«Հայրենական պատերազմից և հակաահաբեկչական գործողությունից հետո մի շարք անձինք հրազեն են ձեռք բերել» Ներքին գործերի նախարարություն
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը դիմել է հանրապետության քաղաքացիներին՝ մի շարք անձանց մոտ ապօրինի պահվող հրազենի առկայության հետ կապված։
Ինչպես Сaliber.Az-ին հայտնել են ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից, վերջին 3 տարիների ընթացքում քաղաքացիները կամավոր ոստիկանություն են հանձնել՝ 553 միավոր հրազեն և մոտ 80 հազար տարբեր տեսակի զինամթերք։
«Միևնույն ժամանակ, մեր ստացած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Հայրենական պատերազմից և հակաահաբեկչական գործողությունից հետո մի շարք անձինք տարբեր ապօրինի միջոցներով հրազեն են ձեռք բերել, ինչը քրեական պատասխանատվություն է առաջացնում։
Կրկին քաղաքացիների ուշադրությանն ենք ներկայացնում, որ եթե հրազենը և ռազմամթերքը չեն կիրառվել հանցագործության կատարման ժամանակ, ապա նրանց կամովին ոստիկանությանը հանձնվելը քաղաքացու համար քրեական պատիժ չի ենթադրում։ Ընդհակառակը, քաղաքացիները կպարգևատրվեն գաղտնիության պահպանմամբ»,- ընդգծել են Ադրբեջանի ՆԳՆ-ում։