Հայկական բանակը Ղարաբաղում մզկիթներ է ավերել, իսկ Աննա Հակոբյանին գուրգուրում են Ղոմում
Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օրերս այցելեց Իրան, որն, ըստ ամենայնի, վերածվում է «քարերի երկրի» «եղբոր» (ի դեմս Ֆրանսիայի՝ «Հայաստանն արդեն քույր ունի»)։ Իրանում Հակոբյանը մասնակցել է Էբրահիմ Ռաիսիի կողմից կազմակերպված ընդունելությանը` նվիրված Ազդեցիկ կանանց առաջին միջազգային կոնգրեսին։ Բայց սա դեռ ամենը չէ. Հակոբյանը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի նախագահի տիկնոջ՝ Ջամիլա Սադաթ Ալամոլհոդայի և Իրանի կանանց հարցերով փոխնախագահ Էնսիե Խազալիի հետ, և նույնիսկ այցելել է Ղոմ՝ կղերական ռեժիմի կրոնական կենտրոն։
Հիրավի անիմանալի են ճանապարհներն Աստծո: Հենց այս արտահայտությունն է մտքովս անցնում առաջինը Աննա Հակոբյանի՝ Իրան այցի մասին լուրերը կարդալիս։ Նույն Իրան, որի իշխանությունները կաշվից դուրս են գալիս աշխարհին որպես մուսուլմանների պաշտպան ներկայանալու համար։ Բայց դա չի խանգարել նրանց 30 տարի նպաստել Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիային, իսկ հիմա՝ ողջագուրվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում մահմեդական սրբավայրերը ավերած երկրի վարչապետի կնոջ հետ: Ավելին, 44-օրյա պատերազմի օրերին ռեժիմը նույնիսկ որոշեց ներխուժել Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ ադրբեջանական զինուժի հաղթական առաջխաղացումը գոնե մի քանի օրով հետաձգելու համար, իսկ Ղարաբաղի օկուպացիայի տարիներին՝ խորամանկ իրանցիները քանդել ու Իրան են տարել ադրբեջանցիների տներն ու ունեցվածքը: Օրինակ՝ այդպես թալանվեց Աղդամը։
Սակայն թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի ցինիզմն ու կեղծավորությունը մեզ արդեն վաղուց չպետք է զարմացնեն։ Նորագույն պատմության ընթացքը ցույց է տալիս, որ մոլլաների ռեժիմը պատրաստ է համբուրել անգամ անձամբ Իբլիսին, եթե դրանով նա թեկուզ չնչին հնարավորություն կունենա ազդելու Ադրբեջանի անկախ քաղաքական կուրսի վրա։ Ավելի ճիշտ՝ Ադրբեջանի Հանրապետության։ Այն քաղաքական կուրսի, որը, կուզենայի հավատալ, շուտով կվերցնեն Հարավային Ադրբեջանի մեր եղբայրները։










