twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Զինծառայող Արամյանի մայր. «Բաքվում որդուս բուժել են, իսկ Երևանում նրան հաշմանդամ են դարձնում» Հայկական հեռուստաալիքի ռեպորտաժը

04 Փետրվարի 2022 11:41

«Երկրորդ ղարաբաղյան պատերազմն արդեն պատմության գիրկն է անցել։ Սակայն այն չի ավարտվել Հայաստանի այն զինծառայողների համար, ովքեր գերի ընկան, կենդանի մնացին և հայրենիքում ընկան դժոխքը»։

Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ այդ մասին ասվում է Հայաստանի «Հինգերորդ ալիք» հեռուստաալիքի ռեպորտաժում, որը նվիրված է անցյալ տարվա նոյեմբերի 16-ին պետական սահմանի Քելբաջարի ուղղությամբ հայկական սադրանքի կանխման ընթացքում գերի ընկած զինծառայողներին։

2021 թվականի նոյեմբերի 26-ին Բաքուն Երևանին վերադարձրեց երկու զինծառայողների։ Նրանցից մեկը ենթասպա Արեն Արամյանն էր։ Ինչպես «Հինգերորդ ալիքին» պատմել է նրա փաստաբան Արա Կարապետյանը՝ այն բանից հետո, երբ Արամյանին վերադարձրել են Հայաստան, նա կալանքի տակ է վերցվել։ Զինված ընդհարման ժամանակ Արամյանը ոտքից վիրավորվել էր, և Բաքվում հայ զինծառայողը բուժում էր ստացել։ Սակայն, Երևան վերադառնալուց հետո վերականգնողական փուլ անցնելու փոխարեն՝ Արամյանը կալանավորվել է։

«Արենը բարոյապես ճնշված ու անարգված է։ Երևան ժամանելուց հետո նա անցել է բուժում, սակայն 2021 թվականի դեկտեմբերի 6-ին նրան ձերբակալել ու կալանքի տակ են վերցրել։ Կալանքի ողջ ընթացքում Արենին մի մեկուսարանից մյուսն են տեղափոխում, թեև բժշկի եզրակացության համաձայն նրա վնասված ոտքը պետք է առնվազն մեկ ամսվա ընթացքում մնա անշարժ։ Նրա հետ անխիղճ են վարվում, ինչի պատճառով նրան ցմահ հաշմանդամություն է սպառնում։ Այսօր նրան մեղադրում են նրանում, որ նա այդ ժամանակ չի զոհվել»,- պատմել է հայ զինվորականի փաստաբանը։

Արեն Արամյանի ազգականները պատմել են, որ գերի ընկնելուց հետո նրան նախ տարել էին Գյանջա, իսկ այնտեղից՝ Բաքու։ Նրանց խոսքով, այն ժամանակ, երբ Ադրբեջանը մարդասիրություն է դրսևորել, Հայաստանի իշխանությունները Արամյանի նկատմամաբ եղել են անխիղճ։

«Արամյանին բանտարկել են առանց դատարանի և հետաքննությանը և նրա նկատմամբ առաջադրվել են անմարդկային մեղադրանքներ»,- ասվում է հայկական հեռուստաալիքի ռեպորտաժում։

«Երբ շրջափակման մեջ է ընկել և ոտքից վիրավորվել` Արենը ցանկացել է ինքնասպան լինել, որպեսզի գերի չընկնի։ Սակայն, ադրբեջանցի զինվորը նրան թույլ չի տվել դա անել։ Նա այդպես է հայտնվել Բաքվում։ Երբ նա պատմում է, թե այնտեղ հիվանդանոցում որքան լավ են վերաբերվել նրա հետ, ինչպես են բուժել, ես ուղղակի զարմանում եմ, միթե՞ այդպես լինում է։ Չէ որ այն ուշադրությունը, որը նա իր նկատմամբ տեսել է Բաքվում, չի տեսնում իր մոտ՝ հայրենիքում»,- լրագրողներին է պատմել, հայ զինծառայողի մայրը։

«Հակառակորդը փրկել է նրա կյանքը, չի թողել մահանա, իսկ մեզ մոտ նրան հանցագործի նման բանտում նստեցրին։ Հույս ունենք, որ դատարանը ճիշտ որոշում կընդունի»,- ասում է Արեն Արամյանի մեկ այլ մերձավոր։

«Երբ նա տուն վերադարձավ, նրա մոտ ոչ մի վերք չկար։ Ադրբեջանում նրան բժշկական օգնություն էին ցուցաբերել։ Նրա գլխին ու ոտքի վրա կարեր կային, նա թրաշված էր և նորմալ տեսք ուներ։ Բայց հիմա նա սարսափելի վիճակում է»,- լրագրողներին է պատմել հայ զինծառայողի մայրը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է, որ այն ժամանակ, երբ նա ազատում է հայ զինվորներին՝ Հայաստանում նրանց բանտ են նստեցնում և խոշտանգումների ենթարկում»,- ասում է Արամյանի ազգականը։

Հարազատների խոսքերով՝ բանտում Արենի առողջական վիճակը գնալով վատանում է։

«Բաքվում որդուս բուժել են, իսկ Երևանում նրան հաշմանդամ են դարձնում», - վերջում ասել է Արենի մայրը:

Caliber.Az
Դիտումներ: 670

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading