Այս փուլում առավել քան երբևէ կարևոր է ստիպել Հայաստանին շեղվել իր վտանգավոր ընթացքից Ադրբեջանի ԱԳՆ-ն ճեպազրույց է անցկացրել դիվանագիտական կորպուսի համար/ՖՈՏՈ
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում ճեպազրույց է կազմակերպվել երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի համար՝ նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովի և արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաևի մասնակցությամբ:
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Ճեպազրույցի ընթացքում նշվել է, որ չնայած ներգրավված միջազգային գործընկերների միջոցով Ադրբեջանի ջանքերին, Հայաստանը և Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում նրա ստեղծած անօրինական ռեժիմը շարունակում են խարխլել կարգավորման գործընթացը և մերժել լարվածության նվազեցմանն ուղղված բոլոր առաջարկները։
«Ադրբեջանը բախվում է հակառակ կողմի մշտական սադրիչ քայլերին: Դրա վառ օրինակն են այսպես կոչված «նախագահական ընտրությունները» Ղարաբաղի շրջանում։ Չնայած Ադրբեջանի կոչերին՝ հայկական կողմը չհրաժարվեց իր գործողություններից այս ուղղությամբ: Թուրքիան, Պակիստանը, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Հունգարիան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Գերմանիան, ԱՄՆ-ը, Իրանը և այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Թյուրքական պետությունների կազմակերպությունը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Եվրոպական Միությունը հանդես են եկել ապօրինի ընտրությունները դատապարտող ու դրանց լեգիտիմությունը չճանաչող հայտարարությամբ»,- հայտարարվել է ճեպազրույցում։