Տարածաշրջան
A+
A-
Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
23 Ապրիլի 2024 11:05
Վրաստանի իշխանությունները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու մասին համաձայնությունը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Վրաստանի ԱԳՆ-ն։
«Վրաստանը ողջունում է սահմանագծման գործընթացի մեկնարկի վերաբերյալ հայ-ադրբեջանական հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությունը: Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր հաստատակամ հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևանների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»,- ասված է հրապարակման մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 76