twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Հայաստանը Զանգեզուրում հարկերի փոխարեն ստուգումներ կստանա Լաչինում Տարածաշրջանային ապաշրջափակման դժվարությունները

30 Հունիսի 2022 17:16

Հայաստանում շարունակում են քննարկել Ադրբեջանի հետ սահմանների և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը:

Այսպես, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական ապրանքները Հայաստանի տարածքով Նախչըվան տարանցման ժամանակ կհարկվեն։

«Միանշանակ կիրառվելու են տարբեր հարկատեսակներ», - ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ ապաշրջափակման հարցը քննարկվել է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Բրյուսելում:  

«Եթե Հայաստանի տարածքն օգտագործվում է, որպեսզի Իրանից ապրանք գնա Վրաստան, դա այլ հարկային տեսակ է։ Բնականաբար, Ադրբեջանի դեպքում ևս կիրառվելու են հարկային տեսակներ», - ասել է Գրիգորյանը։

Քննարկումները դեռ շարունակվում են: «Հնարավոր է՝ ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով՝ ավելի հեշտացված տարբերակի ներդրում, ասենք՝ հավելվածի լրացման միջոցով, որպեսզի արագ գործընթաց լինի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրությունը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության ֆոնին, «սենսացիոն» մանրամասներ էր հրապարակել «պարզեցված ռեժիմի» վերաբերյալ, որը Արևմտյան Ադրբեջանը կապելու է Նախչըվանի հետ։

«Ազատության» տեղեկություններով՝ նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։

Սակայն, Caliber.Az-ին իրազեկ աղբյուրները հայտնել են, որ «Ազատություն»-ում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ուղղված է հայ հանրությանը ոգևորելուն։ Իրականում, ըստ մեր աղբյուրների, բանակցություններ են ընթանում, որ Ադրբեջանի արևմտյան շրջաններից Նախչըվան փոխադրվող ադրբեջանական բեռներն ու ուղևորները ստուգվեն միայն ռուս սահմանապահների կողմից, Հայաստանի կողմից մաքսային և սահմանային ստուգում նախատեսված չէ։

Սակայն, եթե Գրիգորյանն ու ընկերությունը դեռ երազում են համալրել Հայաստանի սուղ բյուջեն՝ Հայաստանի տարածքով ապագա տարանցման ժամանակ ադրբեջանական բեռները հարկելու միջոցով, ապա ադրբեջանական կողմը կարող է արդեն հիմա սկսել հարկել հայկական բեռները Ադրբեջանի տարածքն անցնելիս, այսինքն՝ Լաչինի միջանցքի մուտք գործելիս։

Caliber.Az
Դիտումներ: 247

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading