Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի դեսպանն առաջարկել է Բաքու-Կահիրե չվերթեր բացել
25 Հունիսի 2024 10:19
Եգիպտոսում Ադրբեջանի դեսպան Էլխան Պոլուխովը եգիպտական «Al-Ahram» հրատարակությանը տված հարցազրույցում հանդես է եկել՝ Բաքվի և Կահիրեի միջև ուղիղ չվերթների բացման օգտին, երկուշաբթի հայտնել է Trend-ը։
«2023 թվականի վիճակագրության համաձայն՝ Եգիպտոս է այցելել Ադրբեջանի ընդամենը մոտ 17 հազար քաղաքացի, իսկ Ադրբեջան՝ մոտ 7 հազար եգիպտացի։ Մենք ունենք ուղիղ չվերթ Շարմ Էլ Շեյխից Բաքու։ Բայց մենք կարծում ենք, որ Կահիրեից Բաքու ուղիղ չվերթի առկայությունը, անշուշտ, կմեծացնի զբոսաշրջիկների թիվը»,- նշել է Պոլուխովը։
Նա նշեել է, որ երկու երկրներն էլ ունեն խորը, հարուստ պատմություն, գեղեցիկ բնություն, յուրահատուկ խոհանոց, ինչը գրավիչ է դարձնում նրանց ճանապարհորդների համար։
Caliber.Az
Դիտումներ: 164