Ուկրաինան՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակին ոչ մի այլընտրանք չի ընդունի Նախարարի հայտարարությունը
Ուկրաինան Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու այլընտրանքային ոչ մի տարբերակներ չի ընդունի և չի տեսնում ոչ մի ռացիոնալ փաստարկներ ԵՄ թերահավատ երկրների կողմից։
Այս մասին չորեքշաբթի առցանց ճեպազրույցում հայտարարել է՝ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է Ukrinform-ը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ մենք՝ Ուկրաինան, չենք ընդունի թեկնածուի կարգավիճակի (ԵՄ անդամների համար - խմբ.) որևէ փոխնակ տարբերակ կամ այլընտրանք, որքան էլ դրանք վարդագույն լինեն։ Մեզ պետք է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ ոչ թեկնածուների թեկնածու, ոչ պոտենցիալ թեկնածու կամ այլ փոխնակ: Մենք այս խաղը խաղում ենք երկար ժամանակ և գիտենք, թե ինչպես է այն աշխատում։ Մենք պարզ, համեստ մարդիկ ենք, որոնք կբավարարվեն ԵՄ անդամակցության թեկնածուի սովորական ստանդարտ կարգավիճակով, մեզ պետք չէ որևէ առանձնահատուկ բան հորինել»,- ասել է Կուլեբան։
Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան արժանի է թեկնածուի կարգավիճակին և համապատասխանում է այն ստանալու չափանիշներին։







