Ադրբեջանի և Վրաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության պլան է ստորագրվել ԼՈՒՍԱՆԿԱՐ
Նոյեմբերի 27-ին Բաքվում երկկողմ հանդիպում է կայացել՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլան է ստորագրվել:
Զաքիր Հասանովը հատկապես ընդգծել է՝ պետությունների ղեկավարների հանդիպումների կարևոր դերը Ադրբեջանի և Վրաստանի միջև կապերի զարգացման գործում։ Նա նշել է, որ ադրբեջանա-վրացական հարաբերությունները զարգանում են բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ ռազմական ոլորտում։
Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհավորել է իր գործընկերոջը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ նման հանդիպումները վկայում են՝ մեր երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի մասին։