմական անարդարությանը

207
27 Սեպտեմբերի 2025 12:23
8

Հիշատակի օրը. Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը կիսվել է տեսահոլովակով ՏԵՍԱՆՅՈՒԹ

204
27 Սեպտեմբերի 2025 13:08
9

Տայանի. Իտալիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը

201
27 Սեպտեմբերի 2025 12:39
10

Իլհամ Ալիևը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայրենական պատերազմի նահատակների հիշատակը

200
27 Սեպտեմբերի 2025 12:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading