Իրան-Հայաստան-Ռուսաստան. Ուկրաինայի դեմ դաշինքի բացահայտումը «EU Reporter»-ը՝ Երևանի երկակի ստանդարտների մասին
«EU Reporter» կայքում՝ Ռուսաստանի և Իրանի հետ Հայաստանի համագործակցության մասին հոդված է հրապարակվել։ Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս նյութի թարգմանությունը։
«Աշխարհի երկրորդ ռազմական տերությունը», ինչպես Ռուսաստանին անվանում էին նախքան Ուկրաինայում պատերազմ սանձազերծելը, ինչպես մահաբեր, այնպես էլ ոչ մահաբեր զենքի, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռների սուր պակասություն է զգում: Սահմանված պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը չի կարող սովորական ճանապարհով ձեռք բերել զենքի բաղադրամասեր և ռազմական ապրանքներ, հետևաբար նա ստիպված է ապավինել՝ վտարանդի պետություններից և նրանց հանցակիցներից մատակարարումներին։ Ռուսաստանին պատժամիջոցային ապրանքների մատակարարումն ապահովող հիմնական հանցակիցներից մեկն է հանդիսանում Հայաստանը»,- գրում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ուիլսոնը։
Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի միջև դաշինքը ի հայտ է եկել չնայած նրան, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու մասին։ Սակայն, գործողությունները խոսքերից ավելի բարձր են խոսում. մի շարք ստուգված փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Հայաստանը ծառայում է որպես պատժամիջոցների տակ գտնվող (այդ թվում նաև ռազմական) ապրանքների մատակարարման խոշորագույն հանգույց, որն աջակցում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և ապահովում է ուղիղ կապ Իրանի և Ռուսաստանի միջև:
Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր առաջնահերթությունը
Իրանի նախագահը՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունը ընդգծող և դրանց հետագա զարգացման օգտին մի քանի հայտարարություն է արել։ «Իրանը Հայաստանը համարում է մերձավոր և բարեկամ երկիր», - 2022 թվականի հունիսի 2-ին հայտարարել է Ռաիսին:
«Հայաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ բոլոր ոլորտներում»,- հոկտեմբերի 1-ին նրան կրկնել է Հայաստանի վարչապետ Փաշինյանը։
«Հայաստանի անվտանգությունը՝ նաև Իրանի անվտանգությունն է»,- հոկտեմբերի 20-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Հաջորդ օրը նրա հայ գործընկերն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են «ընդհանուր պետական շահերի խորը ըմբռնման վրա»։ Այս տարվա փետրվարի 11-ին Հայաստանի նախագահ Խաչատրյանը նորից հայտարարել է. «Հայաստանի Հանրապետությունը ձգտում է հանուն տարածաշրջանի կայունության և ի մեր ժողովուրդների բարօրության, ընդլայնել և խորացնել փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Իրանի միջև»:
Հոկտեմբերի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ Թեհրանը տեղափոխել է անօդաչու սարքեր։ Նույն ամսին իրանցիները հայկական զինուժին են փոխանցել 600 հրթիռ։ Նոյեմբերի 1-ին Փաշինյանին ընդունել են Թեհրանում, և Իրանի ու Հայաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։
Վերոնշյալները հաստատում են, որ երկու երկրները միմյանց տեսնում են որպես ռազմավարական դաշնակիցներ։ Երկուսն էլ կիսում են լարվածություն մի հարեւան պետության՝ Ադրբեջանի նկատմամբ, և ապավինում են մեկ ուրիշի՝ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին:
Առևտրաշրջանառության և դիվանագիտական կապերի աննախադեպ աճ
Խորհրդանշական է, որ Ուկրաինայում պատերազմի ֆոնին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ աճել է. 2022 թվականին Հայաստանի արտահանումը Իրան կազմել է 111,2 մլն դոլար, ինչը 70% ավելի է, քան նախորդ տարի; Իրանի ներմուծումը Հայաստան կազմել է 599,7 մլն դոլար՝ աճելով 37 տոկոսով։
Ըստ երևույթին, այս աճի զգալի մասը կապված է՝ Հայաստանի տարածք Իրանից Ռուսաստան պատժամիջոցային ապրանքների, զենքի և անօդաչու թռչող սարքերի տեղափոխման համար որպես տարանցիկ կետ օգտագործելու հետ։ Հայաստանի աշխարհագրական դիրքն ապահովում է Իրանից Ռուսաստան ապրանքների գրեթե անվերահսկելի տեղաշարժը՝ շրջանցելով ցանկացած պատժամիջոցները։
Հայաստանի ղեկավարության երկակի ստանդարտները տարածվում են ոչ միայն զենքի տեղափոխման, այլ նաև քաղաքական իրադարձությունների վրա։ Իրանի աստվածապետական վարչակարգին Երևանի աջակցության մակարդակի մասին է վկայում Արևմուտքում չնկատված մի փաստ. Իրանում բողոքի ցույցերի դաժան ճնշումից անմիջապես հետո, Թեհրան է այցել Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Այնտեղ, հունվարի 18-ին նա մասնակցել է իշխանությունների կողմից կազմակերպված «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային կոնգրեսին»։ Փետրվարի 27-ին Իրանի ԱԳՆ-ն իր պաշտոնական հայտարարություններից մեկում հիշատակել է Հակոբյանի Թեհրան կատարած այցը։
Ոչ պակաս նշանակալից է նաև այն, որ դրանից մեկուկես ամիս առաջ՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանը դեմ է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների հատուկ հանձնաժողովի՝ «Մարդու իրավունքների իրավիճակը Իրանի Իսլամական Հանրապետությունում» բանաձևին։ Բանաձեւում նշվում էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները «պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Այս բոլոր փաստերը շատ ավելի լավ են բացահայտում Երևանի իրական արտաքին քաղաքական առաջնահերթությունները, քան դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու ցանկության մասին առանձին պաշտոնյաների դատարկ հայտարարությունները։ Հայաստանի համար Արեւմուտքը՝ ոչ ավելի է, քան իրավիճակային դաշնակից։ Այն օգտակար է միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի սեփական նպատակներին, ինչպիսիք են «Հայոց ցեղասպանության» ճանաչումը, կամ Ղարաբաղում ադրբեջանական հողերի նկատմամբ նրա անօրինական պահանջների ապահովումը: Երեւանի իսկական դաշնակիցները գտնվում են Մոսկվայում եւ Թեհրանում։ Ուկրաինացիները պետք է իմանան, թե որտեղ պետք է ուղարկել շնորհակալական նամակներ, երբ ռուսները ռմբակոծում են իրենց քաղաքները, կամ հարձակվում են իրենց ենթակառուցվածքների վրա՝ իրանական անօդաչու սարքերով:







