ԱՄՆ-ը հայտարարել են արևմտյան ադրբեջանցիներին աջակցելու մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում են՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլորի, այդ թվում՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների պահպանմանը։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են դեսպանատնից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը պատրա՞ստ է աջակցություն ցուցաբերել այն ադրբեջանցիներին, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան, որտեղից նրանք վտարվել են 30 տարի առաջ։
«Միացյալ Նահանգներն աջակցում են տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմանների ստեղծմանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից և ծագման երկրից», - հայտարարել են դիվանագիտական առաքելությունում։
Բացի այդ, դեսպանությունում նշել են, որ կայուն խաղաղության միակ ճանապարհը, որը բխում է բոլորի շահերից, բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։