Ղարաբաղ
A+
A-
Սալեհ Մամեդովը ծանոթացել է Ֆիզուլի-Շուշա ավտոճանապարհի շինարարությանը ԼՈՒՍԱՆԿԱՐ
08 Ապրիլի 2022 18:14
Ադրբեջանի Պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալության խորհրդի նախագահ Սալեհ Մամեդովը ծանոթացել է՝ Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոճանապարհի շինարարությանը։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով կառույցին։
Ըստ տեղեկությունների՝ նա ծանոթացել է ծրագրի շրջանակներում կառուցվող թունելների և ավտոմոբիլային կամուրջների շինարարության ընթացքին, տվել է առաջարկություններ և հանձնարարականներ՝ աշխատանքները ժամանակին և որակյալ ավարտին հասցնելու համար։
1-ին տեխնիկական կարգի Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոճանապարհի երկարությունը 81,6 քմ է։
Ճանապարհի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։
Caliber.Az
Դիտումներ: 701