Ղարաբաղ
A+
A-
Ադրբեջանը Լաչինում արագացված տեմպերով օդանավակայան է կառուցում ՏԵՍԱՆՅՈՒԹ
20 Հունիսի 2024 14:09
AzVirt ընկերությունը հրապարակել է Ադրբեջանի Լաչինի շրջանում առաջին օդանավակայանի կառուցման նոր կադրերը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, կադրերում երևում են հողային աշխատանքների հսկայական մասշտաբները՝ հարթեցնելու տեղանքը, ինչպես նաև թռիչքուղու բետոնապատման աշխատանքները:
Արդեն կառուցվել են կառավարման աշտարակը, տերմինալի գլխավոր շենքը, ավտոկայանատեղին:
Լաչինի միջազգային օդանավակայանը կդառնա Ղարաբաղում կառուցված երրորդ միջազգային օդանավակայանը։ Դրա հիմքը դրվել է 2021 թվականին Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականին։ Օդանավակայանի թռիչքուղին կունենա 3000 մետր երկարություն և 60 մետր լայնություն, իսկ օդանավակայանը ժամում կարող է սպասարկել մինչև 200 ուղևորի։
Caliber.Az
Դիտումներ: 190