twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

19 Դեկտեմբերի 2024 20:52

2024 թվականը մոտենում է ավարտին, բայց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիրը այդպես էլ չի կնքվել։ Ընդհակառակը, Հայաստանը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Հնդկաստանի օգնությամբ սրընթաց զինվում է։ Երեւանը խուսափում է նաեւ՝ Հայաստանի սահմանադրության փոփոխության առնչությամբ հարցից, որը տարածքային պահանջներ է պարունակում հարեւան երկրների նկատմամբ։
 
Արդյո՞ք Հայաստանը մտադիր է խաղաղ պայմանագիր կնքել, թե՞ գործ ունենք մեզ այնքան լավ ծանոթ «հայկական քաղաքական մանևրման» հետ, որի վերջը ընդհանրապես դեմ է առնում ոչ թե խաղաղությոանը, այլ Ադրբեջանի հետ նոր պատերազմի։ Այս հարցին պատասխանելու համար Caliber.Az-ի թղթակիցը խնդրել է ռուսաստանցի փորձագետներին:
 
Ինչպես համարում է Հարավային Կովկասի հարցերով ռուս փորձագետ Կոնստանտին Տասիցը՝ 2024 թվականի ընթացքում Բաքվին և Երևանին այնուամենայնիվ հաջողվել է առաջընթաց գրանցել խաղաղ գործընթացում։ Եվ սա լավատեսության առիթ է։
 
«Հիշենք, որ այս պահին պայմանագրի 17 կետերից 15-ը համաձայնեցված են։ Այսինքն, կա հավանականություն, որ տեսանելի ապագայում տեքստն ամբողջությամբ պատրաստ կլինի։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա Հայաստանում ընթանում է նոր հիմնական օրենքի պատրաստման գործընթացը։ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն բացասաբար է գնահատել Անկախության հռչակագիրը՝ հայտարարելով, որ այն հանդիսանում է «մեծ խնդիր և ողբերգություն»։ Հետևաբար կարելի է հնարավոր համարել, որ նոր սահմանադրության տեքստում բացառվելու է այդ փաստաթղթին հղումը։ Նման դեպքում խաղաղ պայմանագրի կնքման ճանապարհը բաց կլինի»,- նկատել է քաղաքագետը։
 
Նրա կարծիքով, սահմանադրության փոփոխության հանրաքվեն այնուամենայնիվ կկայանա։ Բայց եթե Հայաստանը նորից սկսի համառել՝ Ադրբեջանը կճզմի նրան:
 
«Հայերը առաջ ասում էին, որ հանրաքվեն նշանակված է 2027 թվականին։ Գործում է հատուկ հանձնաժողով, աշխատանքներ են տարվում։ Դատելով հայտարարություններից՝ Երեւանը չի հրաժարվել դրանից։ Ընդհակառակը, հիմա մի շարք փորձագետներ ասում են, որ, հնարավոր է այն ավելի վաղ անցկացվի։ Սակայն, եթե Երևանը, այնուամենայնիվ, սկսի նորից դանդաղեցնել բանակցային գործընթացը, ապա կարծում եմ, որ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի հասնի՝ բոլոր վիճելի հարցերի համար ընդունելի լուծումների և ի վերջո խաղաղ պայմանագիրը այնուամենայնիվ կստորագրվի», - համոզված է  Կ. Տասիցը։
 
Ռուս քաղաքագետ Վլադիսլավ Գերդինը նկատելիորեն ավելի քիչ է վստահում Երևանին։ Նրա կարծիքով, այն, թե ինչպես է Երևանը մոտենում բանակցային գործընթացին և խաղաղ պայմանագրի ստորագրմանը, կարող է միայն մտահոգություն առաջացնել։
 
«Փաստը նույնիսկ նրանում չէ, որ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 4 տարի, այլ այն է, թե ինչպես է իրեն պահում Հայաստանը 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո սկսված ողջ բանակցային գործընթացում։ Հայաստանը ամենուր համառում և դիմադրում է, միայն թե չստորագրել մի բանի համար, որը չի համապատասխանում նրա հավակնություններին ու շահերին։ Սա նկատելի է այս տարիների բոլոր նշաններով։ Եթե նայենք, թե այս ամբողջ ընթացքում Հայաստանը քանի անգամ է շեղվել՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված իր ուղղակի պարտավորություններից, ապա շատ դեպքեր կհաշվենք։ Իսկ երեք երկրների կառավարությունների մասնակցությամբ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ երեք տարի տևող հաջող գործընթացը Երևանը հանկարծ գործնականում զրոյացել է՝ հայտարարելով, որ չի ցանկանում Ռուսաստանի ուժայիններին տեսնել որպես Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի անվտանգությունը երաշխավորող երրորդ ուժ։ Հիմա այնտեղ, Երեւանի կարծիքով, պետք է լինեն միայն հայկական հատուկ ծառայությունները կամ սահմանապահները։
 
Նույն պատկերն է խաղաղ պայմանագրի դեպքում, որի շուրջ բանակցությունները նույնպես փակուղի են մտել Երևանի դիրքորոշման պատճառով, որտեղ ամեն ինչ գործում է «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» սկզբունքով։ Այս համատեքստում է նաև Փաշինյանի վերջին հայտարարությունը այն մասին, որ Հայաստանի սահմանադրության մեջ իբր տարածքային պահանջներ չկան Ադրբեջանի նկատմամբ։ Եվ սա ասվում է այնպես, որ, ինչպես ասում են, «գնա պարզիր, թե քամին ինչի մասին է հայտնել»։ Բաքուն լիովին իրավունք ունի չվստահել Երեւանին։ Ամեն ինչ սրում է նաև նոր սպառազինության գնումների աճող տեմպը, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը ակնհայտորեն պատրաստվում է ինչ-որ «Բ» պլանին։ Հետևաբար ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ Երևանը նորից ընտրելու հնարավորություն չի թողնում Բաքվին, բացի շոշափելի ռազմաքաղաքական ճնշում՝ Հարավային Կովկասում վերջնական խաղաղություն հաստատելու համար։ Թող դա տեղի ունենա «խաղաղության պարտադրում» բանաձևի համաձայն, այլ ոչ թե ընդհանրապես տեղի չունենա»,- ամփոփել է Վ. Գերդինը:

Caliber.Az
Դիտումներ: 339

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

«Մեծ վերադարձ». Խըդըրլը ժամանած ընտանիքներին հանձնվել են նոր տների բանալիները Թարմացված է

271
31 Հունիսի 2025 17:13
2

Ռևանշիստական կրքերի գերության մեջ Անգրագիտության վերացում Մինասյանի համար

267
31 Հունիսի 2025 17:34
3

Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ դեժավյուի էֆեկտ 250 տարի անց «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

246
31 Հունիսի 2025 15:22
4

Ադրբեջանը աշխարհին կցուցադրի ազատագրված տարածքների վերականգնումը

244
31 Հունիսի 2025 20:32
5

Հիքմեթ Հաջիև. Ականները շարունակում են վտանգ ներկայացնել

237
31 Հունիսի 2025 09:19
6

Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանի հետ

232
31 Հունիսի 2025 16:18
7

SOCAR-ը՝ երկրորդ եռամսյակում գազի և նավթի արդյունահանման մասին

229
31 Հունիսի 2025 17:03
8

Ֆադիլա. Սիրիան տեխնիկապես պատրաստ է ադրբեջանական գազ ստանալուն

229
31 Հունիսի 2025 17:54
9

Եվրոպական-ադրբեջանական կենտրոնը արձագանքել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմնակալ բանաձևի նախագծին

223
31 Հունիսի 2025 10:02
10

Էլնուր Շահհուսեյնովը Սիրիա ադրբեջանական գազի մատակարարումների մեկնարկի մասին

220
31 Հունիսի 2025 09:16
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading