twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Հայերը Փաշինյանին. Հերիք են հավակնությունները, մենք չենք ուզում կռվել Խաղաղություն և ոչ մի «բայց»

10 Մայիսի 2022 16:00

Հայաստանի 70 քաղաքացիներ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ադրբեջանի հետ խաղաղ օրակարգից ոչ մի քայլ չնահանջելու և տարածքային հավակնությունների մասին մոռանալու խնդրանքով։ Ուղերձի էությունը հանգում է մի բանի. մենք պատերազմից կշտացել ենք և խաղաղություն ենք ուզում։

Caliber.Az-ի ընթերցողներին առաջարկում ենք ծանոթանալ նամակի բովանդակությանը և այն ստորագրածների ցուցակի հետ։

«Հայաստանի Հանրապետության պետական տոների ցանկի համաձայն՝ մայիսի 9-ը նշվում է, որպես «Հաղթանակի և խաղաղության տոն»։ Մենք, Հայաստանի ներքո ստորագյալ քաղաքացիներս օրվա խորհուրդը մեկնաբանում ենք, որպես խաղաղության հստակ պահանջ, որովհետև խաղաղությունը՝ հաղթանակ է, իսկ խաղաղությամբ չպսակված հաղթանակը՝ պարտություն է։ Հողային նկրտումներին մենք հակադրում ենք խաղաղության պահանջը, մենք պնդում ենք, որ խաղաղությանը այլընտրանք չկա։ Եվ այն ոչ թե «օղակ է պարտվածի վզին», այլ Հայաստանի ժողովրդի 2021 թվականի արտահերթ ընտրություններին օրինականացված՝ խաղաղ երկնքի տակ ապրելու ազատ կամարտահայտությունն է։

Ցավով արձանագրում ենք, որ 2018 թվականի ոչ բռնի, անարյուն ժողովրդական հեղափոխության առաջնորդները, գալով իշխանության, համալրեցին պատերազմի «ավանդական» կուսակցությունների շարքերը և ընկան անցյալի ստեղծած ծուղակը։ Միևնույն ժամանակ, մենք չենք կարող անտեսել երկիրը մեկուսացման և ազգամիջյան թշնամանքի փակուղուց դուրս բերելու, հարևանների հետ հարաբերությունների ապաշրջափակմանը ու կարգավորմանը ուղղված ներկայիս կառավարության ջանքերը, հատկապես ներկա ծայրահեղ ծանր աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին, երբ պետական ինքնիշխանությունը խոցելի է, և Հայաստանը ընդհարվում է անվտանգության լուրջ սպառնալիքների հետ։
Մենք համարում ենք, որ պատերազմի կուսակցությունները արդեն Հայաստանում անելու բան չունեն. ղարաբաղյան հարցով շահարկումներում իրենց արդարացում փնտրող հեղաշրջումների արատավոր շրջանը ավարտվել է։Սա նշանակում է, որ նրանց այլ ելք չի մնում, քան վերջին քաղաքացիական պատերազմի հրահրմամբ իշխանությունը զավթելու փորձից։ Միանգամայն ակնհայտ է, որ ինքնակոչ «ազգի փրկիչներից» ոչ մեկը չի պատրաստվում կռվել ոչ Ադրբեջանի, առավել ևս ոչ Թուրքիայի հետ։ Հետևաբար, մեր օրերում «հայկական հատուցման» միակ հասանելի թիրախը «ներքին թուրքն» է. մեզ նման Հայաստանի սովորական քաղաքացին, ով ընտրել է ոչ թե մահ իր հայրենիքի համար, այլ իր երկրում ազատ, արժանապատիվ և երջանիկ ապրելու հնարավորությունը։ Մենք խախտում ենք մեր պես մտածող, բայց «թուրքի» և «ազգի դավաճանի» խարանն ատող հազարավոր քաղաքացիների լռությունը և պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրինական իշխանությունները կատարեն իրենց խոստումները և ղարաբաղյան հակամարտությունը կարգավորեն խաղաղ պայմանագրով։

Կիսելով պատերազմի աղետից տուժած մեր ժողովրդի ցավն ու վիշտը, քաղաքացիական հասարակության մեր գործընկերների բոլոր արդարացված մտավախությունները՝ պահանջում ենք խաղաղություն առանց որևէ «բայց»-ի։ Մենք տոնելու ենք խաղաղության հաղթանակը»,- ասվում է ուղերձում, որը ստորագրել են հետևյալ անձինք.

Արփի Մանուսյան, հետազոտող

Անտոն Իվչենկո, ՀՀ քաղաքացի

Արմեն Օհանյան, գրող

Նվարդ Մարգարյան, իրավապաշտպան, հետազոտող

Մարիամ Խալաթյան, սոցիոլոգ, հետազոտող

Գոհար Շահնազարյան, սոցիոլոգ, ուսուցչուհի

Արման Գրիգորյան, նկարիչ

Արմինե Մարկոսյան, լեզվաբան

Շահանե Խաչատրյան, լրագրող

Աննա Նիկողոսյան, հետազոտող

Նանե Խաչատրյան, գիտաշխատող

Լարա Ահարոնյան, իրավապաշտպան

Անուշ Պողոսյան, հոգեբան

Տաթև Եսայան, գրաֆիկ դիզայներ

Լուսինե Պապանյան, թուրքագետ

Էվիա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան

Հովհաննես Ազոյան, դերասան

Գոհար Խաչատրյան, ՀՀ քաղաքացի

Ագապի Իվանյան, տնտեսագետ

Լիլիթ Ավետիսյան, հոգեբան, ուսուցչուհի

Նիկոլայ Հովհաննիսյան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ

Հովհաննես Մարգարյան, նկարիչ

Արթուր Պետրոսյան, նկարիչ

Լաուրա Բաբայան, բիզնես վերլուծաբան

Քրիստինա Աճեմյան, ծրագրավորող

Տիգրան Խաչատրյան, նկարիչ

Արաքս Ասատրյան, նկարիչ

Էլմիրա Պետրոսյան, մենեջեր

Ելենա Բաբայան, SMM մասնագետ

Վահագն Սարգսյան, R&D փորձագետ

Քրիստինա Սոլոյան, ՀՀ քաղաքացի

Մամիկոն Հովսեփյան, իրավապաշտպան

Հռիփսիմե Կիզողյան, սոցիոլոգ

Արմինե Հարությունյան, սոցիալական աշխատող

Վահան Դուրինյան, R&D փորձագետ

Տիգրան Սարգսյան, ճարտարապետ

Վահրամ Աղասյան, նկարիչ

Քնար Խուդոյան, լրագրող

Արփի Մխիթարյան, ակտիվիստ

Մարիամ Կարագյոզյան, տնտեսագետ

Զառա Հարությունյան, լրագրող

Յուրի Մանվելյան, լրագրող

Տիգրան Ամիրյան, լեզվաբան

Սոնա Սիմոնյան

Ավետիք Կարագուլյան, մաթեմատիկոս

Հրայր Մանուկյան, ՀՀ քաղաքացի

Լևոն Հունանյան, հասարակական գործիչ

Լաուրա Մանուկյան, մշակույթի աշխատող

Մարիաննա Եղիազարյան, իրավաբան

Խաչատուր Մկրտչյան, հաշվապահ

Լիլիթ Սարիբեկյան, պարի դասատու

Մայքլ Քոթանջյան, երաժիշտ

Լիլիթ Ղազարյան, տնային տնտեսուհի

Ստելլա Հունանյան, մանկաբարձ

Սևակ Կիրակոսյան, ազատ ժամանակացույցով ուսուցիչ

Հրայր Սավզյան, ՀՀ քաղաքացի

Հասմիկ Պետրոսյան, փաստաբան

Անահիտ Բաղդասարյան, ՀՀ քաղաքացի

Վարդան Ջալոյան, արվեստաբան

Կարեն Տոնոյան, ՀՀ քաղաքացի

Նաիրա Մնացականյան

Գևորգ Քեյյան

Շողիկ Խաչատրյան, որակի վերահսկողության մասնագետ

Էմին Օհաջանյան

Արմեն Հարությունյան, ՀՀ քաղաքացի

Վոլոդյա Հակոբյան, լրագրող

Անահիտ Կրիշչյան, հոգեթերապևտ

Շուշաննա Թևանյան, ՀՀ քաղաքացի

Անի Սահլյան

Շահիկ Մաթևոսյան, միջազգային իրավունքի մասնագետ.

Caliber.Az
Դիտումներ: 1810

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Խաղաղություն, սահմաններ և հաղորդակցություններ Փորձագետները՝ Հարավային Կովկասի առաջիկա հեռանկարների մասին

160
06 0Հոկտեմբերի 2025 13:40
2

Խաղաղության և անվտանգության թուրքական ձևաչափ Թեյմուր Աթաևի ակնարկը

152
06 0Հոկտեմբերի 2025 21:46
3

Հիքմեթ Հաջիև. Թուրքական աշխարհը մեր ընդհանուր ընտանիքն է ՏԵՍԱՆՅՈՒԹ

125
07 0Հոկտեմբերի 2025 12:22
4

Ի.Ալիևը Կոպենհագենում և Թրամփի խաղաղությունը Գազայում «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

95
06 0Հոկտեմբերի 2025 09:52
5

Ջեյհուն Բայրամով. ԹՊԿ-ն դարձել է դինամիկ տարածաշրջանային կենտրոն

89
07 0Հոկտեմբերի 2025 11:15
6

Եվրահանձնակատար. Վաշինգտոնյան համաձայնագրերը Եվրոպային կմոտեցնեն Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային

80
06 0Հոկտեմբերի 2025 11:22
7

Ղազախստանի նախագահը ժամանել է Ադրբեջան ԼՈՒՍԱՆԿԱՐ

76
06 0Հոկտեմբերի 2025 18:22
8

Ղրղզստանի նախագահը ժամանել է Գաբալա

72
06 0Հոկտեմբերի 2025 17:09
9

Պրահայից մինչև Կոպենհագեն. Խաղաղության երկար ճանապարհը Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

72
07 0Հոկտեմբերի 2025 10:33
10

Գյանջայի երրորդ գնդակոծումից անցել է հինգ տարի

69
08 0Հոկտեմբերի 2025 09:34
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading