twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջան – Իտալիա. վստահության և ռազմավարության էներգիա Թեյմուր Աթաևի ակնարկը

01 0Հոկտեմբերի 2025 19:43

Որքան հաճելի է վերլուծել ադրբեջանա-իտալական հարաբերությունները՝ վկայելով դրանց յուրահատուկ ձևաչափի մասին: Ինչպիսի փոխըմբռնու՜մ, ինչպիսի հեռանկարնե՜ր: Այս բոլորի  հիմքում՝ վստահությունն ու փոխադարձ հարգանքն է:
 
Աշխարհաքաղաքական առումով առաջին հերթին աչքի է ընկնում՝  2020 թվականի սկզբին ստորագրված Բազմակողմ ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին համատեղ հռչակագրի առկայության փաստը:
 
Ոչ պակաս նշանակալից է նույն 2020 թվականի դեկտեմբերի սկզբին, այսինքն Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակից մեկ ամիս անց, Պատգամավորների պալատի փոխնախագահի գլխավորած իտալացի խորհրդարանականների այցը Ադրբեջան։ Ընդունելով պատվիրակությանը Գյանջայում, որտեղ նրանք ծանոթացան Հայաստանի զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների հետևանքներին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծեց, որ իտալացի սենատորները պատերազմից հետո մեր երկիր այցելած առաջին եվրոպական պատվիրակությունն են: Պետության ղեկավարը սա ոչ պատահականություն անվանեց՝ հաշվի առնելով ամենաբարձր մակարդակի հասած երկկողմ հարաբերությունների արագ զարգացումը:
 
Համաձայնվենք. այս փաստը հաստատում է ադրբեջանա-իտալական հարաբերությունների յուրահատուկ աուրան։ Սա դրսևորվում է նաև նրանում, որ Իտալիայի վստահորեն զբաղեցնում է մեր երկրի խոշորագույն առևտրային գործընկերոջ տեղը։ 2025 թվականի հունվար-օգոստոս ընկած ժամանակահատվածում երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8,5 միլիարդ դոլարից մի փոքր պակաս, ինչը ավելի քան 19%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
 
Այս կապերի կարևոր օղակ է հանդիսանում «սև-կապույտ ոսկու» արտահանումը։ Արտահանման առավել նշանակալից ծավալը կազմում են նավթն ու նավթամթերքները։ Զուգահեռաբար, այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում Տրանսադրիատիկ խողովակաշարով (TAP) Ադրբեջանից Իտալիա է մատակարարվել 5,4 միլիարդ խորանարդ մետր գազ։
 
2025 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, Իտալիայի մասնաբաժինը Ադրբեջանի գազի ընդհանուր արտահանման մեջ կազմել է  շուրջ 40%։ Դրանով իսկ Իտալիան հանդիսանում է Աբշերոնի գազի ամենամեծ սպառողը Եվրոպայում։
 
Կարելի է նշել նաև այս ամռանը Մինգեչևիրում նոր շոգեգազային էլեկտրակայանի՝ «Azerenerji»-ի և իտալական «Ansaldo Energia»-ի համատեղ նախագծի շինարարության ավարտը։ Իտալիայի ձեռներեցության հարցերով նախարար Ադոլֆո Ուրսոյի խոսքով՝ այս նախագիծը դարձավ վճռորոշ քայլ՝ Ադրբեջանի էներգետիկ և բնապահպանական նպատակներին հասնելու ճանապարհին։
 
Բառացիորեն մեկ շաբաթ առաջ «SOCAR»-ը «API Holding» ընկերության հետ՝ Իտալիայի առաջատար էներգետիկ ընկերություններից մեկի՝ «Italiana Petroli» (IP) ընկերության բաժնետոմսերի 99.82%-ը ձեռք բերելու մասին համաձայնագիր է ստորագրել։
 
