Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանը 20 հազար եվրո է նվիրաբերել ՔԶԱԿ հավատարմագրային հիմնադրամին
23 Հունվարի 2024 08:45
Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը 20 հազար եվրո է նվիրաբերել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) անձնակազմի վերապատրաստման հավատարմագրային հիմնադրամին։
Report-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՔԶԱԿ հաղորդագրության մեջ։
Ամբողջ գումարը կօգտագործվի ՔԶԱԿ-ի քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոնում (ChemTech Centre) վերապատրաստման միջոցառումների շրջանակը ընդլայնելու համար: Ֆինանսավորումը կուղղվի գիտական հետազոտությունների անցկացմանը և կարողությունների զարգացմանը:
«Ադրբեջանի Հանրապետությունը ուրախ է այս տարի կամավոր ներդրումներ կատարել Կենտրոնում անցկացվող նոր ծրագրերին և ուսումնական միջոցառումներին աջակցելու համար»,- նշել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։
Caliber.Az
Դիտումներ: 61