Հուլուսի Աքար. Թուրքիան աջակցում է Ադրբեջանի արդար գործին ԼՈՒՍԱՆԿԱՐ
Թուրքիան աջակցում է մեր բարեկամների, եղբայրների ու դաշնակիցների արդար գործին, հատկապես՝ Ադրբեջանի և Լիբիայի։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ օգոստոսի 30-ին Հաղթանակի օրվան և Թուրքիայի զինված ուժերի օրվան նվիրված ուղերձում, հայտնում է Caliber.Az-ը՝ Twitter-ի էջին հղումով։
Նախարարը նշել է, որ թուրք զինվորը ողջ պատմության ընթացքում կանգնել է հայրենիքի պաշտպանության դիրքերում և պաշտպանել նրա շահերը։
«Մենք աջակցում ենք մեր ընկերների, եղբայրների և դաշնակիցների արդար գործին, հատկապես Ադրբեջանի և Լիբիայի, և ավանդ ենք ներդնում տարածաշրջանային և գլոբալ խաղաղության` Կատարում, Սոմալիում, Կոսովոյում և Բոսնիա և Հերցեգովինայում ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում և երկկողմ համաձայնագրերում հաջող ծառայության մեջ»,- ընդգծել է Աքարը։
Millî Savunma Bakanı Hulusi Akar, 30 Ağustos Zafer Bayramı ve Türk Silahlı Kuvvetleri Günü dolayısıyla mesaj yayımladı.https://t.co/jPBnklcuxR#MSB #HulusiAkar pic.twitter.com/uhbASmy3yj
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) August 29, 2022