Դեռ 2024 թվականի ամռանը Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը և իտալական «CESI» ընկերությունը (ավելի քան 70 երկրներում գործող՝ էներգիայի, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտի աշխարհի առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկը) քննարկել են «Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև Կանաչ էներգետիկ միջանցքի» շուրջ համագործակցությունը: Խոսքը գնում էր վերականգնվող էներգիայի հզորությունը ցանցին միացնելու տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) մասին: Այլ կերպ ասած, քննարկվել է «Black Sea Energy» ստորջրյա էներգետիկ մալուխի նախաձեռնությունը: Արդեն 2024 թվականի աշնանը «CESI»-ն ներկայացրել էր՝ ՏՏՀ-ի նախնական արդյունքների մասին զեկույցը։
 
Հարկ է նշել նաև այն, որ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային հիմնադրամը (ԱՀՊՆՀ) և վերականգնվող էներգիայի ոլորտում միջազգային ընկերությունը՝ «Enfinity Global»-ը համաձայնագիր են կնքել, որի համաձայն ԱՀՊՆՀ-ն ձեռք կբերի՝ Իտալիայում տեղակայված 402 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային ֆոտոէլեկտրական կայանների փաթեթի 49% բաժնետոմսերը: Այսպիսով, նավթային հիմնադրամը ավանդ է ներդրել  մրցունակ և մաքուր էներգիայի մատակարարման ապահովման մեջ՝ Իտալիայի աճող էներգետիկ պահանջարկը բավարարելու համար:
 
Իր հերթին, ընթացիկ տարվա ամռանը Ադրբեջանի և Իտալիայի գյուղատնտեսական գերատեսչությունների գծով քննարկվել են՝ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, մեխանիզացման մակարդակի բարձրացման հարցեր, ինչպես նաև մեր երկրում իտալական գյուղատնտեսության կենտրոնի ստեղծման հնարավորությունը։
 
Խոսքի համար, այս տարի ԱԴԱ համալսարանը ներկայացրել է՝ իտալա-ադրբեջանական համալսարանական նախաձեռնության շրջանակներում անասնապահության իր առաջին բակալավրիական ծրագիրը։ Դրանով հանդերձ շվել է, որ Բոլոնիայի համալսարանը ադրբեջանցի երիտասարդության հետ կիսվում է՝ անասնապահության ոլորտի նորագույն տեխնոլոգիաներով և ոլորտի առաջատար ընկերությունների փորձով։ Այս փաստը հաստատում է նաև ադրբեջանա-իտալական հարաբերությունների զարգացումը հումանիտար ոլորտում։
 
Իտալա-ադրբեջանական հարաբերությունների այլ կարևոր ասպեկտներից են՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում երկրների միջև քննարկումները՝ փոխադարձ ներդրումների խթանման և տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման համար համատեղ նախագծերի իրականացման հեռանկարների վերաբերյալ։
 
Այսպիսով, Ադրբեջանի և Իտալիայի նախագահների կողմից նախորդ օրը արված հայտարարությունները լիովին օրինաչափ են։ Մասնավորապես, մեր պետության ղեկավարը երկկողմ համագործակցությունը անվանել է որպես ռազմավարական կարևորություն ունեցող, բազմակողմանի, որը ներառում է ոչ միայն էներգետիկան և արդյունաբերական արտադրությունը, այլ նաև կրթությունը։
 
Իլհամ Ալիևի խոսքով, պետությունների միջև ռազմավարական գործընկերությունը դրսևորվում է նաև պաշտոնական փաստաթղթերում, և՛ առօրյա կյանքում, և՛ գործնական հարցերում, ներառյալ Հռոմի կողմից աջակցությունը՝ Եվրոպական Միության հետ Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը։ Որի համատեքստում «մեր օրինակը կարող է ծառայել՝ որպես միմյանցից հեռու գտնվող երկրների միջև հարաբերություններ կառուցելու նմուշ»։
 
Ռազմավարական գործընկերությանը հատուկ ուշադրություն է հատկացրել նաև Սերջիո Մատարելլան՝ ընդգծելով, որ Իտալիան հպարտանում է Ադրբեջանի հետ իր բարեկամությամբ և մտադիր է այն բարձրացնել ամենաբարձր մակարդակի։
 
Ադրբեջանին անվանելով շատ ազդեցիկ գործընկեր, ինչը Եվրամիությունը հստակ տեսնում է, Իտալիայի նախագահը նշել է երկկողմ համագործակցության կարևորությունը և հայտարարել է, որ «Մենք կանենք ամեն ինչ՝ մեր հարաբերությունները ընդլայնելու և նոր ոլորտներ ընդգրկելու համար՝ մեր երկու երկրների և մեր ժողովուրդների բարօրության համար»։
 
Այսօր երկու երկրների նախագահները մասնակցեցին իտալա-ադրբեջանական համալսարանի նոր շենքի բացմանը: Ինչպես նշել է Ադրբեջանի ղեկավարը, այս նախագիծը հանդիսանում է բարեկամության նախագիծ: Դրա շրջանակներում հարյուրավոր ուսանողներ արդեն կրթություն են ստանում: Եվ նրանք, և ապագա շրջանավարտները կդառնան ոչ միայն խորը գիտելիքներին տիրապետողներ, այլ նաև Իտալիայի դեսպանորդներ Ադրբեջանում և Ադրբեջանի դեպանորդներ Իտալիայում, ինչը էլ ավելի կամրապնդի մեր բարեկամությունը։
 
Անկասկած, ադրբեջանա-իտալական փոխըմբռնումը համոզիչ կերպով վկայում է այն մասին, որ համաշխարհային օրակարգը պետք է որոշի ոչ թե քաղաքակրթությունների պարտադրված մարտերը, այլ միջքաղաքակրթական միաբանությունը։  Հավասարապես ինչպես նաև միջկրոնական և միջմշակութային։
 
Դրանով իսկ հայտնի շահագրգիռ կողմերի համար սկսվում է՝ ադրբեջանա-իտալական հարաբերությունների կառուցման փորձին դիմելու փուլ, որոնց հեռանկարները բացառապես մասշտաբային են։

Caliber.Az
Դիտումներ: 51

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փարիզում կցուցադրվի Ադրբեջանում ականային ահաբեկչության հետևանքները

211
29 Սեպտեմբերի 2025 10:57
2

Շայմարդանով. Բաքվի և Երևանի միջև բանակցությունները երաշխավորում են խաղաղություն և կայունություն

201
29 Սեպտեմբերի 2025 13:46
3

Ռևանշիստական տենչանք Հայկական ընդդիմությունը երազում է «միացման» մասին

161
29 Սեպտեմբերի 2025 18:18
4

Euronews-ը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Իլհամ Ալիևի ելույթի մասին

135
29 Սեպտեմբերի 2025 09:26
5

COP29-ի նախագահը Ադրբեջանի նոր կլիմայական ծրագրերի մասին

132
30 Սեպտեմբերի 2025 13:02
6

Ֆարիդ Շաֆիև. ԹՊԿ-ն ծառայում է տարածաշրջանում խաղաղությանը և համագործակցությանը

127
29 Սեպտեմբերի 2025 14:05
7

Գյանջայում տեղի է ունեցել ԱՊՀ 3-րդ խաղերի բացման արարողությունը Ալիևը հետևել է միջոցառմանը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ԼՈՒՍԱՆԿԱՐ/ ԹԱՐՄԱՑՎԱԾ

124
29 Սեպտեմբերի 2025 10:08
8

Օմբուդսմենի գրասենյակը ներկայացրել է տեսահոլովակ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին

123
29 Սեպտեմբերի 2025 11:43
9

Ադրբեջանում բարձրացվել են հասարակական տրանսպորտի սակագները

118
29 Սեպտեմբերի 2025 13:11
10

Բաքվի դատարանում քննարկվել են՝ հայերի կողմից «սպիտակ ֆոսֆորի» օգտագործման վերաբերյալ փաստաթղթերը

115
29 Սեպտեմբերի 2025 17:47
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading