Ադրբեջանի նախագահ. Հայաստանի կողմից մեր հողերի օկուպացիայի տարիներին մենք զգացել ենք արաբ եղբայրների աջակցությունը
Ադրբեջանը, ինչպես և Ալժիրը, ժամանակին օկուպացված է եղել։ Հայաստանը 30 տարի օկուպացիայի տակ է պահել մեր հողերը: Այս տարիների ընթացքում մենք զգացել ենք մեր արաբ եղբայրների աջակցությունը։
Ինչպես հաղորդում է Сaliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ալժիրում Արաբական պետությունների լիգայի 31-րդ գագաթնաժողովում։
«Այս ընթացքում մենք ականատես եղանք Իսլամական համագործակցության կազմակերպության անդամների աջակցությանը»,- ասել է պետության ղեկավարը։
Նշելով, որ մեր երկիրը միջազգային բոլոր հարթակներում աջակցում է մահմեդական եղբայրներին՝ նախագահն ասել է, որ Ադրբեջանը մեծ ներդրում է ունեցել իսլամական համերաշխության ամրապնդման գործում:
«2017 թվականն Ադրբեջանում հայտարարվել է Իսլամական համերաշխության տարի։ Ադրբեջանում անցկացվել են Իսլամական համերաշխության խաղեր։ Այդ խաղերը դարձան սպորտային իրադարձություն, համերաշխության փառատոն և բարեկամության օրինակ»։