Ղարաբաղ
A+
A-
«Ազերիգազ»-ը՝ ազատագրված տարածքներում առաջիկա աշխատանքների մասին
19 Օգոստոսի 2022 14:16
Մինչ այժմ «Ազերիգազ»-ը միայն նախագծային աշխատանքներ է իրականացրել Ադրբեջանի ազատագրված տարածքներում։
Այս մասին ասել է՝ Ադրբեջանի Պետնավթընկերության (SOCAR) «Ազերիգազ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Ռուսլան Ալիևը, փոխանցում է Caliber.Az-ը։
Գլխավոր տնօրենը նշել է, որ տեխնիկական աշխատանքները դեռ չեն սկսվել. «Սկզբում այդ հատվածներում պետք է անցկացվեն բարձր ճնշման գազատարներ։ Դրանով զբաղվում է SOCAR-ի գազի արտահանման վարչությունը։ Այնուհետև գործընթացին կմիանա «Ազերիգազը»։ Այդ աշխատանքները գտնվում են նախագահի աշխատակազմին առընթեր աշխատանքային խմբերի հատուկ հսկողության ներքո: Առաջադրնքն ստանալուն պես մենք կանցնենք գործի»։
Caliber.Az
Դիտումներ: 504