twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

The Press Enterprice. Հայաստանն այժմ Ամերիկայի կարիքն ունի Caliber.Az-ի թարգմանությունը

24 Մայիսի 2022 16:39

pe.com կայքում, անգլերեն լեզվով հրապարակվել է հոդված, որում ասվում է, որ եթե ԱՄՆ-ը չուժեղացնի Հայաստանում իր ազդեցությունը, ապա Երևանը կարող է ընդմիշտ հայտնվել Ռուսաստանի ճիրաններում։

Caliber.Az-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում հոդվածի թարգմանությունը։

Հայաստանը ևս մեկ երկիր է, որը ստիպված է մտնել Ռուսաստանի ազդեցության ուղեծիրը, որտեղ քաղաքացիների մեծամասնությունը ուզում են ընկնել Արևմուտքի գիրկը։ Նրանց հարկավոր է Ամերիկայի օգնությունը։ Եթե մենք դա չանենք, ապա երկիրը կարող է ընդմիշտ հայտնվել Ռուսաստանի ճիրաններում։ Քանի դեռ Կրեմլը խրվել է Ուկրաինայում, եկել է գործելու ժամանակը։ Այսօր Հայաստանում պայքար է գնում ռուսաստանամետ և արևմտամետ ուժերի միջև։

Երկրի ապագա ուղղության համար խորհրդարանից մինչև փողոցներ լեզվակռիվը և բռնցքամարտը ուժեղացացել է Ղարաբաղի հողերի վերահսկողության համար 2020 թվականին հարևան Ադրբեջանի հետ պարտությունից հետո։ Հայաստանը 30 տարի հաղթանակ էր տանում այդ հողերի համար, չնայած նրան, որ այդ տարածքները միջազգային հանրության կողմից ճանաչվել են, որպես ադրբեջանական։

Արդյո՞ք Հայաստանը այժմ խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ, իր ավելի հարուստ հարևանի աջակցությամբ ճանապարհ բացելով տնտեսական վերականգնման համար՝ առանց Ռուսաստանի: Թե՞ կհաղթի ընդդիմության ծայրահեղական գիծը, և ոչ մի գործարք թույլ չի տա նրան դուրս պրծնել Ռուսաստանի գրկից։

Սկսվել է Կրեմլի կողմից հովանավորվող, հետամուտ պետական հեղաշրջման հոտը, որը քողարկված է բողոքի շարժման ներքո: Ընդդիմությունը, կարծես թե հաղթում է։ Ադրբեջանցիների կողմից առաջարկված խաղաղության հինգ կետից բաղկացած ծրագիրը սկզբունքորեն ընդունվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Սակայն ծրագիրը, ինչպես և ցանկացած զիջում, կտրականապես մերժվում է ընդդիմության առաջնորդ և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Հեգնանքը կայանում է նրանում, որ նա կարծես երջանիկ է իր երկիրը Կրեմլի հովանավորության տակ դնելուն, նույնիսկ առաջարկելով իր երկիրը միավորվել Ռուսաստանի հետ: Պայքարելով խորհրդարանում, երթով անցնելով փողոցներով, կիսառազմական ընդդիմությունը բռնի ուժով կառավարությանը դուրս է մղում ապագա կարգավորումից:

Անկասկած, Ադրբեջանի հետ խաղաղությունը համապատասխանում է Հայաստանի երկարաժամկետ շահերին։ Երկրի տնտեսությունը գտնվում է ավերակների մեջ, իսկ հողային ու սահմանային տարբեր վեճերը անհնար են դարձնում առևտուրը հարևաններից որևէ մեկի հետ, բացի Իրանից: Խաղաղությունը՝ նավթով և գազով հարուստ իր հարևան Ադրբեջանի հետ, տնտեսական շրջափակումից դուրս գալու ակնհայտ ելքն է. բայց դա չի կարող տեղի ունենալ, քանի դեռ խաղաղ համաձայնագիր ձեռք չի բերվել: Այնուամենայնիվ, քանի դեռ Հայաստանը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, Երևանը մնում է տնտեսապես Ռուսաստանից կախված՝ նախագծելով և պաշտպանելով Կրեմլի ազդեցությունը տարածաշրջանում:

Այդպես չպետք է լինի: Որպես Լիտվայից ամերիկացի ես հասկանում եմ, թե ինչպիսի հսկայական ջանքեր են պահանջվում, որպեսզի այդ երկիրը ազատել Ռուսաստանի վերահսկողության տակից։ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող բազմամյա արշավ պահանջվեց՝ լիտվա-ամերիկյան սփյուռքի գլխավորությամբ, որպեսզի նախ աջակցի Խորհրդային Միությունից Լիտվայի անկախությանը: Այնուհետև երկու տասնամյակի ընթացքում դադարեցվեց ռեւանշիստական Ռուսաստանի միջամտությունը երկրի ներքաղաքական գործերին։ 1980-ականներին և 90-ականների սկզբին աջակցություն և միջոցներ են ներդրվել արևմտամետ «Սայուդիս» շարժման մեջ: Ոչ մի քաղաքական գործչին, ով նույնիսկ Ռուսաստանի հետ հաշտություն է առաջարկել, ոչ մի մանդատ չի ներկայացվել։ Այն ազատություն էր, կամ ոչինչ։

Բայց սա այն չէ, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում ամերիկյան հարկատուների փողերը լցվում են երկիր՝ անկախ ղեկավարությունից: Ղրիմում իրադարձություններից հետո, երբ ռուսամետ ղեկավարությունն էլ ավելի մոտեցրեց Մոսկվային և Երևանին, ԱՄՆ կառավարությունը շարունակեց չեկեր դուրս գրել Հայաստանի զարգացման համար։

Ամերիկան այսօր պետք է Հայաստանում հստակ գործի, ճիշտ այնպես, ինչպես մենք դա արեցինք, երբ ԱՄՆ-ը վերջ տվեց խորհրդային վերահսկողությանը Լիտվայի նկատմամբ։ Փաշինյանի նման հայ առաջնորդները, ովքեր աջակցում են Արևմուտքին, երկարաժամկետ խաղաղությանը և հարևանների հետ տնտեսական բարգավաճմանը, արժանի են ամուր աջակցության։ Նրանք, ովքեր կողմ են Պուտինին և ողջունում են նրա «կայսրություն 2.0»-ի մոլագար տեսլականները, պետք է վճռականորեն մերժվեն: Այստեղ միջանկյալ վիճակ չի կարող լինել։

Որպեսզի տեսնել, թե ինչպես դա կարող է գործել գործնականում, պետք չէ հեռուն նայել: Հարևան Ադրբեջանը բրիտանացիների աջակցությամբ արդեն անցել է այդ ճանապարհով։ Խոշոր էներգետիկ հսկա BP-ն 1990-ականների սկզբին երկրի հետ ստորագրեց «Դարի պայմանագիրը», և այսօր խողովակաշարերը գազ են մատակարարում Եվրոպա, այսպիսով Բաքուն անկախ է Մոսկվայից: Ադրբեջանի տնտեսական վերափոխումը նրան ինքնավստահություն տվեց, որպեսզի դուրս գալ ՀԱՊԿ-ից և միանալ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Բաքուն նույնպես չտրվեց ԵԱՏՄ-ին անդամակցելու ճնշմանը։

Մյուս կողմից։ Հայաստանը այսօր գտնվում է փակուղու մեջ։ Ցավոք, Փաշինյանը ներկա ժամանակ նախագահում է ՀԱՊԿ-ում այն ժամանակ, երբ Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա։ Այս տարվա սկզբին Կրեմլի թելադրանքով նա ստիպված եղավ ՀԱՊԿ զորքերի Ղազախստան մտնելու հրաման տալ, Կրեմլի ազդեցության տակ գտնվող մեկ այլ նախկին խորհրդային երկիր՝ երկրի դեմոկրատական շարժումը ճնշելու համար, որը Ռուսաստանը գնահատում էր, որպես սպառնալիք սեփական շահերին։

Փաշինյանը հավանաբար գիտի, որ այս դաշինքները խաթարում են հայերի մեծ մասի հույսերը իրենց երկրի ապագայի նկատմամբ։ Նա փորձում է ազատել իր երկիրը, ԱՄՆ-ը նրան պետք է ցուցաբերի անհրաժեշտ օգնություն, դրանով հանդերձ ակամա աջակցություն չցուցաբերելով նրանց, ովքեր դեմ են հանդես գալիս Հայաստանի ազատագրմանը։

Թարգմանությունը Caliber.Az-ի, Իսմեթ Միրբաբաև

Caliber.Az
Դիտումներ: 173

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading