twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Թոմաս Թայներ. Ղարաբաղյան ծաղրածուները նույնիսկ երևանցի հայերին են ձանձրացրել Նրանք անդադար ստում են՝ իրենց և աշխարհին

02 Օգոստոսի 2023 18:16

Թվիթերի իր էջում իտալացի ռազմական փորձագետ Թոմաս Թայները, ով Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ մերկացրել է՝ Խանքնդիում «ադրբեջանցիների կողմից ծննդատան հռթիռակոծման» մասին հայկական ֆեյքը՝ հայ-ադրբեջանական ուղու վերջին իրադարձությունների վերաբերյալ մի քանի հրապարակումներ է արել։

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում՝ Թ. Թայների հրապարակումների թարգմանությունը։

«Քանի որ Հարավային Կովկասում նորից ծագել է փոքր-ինչ իրարանցում, ապա եկեք պարզաբանենք.

- Ռուս «խաղաղապահները» և ղարաբաղցի հայերը Ադրբեջանի տարածքով անցնող Լաչինի ճանապարհը օգտագործում էին Հայաստանից Ղարաբաղ զենքի և զինամթերքի մաքսանենգ տեղափոխման համար;

- Դա կասեցնելու համար, Ադրբեջանը Լաչինի ճանապարհի վրա տեղադրել է սահմանային անցակետ և պահանջում է ստուգել բոլոր բեռնատարները;

- Ղարաբաղի հայերը պնդում են, որ Ադրբեջանը իրավունք չունի ստուգել այն, ինչ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Ադրբեջան;

- Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Աղդամի ճանապարհի բացման շուրջ և պայմանավորվել են այն մասին, որ այդ ճանապարհին ընդհանրապես ստուգումներ չեն լինի։

- Բայց ղարաբաղցի հայերը փակել են այդ ճանապարհը, և հիմա էլ պնդում են, որ սովամահ են լինում...

Խնդիրը նրանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուզում են խաղաղություն, բայց ղարաբաղցի հայերը ցանկանում են ստեղծել այնպիսի ճգնաժամ, որը կհանգեցնի պատերազմի, որը, ինչպես իրենք հույս ունեն, կստիպի մյուս երկրներին գալ Ղարաբաղ և պայքարել իրենց համար: Ոչ ոք չի գա այս խելագարների օգնությանը։ Նույնիսկ Ռուսաստանը, որը նրանց դրդում է շարունակել «սովի» մասին կեղծիքը։ Եվ առավել եւս, ղարաբաղցի հայերի օգնությանը չի գա մոլեգնած ու մոլեռանդ հայկական սփյուռքը։

1990-ական թվականների սկզբին ղարաբաղցի հայերը մղեցին նվաճողական պատերազմ, ներխուժեցին հարակից շրջանները, այնտեղից արտաքսեցին ողջ բնակչությանը, գետնին հավասարեցրին բոլոր քաղաքները, ավաններն ու գյուղերը, իսկ հետո հայտարարեցին, որ նվաճված ադրբեջանաբնակ տարածքները պետք է դառնան էթնիկապես մաքուր հայկական Ղարաբաղի մաս։

Գրեթե 30 տարվա ընթացքում աշխարհի բոլոր երկրները ղարաբաղցի հայերին ասում էին, որ նրանք պետք է վերադարձնեն այդ շրջանները։ Նրանք հրաժարվեցին։ 2020 թվականին Ադրբեջանը հոգնեց սպասելուց և նա ուժով հետ վերադարձրեց դրանք։

Աշխարհի ոչ մի երկիր չի դատապարտել Ադրբեջանին։ Հայաստանը հասկացավ, որ գործն արված է, և որ Ղարաբաղի հայերին պաշտպանելու միակ ճանապարհը՝ Ադրբեջանի հետ հաշտություն կնքելն է։ Բայց ղարաբաղցի հայերը դեռ կարծում են, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Ֆրանսիան է, կամ Ռուսաստանը, կգան նրանց համար կզավթեն ադրբեջանական հողերը...

Ոչ ոք չի գա։

Նրանք անդադար ստում են՝ իրենց և ողջ աշխարհին. ստում են, որ «այս շրջանները միշտ եղել են ամայի», «Ադրբեջանը ամբողջությամբ ավերել է մեր մայրաքաղաքը», «Ադրբեջանն ուզում է ցեղասպանություն իրականացնել»... Հիմա սուտն այն մասին է, որ. «նրանց սովամահ են անում»։

Նրանք կարող են կամ շարունակել այս անհեթեթությունը, կամ դիմել խաղաղության։

30 տարվա ընթացքում ղարաբաղցի հայերը Հայաստանը պատանդ են պահել և 3 միլիոն հայերի ապագան ենթարկել են 150 հազար ղարաբաղցի հայերի արմատական ծրագրին։

Ղարաբաղյան ծաղրածուները նույնիսկ զզվեցրել են հայերին։ Հայերը կորցրել են 30 տարվա տնտեսական զարգացումը և հազարավոր որդիներին՝ հանուն Մեծ Հայաստանի մասին պատրանքների, որոնց համար ղարաբաղցի հայերը և հայկական սփյուռքը ուզում էին, որ Հայաստանի հայերը զոհվեն։

Հայաստանի հայերը վերջապես ազատվեցին այդ պատրանքից՝ եթե ղարաբաղցի հայերը պնդեն դրա շարունակության վրա, ապա կմնան լիակատար մենության մեջ։ Աշխարհը արդեն 30 տարի նրանց ասում է, որ վերջ տվեք այդ հիմարություններին և խաղաղություն կնքեք։

Կա՛մ ղարաբաղցի հայերը հիմա կդիմեն խաղաղության, կա՛մ կքայքայեն իրենց ապագան... Դա կախված է նրանցից, բայց նրանք այնքան արմատական են, որ ես այստեղ առանձնակի հույսեր չունեմ»,- գրել է Թայները։

Caliber.Az
Դիտումներ: 240

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջան, Հայաստան և զգուշավոր խաղաղություն Փորձագետները՝ «Stratfor»-ի կանխատեսումների մասին

172
08 Հունվարի 2026 15:53
2

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Պուտինը, Բաստրիկինը և Ռուսաստանի տարբեր վարկածները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

156
10 Հունվարի 2026 10:38
3

Նիզամի Գյանջևիի մեջբերումը դարձել է ամերիկյան ֆիլմում բնաբան

145
08 Հունվարի 2026 19:12
4

Ըմբշամարտը մեզ համար ավանդական մարզաձև է. Ֆարիդ Գաիբով

127
09 Հունվարի 2026 10:29
5

Նախագահ Ալիևի հարցազրույցը. արդյունքներ, նպատակներ, շեշտադրումներ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

125
08 Հունվարի 2026 09:21
6

Փաշինյանը և խաղաղության գործընթացի տրամաբանությունը Հրաժարում պատրանքներից և պատճառահետևանքային սխալ

119
09 Հունվարի 2026 16:56
7

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի առաքումը Հայաստան

106
10 Հունվարի 2026 09:58
8

Տարվա սկիզբը. Ի.Ալիևի հարցազրույցից մինչև Իրանում իրադարձությունները Չինգիզ Մամեդովը՝ Caliber.Az կայքի եթերում

102
09 Հունվարի 2026 17:25
9

Չար օրախնդրի մասին Էմին Գալալիի մտորումները

91
09 Հունվարի 2026 21:16
10

Ղարաբաղի տարածաշրջան այցելել է ավելի քան 2.5 միլիոն զբոսաշրջիկ

87
09 Հունվարի 2026 09:48
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading