twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

«Ժողովուրդ». Մարուքյանին արգելել են գրել Խոջալուի մասին և ստիպել հրաժարական տալ

06 Մարտի 2024 13:03

«Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների ֆոնին Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը օրերս հայտարարեց, որ ազատման դիմում է գրել: Արդեն նախկին դեսպանը փակագծեր չէր բացել իր հրաժարականի պատճառների մասին՝ միայն իր գրառման մեջ ակնարկելով, թե արտաքին քաղաքական հարցերում տարաձայնություններ ունի գործող իշխանությունների հետ»:

Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:

«Հիմնական պատճառն այն է, որ Մարուքյանը ամբողջությամբ տապալված է համարել Փաշինյանի իշխանության հնարած խաղաղության օրակարգը, դրա մասին Էդմոն Մարուքյանը հենց Նիկոլ Փաշինյանի մոտ էլ բարձրաձայնել է՝ ասելով, որ որևէ առաջընթաց չկա բանակցություններում, իսկ խաղաղության օրակարգը տեղում դոփում է, փոխարենը Ադրբեջանը միակողմանի պահանջներ է դնում Հայաստանի առջև, որոնք Հայաստանը կատարում է:

Մարուքյանն իր շրջապատին բացատրել է, որ իր հեռանալու պատճառներից է եղել նաև այն, որ հայկական կողմը համաձայնել է կատարել Ադրբեջանի հերթական անհեթեթ պահանջը, այն է՝ միջազգային բոլոր ատյաններից հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից:

Ընդ որում՝ երկու երկրների միջև նախապես այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել փոխադարձության սկզբունքով, սակայն, ինչպես միշտ, Ադրբեջանը խախտել է այն ու չի հրաժարվում իր հայցերից, սակայն Փաշինյանը հրահանգել է հայկական կողմի պատասխանատուներին պատրաստել դիմումներ, որ հրաժարվեն Ադրբեջանի դեմ հայցերից:

Սակայն, մեր տեղեկություններով՝ Էդմոն Մարուքյանի հեռանալու պատճառներից մեկն էլ եղել է իր թվիթերյան գրառումներից մեկը Խոջալուի ջարդերի մասին (որտեղ նա հերքում է հայերի մասնակցությունը խաղաղ ադրբեջանցիների ցեղասպանությանը-Խմբ.), որից հետո Արարատ Միրզոյանի համակարգման տակ գտնվող ԱԳՆ-ից զանգել, նկատողություն են արել Մարուքյանին ու արգելել այլևս նման բնույթի գրառումներ անել, - գրում է թերթը:

Caliber.Az
Դիտումներ: 203

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հայաստանը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև Մեծ խաղ՝ խոշոր խաղադրույքներ

133
04 Դեկտեմբերի 2025 15:26
2

«Մեծ վերադարձ». Հորովլու գյուղ է վերադառնում 18 ընտանիք

98
05 Դեկտեմբերի 2025 15:55
3

Երևանը տրամադրել է արխիվները Նավթալինի հոտ կառավարության գրասենյակից

97
04 Դեկտեմբերի 2025 10:41
4

Յաշար Սարըն՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովման մասին

88
05 Դեկտեմբերի 2025 18:24
5

Հովհաննեսի բենեֆիսը «Հին աշխարհի հիստերիաները»

86
03 Դեկտեմբերի 2025 09:19
6

Էջմիածինը՝ ցարական Ռուսաստանի քաղաքական խաղում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

73
05 Դեկտեմբերի 2025 17:38
7

ԵՄ լրտեսական առաքելությունը կշարունակի իր «գործողությունները» Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

72
03 Դեկտեմբերի 2025 18:05
8

Ջեյհուն Ջալիլով. Զանգեզուրի միջանցքը որոշում է տարածաշրջանի ապագա տնտեսական լանդշաֆտը

70
04 Դեկտեմբերի 2025 11:04
9

«Հայաստանը քիչ է հետաքրքրում Իսրայելին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

61
03 Դեկտեմբերի 2025 14:10
10

Ադրբեջանում առաջարկում է Պետական ինքնիշխանության օրը դարձնել ոչ աշխատանքային օր

55
03 Դեկտեմբերի 2025 16:08
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading