Բաքվում առաջին ձյունն է տեղացել 2023 թվականին ԼՈՒՍԱՆԿԱՐ
Երկուշաբթի՝ հունվարի 9-ի առավոտյան Բաքվում և ամբողջ Ափշերոնի թերակղզում տեղացել է 2023 թվականի ձմռան առաջին ձյունը։
Առատ ձյուն է տեղում քաղաքի բոլոր հատվածներում՝ ինչպես կենտրոնում, այնպես էլ քաղաքի բարձրադիր հատվածներում՝ Յասամալում, Բադամդարում, Ահմեդլիում, միկրոշրջաններում և այլն։
Օդի ջերմաստիճանն այս պահին մոտ 0 աստիճան է, քամի գրեթե չկա։ Խոնավությունը կազմում է 90-95%։
Ձյան պատճառով Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը աշխատում է ուժեղացված ռեժիմով, երթևեկելի հատվածում մերկասառույցը կանխելու համար պատրաստվել է անհրաժեշտ քանակությամբ ավազի և արդյունաբերական աղի խառնուրդ, որն օգտագործվում է հիմնականում բարձր թեքություն և կտրուկ շրջադարձեր ունեցող տարածքներում:
Caliber.Az-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ձյունառատ Բաքվի լուսանկարները։