twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Բեռլինում հայը ավտոմեքենայով մխրճվել է ամբոխի մեջ Ահաբեկչությունը չի բացառվում

08 Հունիսի 2022 17:28

Այսօր Գերմանիայի մայրաքաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Renault մակնիշի ավտոմեքենան Բեռլինի Շառլոտենբուրգի շրջանի Ռանկեշտրասե փողոցում մխրճվել է ամբոխի մեջ, հայտնում է RBB ռադիոկայանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժել է առնվազն երեսուն մարդ։ Հայտնի է առնվազն մեկ մահվան դեպք։

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Ռանկեշտրասեի և Տաուենցինշտրասեի անկյունում։ Մեքենան դուրս է եկել մայթ ու բախվել խանութի շենքին, վարորդը բերման է ենթարկվել: Առայժմ իրավապահ մարմինները չեն հստակեցնում՝ տեղի է ունեցել ահաբեկչություն, թե դա պատահական վրաերթ է եղել։

Ինչպես հայտնում է Բեռլինգեր Ցայտունգը, դեպքի ականատեսները բռնել են վարորդին, ով փորձել է փախչել հանցագործության վայրից, և հանձնել քիչ անց ժամանած ոստիկաններին։ Այս պահին հայտնի է միայն, որ ձերբակալվածը ազգությամբ հայ Գերմանիայի 29-ամյա քաղաքացի է։

Մինչ եվրոպական շատ լրատվամիջոցներ այս համատեքստում հիշեցնում են նմանատիպ միջադեպեր, որոնք տեղի են ունեցել անցյալում Գերմանիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում, Caliber.Az-ը զուգահեռներ է անցկացրել Բեռլինի միջադեպի և 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի միջև։ Այդ օրը խիճով բարձված «Կամազի» արգելակները խափանվել են, և այն բախվել է 60 մարդ տեղափոխող ավտոբուսին։ Վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել։ Պարզվել է, որ անսարք բեռնատարի վարորդը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն է։ Ամբողջ աշխարհով մեկ տարածվել են տեսագրություններ, թե ինչպես է Հարությունյանը գունեղ կանացի խալաթով և հողաթափերով դատարան տեղափոխվել։

Մոսկվայի մարզի Տրոիցկի քաղաքային դատարանը 2014 թվականին Հարությունյանին դատապարտել է վեց տարի ինը ամիս ազատազրկման և մեկ տարվա ուղղիչ աշխատանքներ, ինչպես նաև զրկել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ ազատվելուց հետո երեք տարի ժամկետով։ 2017 թվականին Հարությունյանը արտահանձնվել է Հայաստան, որտեղ մեկ տարի անց նրան համաներում է շնորհվել։

Caliber.Az
Դիտումներ: 227

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading