Քաղաքականություն
A+
A-
Բաքվի և Երևանի միջև բանակցությունների շարունակումը առաջնահերթություն է Պետդեպի համար
03 Հունիսի 2024 11:07
ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ, որը կանցկացվի Վաշինգտոնում:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։
«Հարավային Կովկասի համատեքստում սա առաջնահերթություն է մեզ համար, առաջնահերթություն է պետքարտուղարի և այս գերատեսչության մյուս պաշտոնյաների համար։ Չեմ կասկածում, որ հատուկ հանդիպումներ և ներգրավվածություններ կլինին գագաթնաժողովի շրջանակներում։ Բայց ժամանակացույցի մասին դեռ չեմ ուզում խոսել», - եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակը։
Caliber.Az
Դիտումներ: 117