Բայրամովն իր շվեդ գործընկերոջը պատմել է խաղաղություն ապահովելու ծրագրերի մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստին մասնակցելու շրջանակներում հանդիպել է Շվեդիայի և Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարներ Թոբիաս Բիլստրյոմի և Էլմեդին Կոնակովիչի հետ։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպումների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Շվեդիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ադրբեջանի համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։
Ջեյհուն Բայրամովն իր զրուցակիցներին պատմել է Ադրբեջանի կողմից ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումները պայմանավորող գործոնների, այն սպառնալիքների մասին, որոնք բխում էին Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական զինված ուժերից, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու Բաքվի ծրագրերի մասին։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ թեև Ադրբեջանը համառորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը, սակայն Հայաստանը զրպարտչական արշավ է իրականացնում մեր երկրի դեմ, ինչը չի ծառայում խաղաղությանը։