twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Պապիկյան. Հայաստանում սկսվել է անցումը պրոֆեսիոնալ բանակի

07 Հունիսի 2022 12:58

Հայաստանի զինված ուժերում բանակի բարեփոխման նպատակներից մեկն է անցումը պրոֆեսիոնալ բանակի։

Այս մասին հայտարարել է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկրի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հայտնում է Caliber.Az-ը՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով։

Նրա խոսքով, արդեն սկսվել է անցումը պրոֆեսիոնալ բանակի, և առաջիկայում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։

Նախարարն ասել է, որ նախատեսվում է պայմանագրային զինծառայողներ հավաքագրել «զրոյից», նախարարի խոսքով՝ մասնագիտական ծառայությունը «օրգանապես կապված» է լինելու պարտադիր զինծառայության հետ։ Գործող պայմանագրային զինծառայողների համար կստեղծվի ատեստավորման հնարավորություն.

Նա նշել է, որ այս տարվա աշնանից զորակոչիկները կանցնեն պարտադիր ուսումնական փուլ, որից հետո միայն կուղարկվեն զորամասեր։

Ուշադրություն է դարձվելու նաեև երիտասարդ սպաներին բնակարանով ապահովելու հարցին՝ նրանք բուհերն ավարտելուց հետո կստանան բնակարաններ, իսկ բանակում 20 տարի ծառայելուց հետո՝ ամբողջությամբ սեփականության իրավունքով։

Caliber.Az
Դիտումներ: 460

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading