Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Ֆիզուլիի դպրոց ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելել է Ֆիզուլիի դպրոց։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է ԱՄՆ դեսպանատան X սոցիալական ցանցում զետեղված հաղորդագրության մեջ։
«Հաճույք ստացանք Ֆիզուլիի շրջանի անգլերեն ուսուցիչների և աշակերտների հետ զրույցից, որոնց սովորելու կիրքը խորապես ոգեշնչող է և մեծ ներդրում ունի այս տարածաշրջանի ապագա զարգացման գործում: Բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը դեսպանատան կողմից ֆինանսավորվող ուսուցիչների որակավորման բարձրացման ծրագրերի շրջանակներում և անհամբեր սպասում եմ ապագայում միասին աշխատելուն: Շնորհակալություն այսօր ինձ և Դանուսային հյուրընկալելու համար», - հրապարակման մեջ մեջբերվում են դիվանագետի խոսքերը:
“We enjoyed our discussion with the English language teachers and students of the Fuzuli region, whose commitment to learning is profoundly inspiring and will greatly contribute to the future development of this region. I appreciate our past partnership through Embassy funded… pic.twitter.com/9JGJTtjOxp
— U.S. Embassy Baku (@USEmbassyBaku) May 6, 2024