twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հայկական վերաարտահանում. զենքի բիզնես՝ հակառակ պատժամիջոցներին Փորձագիտական կարծիքները Caliber.Az-կայքում

14 Դեկտեմբերի 2024 20:03

Հայաստանը Ռուսաստան է վերաարտահանում արևմտյան արտադրության դիպուկահար հրացաններ և դրանով իսկ լավ գումար է վաստակում՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը իր անուղղակի մասնակցությունից։ «The Insider»-ի տվյալներով, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ընկերությունների՝ Ռուսաստան ուղիղ մատակարարումների դադարեցումից հետո, զգալիորեն ավելացրել են զենքի արտահանումը Հայաստան և մի շարք այլ երկրներ, որտեղից հետագայում զենքը մատակարարվում է Ռուսաստանի Դաշնություն։ Նյութում նշվում է, որ Եվրամիությունից և ԱՄՆ-ից Ռուսաստանի հարևաններին մատակարարումների աճը ապշեցուցիչ է։ Օրինակի համար, Իտալիայից Հայաստան հրացանների արտահանումը 2019 թվականին 68 փողից հասել է 1862-ի՝ 2023 թվականին (2019-ից մինչև 2023 թվականը 2638%-ով աճ)։
 
Ինչպիսի՞ն կլինի համաշխարհային հանրության, այդ թվում նաև Ուկրաինայի արձագանքը Երևանի նման «չարություններին»։ Այս հարցի շուրջ իրենց կարծիքներով Caliber.Az-ի հետ կիսվել են օտարերկրյա քաղաքական փորձագետները:
 
Այսպես, ուկրաինացի միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Պետր Օլեշչուկի կարծիքով, նման գորշ սխեմաներ գոյություն ունեն, և, ըստ ամենայնի, Հայաստանն ու մի շարք այլ երկրները՝ պարզվում է , որ ներգրավված են դրանում։
 
«Նման գործարքները թելադրված են, ամենայն հավանականությամբ՝ զուտ ֆինանսական բնույթի մարտավարական շահերով, և նման օրինակները նույնիսկ հազվադեպ չեն։ Ավաղ, սա է մեր իրականությունը, միայն նրանք, ովքեր նման գործարքներ են իրականացնում, չգիտես ինչու չեն մտածում, որ նման սխեմաները հետո կարող են կիրառվել իրենց դեմ։ Այստեղ կա հարց նաև արևմտյան գործընկերներին՝ ինչո՞ւ նրանք ՀԱՊԿ երկրներին, այդ նույն Հայաստանին, չեն ընկալում որպես Ռուսաստանի դաշնակից։ Եվ, առնվազն, նրանց նկատմամբ նույնպես պետք է պատժամիջոցներ սահմանվեն, թեկուզ սպառազինության ոլորտում, սա միանգամայն տրամաբանական է։ Բայց, ըստ երևույթին, արևմտյան առանձին երկրները ունեն որոշակի սեփական շահեր, քանի որ այդ հարցը չի հանդիսանում քննարկման առարկա»,- նշել է քաղաքագետը։
 
Նրա կարծիքով, Կիևը կարձագանքի այդ փաստերին, պարզապես, հնարավոր է, որոշ ուշացումով։
 
«Ժամանակ է անհրաժեշտ տեղեկատվությունը ուսումնասիրելու համար, բայց դրանից հետո ինչ-որ արձագանք անպայման կլինի։ Նման բնույթի փաստերին պաշտոնական արձագանք միշտ էլ եղել է, հատկապես, եթե այդ տեղեկատվությունը հայտնվում է հանրային դաշտում, նման բաներ, ինչպիսիք են պատժամիջոցները շրջանցելը և Ռուսաստանին զինելը, Ուկրաինայում շատ ցավագին են ընկալվում։ Թեև, եթե խոսենք Կիևի արձագանքի աստիճանի մասին, ապա, կարծում եմ, որ ներկա պայմաններում ամեն ինչ կարող է հանգել դիվանագիտական դեմարշների, պարզապես այն պատճառով, որ ազդեցության այլ մեխանիզմներ այնքան էլ շատ չեն»,- նշել է Պ. Օլեշչուկը։
 
