Իլհամ Ալիև. Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Ադրբեջանի և Ճապոնիայի հարաբերություններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով նախագահի պաշտոնական կայքին, նամակում ասվում է.
«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի և Ճապոնիայի հարաբերություններին։ Ուրախալի է, որ անցած ժամանակահատվածում մեր բարեկամական կապերը զարգացել են, մեր համագործակցությունն ընդլայնվել է տնտեսական, էներգետիկ, ներդրումային, ֆինանսական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Ճապոնիան ներկայացնող ընկերություններ մեր երկրում ներգրավված են մի շարք կարևոր նախագծերում և հաջողությամբ գործում են։ Միաժամանակ հավանության է արժանի էներգետիկայի ոլորտում մեր արդյունավետ համագործակցությունը, որը մեր համագործակցության առաջնահերթ ուղղություններից է։
Այսօր լայն հնարավորություններ կան մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված կապերի հետագա խորացման համար։ Հավատում եմ, որ օգտագործելով այդ հնարավորությունները՝ համատեղ ջանքերով մենք կհասնենք ադրբեջանա-ճապոնական ավանդական բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»։