Միևնույն ժամանակ, ղազախ քաղաքագետ Ազատ Ախմետովի կարծիքով, Հայաստանը՝ մի երկիր է, որի համար կեղտոտ գործարքների, այդ թվում նաև զենքի անօրինական բիզնեսի մասնակցությունը՝ միանգամայն սովորական գործ է։
 
«Բավական է հիշել մի շարք սկանդալներ, որտեղ Հայաստանը հանդես էր գալիս որպես երրորդ երկրների համար ռուսական զենք վաճառող։ Այս կեղտոտ գործարքների մեջ ներքաշված են եղել անգամ Հայաստանի վարչապետի ընտանիքի անդամները՝ հիշենք զենքի բարոն Դավիթ Գալստյանի ձերբակալության հետ կապված սկանդալը, ով զենքի առևտրի խոշոր խարդախության գլխավոր կատարողն էր, որը, ինչպես պնդում են հայ ընդդիմադիրները՝ այն գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները։ Որից կարելի է եզրակացնել, որ նման առաքումների համար գումարները ակնհայտորեն վատը չեն եղել։ Նույնիսկ չարժե փորձել Հայաստանի քաղաքականության մեջ բարոյականություն փնտրել, այնտեղ դա պարզապես չկա, և ես կասկած չունեմ, որ Երևանը կարող է գնալ նաև ռուս դիպուկահարների համար հրացաններ մատակարարելուն՝ առանձնապես չմտածելով նման քայլերի հետևանքների մասին։ Հայաստանի համար մի տեսակ կարևոր չէ թե ռուս դիպուկահարները այս զենքով ում են սպանելու՝ առևտրական շահերը այստեղ ակնհայտորեն գերակշռում են։
 
Սակայն, կարծում եմ, որ մոտ ժամանակում, նկատի ունենալով անցկացվող հետաքննության մանրակրկիտությունը՝ Հայաստանը լիովին կարող է սպասել պատժամիջոցների Արևմուտքի կողմից՝ զենքի նման վաճառողների նկատմամբ իր անողոք վերաբերմունքի պատճառով»,- ամփոփել է Ա. Ախմետովը։

Caliber.Az
Դիտումներ: 409

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Չհնացող ռետրո Այազ Սալաևը՝ Caliber.Az-ի հյուր

135
13 Հունվարի 2025 17:18
2

Հայաստանի ղեկավարության վատ թաքցված տարածքային երազանքները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

119
13 Հունվարի 2025 09:14
3

Ադրբեջանական բանակն աշխարհի ուժեղագույն բանակների թվում է

113
13 Հունվարի 2025 15:32
4

Գրառումներ և կենացներ Փաշինյանը արդեն բոլորին ձանձրացրել է

99
13 Հունվարի 2025 16:50
5

Այդ գիշեր ուրախությունից հինգ բանաստեղծություն գրեցի. Ջաբրայիլի բնակիչ

96
13 Հունվարի 2025 11:54
6

Ես Ջաբրայիլից հեռացել եմ 8 տարեկանում, այսօր վերադառնում եմ որպես սահմանապահի մայր. Սևինջ Հուսեյնովա

93
13 Հունվարի 2025 12:24
7

Թռչող մտքեր «Հին աշխարհի հիստերիկները»

70
14 Հունվարի 2025 13:37
8

Երևանն ու Վաշինգտոնը գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն ՝ «Հասցրին...». Ֆարհադ Մամեդովի դատողությունները

68
14 Հունվարի 2025 16:54
9

ԱԱՀ. Հայկական կողմի հետ հանդիպմանը կներկայացվեն վերադարձի հայեցակարգի առաջարկները

65
13 Հունվարի 2025 19:27
10

Եվրոպական ծուղակ Հայաստանի համար Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

65
13 Հունվարի 2025 22:40
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading