Հայ-իսրայելական հարաբերություններ. մշտական ճգնաժամի տարեգրություն Արտյոմ Կիրպիչենկոյի տեսությունը
Միջնադարյան հրեական տարեգիրները Մերձավոր Արևելքում ապրող հայերին անվանել են «ամալեկներ»: Վերջինս եղել է ցեղապետ, ով հարձակվել է իսրայելացիների վրա, երբ նրանք Եգիպտոսից գաղթից հետո ճանապարհորդել են անապատով: Թալմուդյան ավանդույթը «ամալեկին» բնորոշել է որպես հրեա ժողովրդի ամենադաժան թշնամի և պատվիրել է անհապաղ պատժել նրա հետևորդներին: Հայերի նկատմամբ նման տերմինի կիրառումն արտացոլում է հրեա և հայ վաճառականների միջև կատաղի մրցակցությունը միջնադարյան Արևելքի առևտրական ճանապարհներին։ Սակայն այսօր ևս երկու երկրների հարաբերությունները լավագույն ժամանակներ չեն ապրում։
Պաշտոնապես Իսրայելի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, բայց երկար ժամանակի ընթացքում երկրներն անգամ դեսպանատներ չեն բացել միմյանց մոտ։ Շփումները իրականացվել են Երուսաղեմում բնակվող Իսրայելի ոչ ռեզիդենտ դեսպանի միջոցով։
Հարկ է նաև նշել, որ անկախ հայկական պետության գոյության առաջին տասը տարիներին մերձեցման ձգտումները գալիս էին բացառապես Հայաստանի ղեկավարությունից։ Երևանի քարոզչությունը այն ժամանակ Հայաստանը ներկայացնում էր որպես «Իսրայել Կովկասում», «փոքր, հաղթական երկիր՝ թշնամիներով շրջապատված»։ Այդ իսկ պատճառով այն ժամանակվա Հայաստանի ղեկավարները ձգտում էին բարեկամական կապեր հաստատել Իսրայելի հետ։ 1995 թվականին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցել է ահաբեկչի կողմից սպանված Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի հուղարկավորությանը։ 2000 թվականի հունվարին Երուսաղեմ է այցելել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ 2005 թվականին՝ նախագահ Սերժ Սարգսյանը։ Չորս տարի անց կայացել են նաև՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարի ու փոխարտգործնախարարի այցերը Իսրայել։
Հարկ է նշել, որ իսրայելական կողմը ջանացել է չցուցադրել այդ այցերը եւ խուսափել է Երեւանի հետ ավելորդ մերձեցումից։ Դրա համար եղել են աշխարհաքաղաքական և գաղափարական պատճառներ։ Առաջինը, երկար ժամանակի ընթացքում Իսրայելը պահպանում էր ամուր ռազմական և տնտեսական կապեր Թուրքիայի հետ, իսկ ավելի մոտ 2020-ականներին սկսել է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։
Երկրորդը, Հայաստանը հանդիսանում է Իրանի ռազմավարական գործընկերը, որին Իսրայելն ընկալում է որպես իր գլխավոր աշխարհաքաղաքական թշնամի։
Երրորդը, Երևանի համար սկզբունքային գաղափարախոսական խնդիր է հանդիսանում՝ 1915 թվականի իրադարձությունները Հոլոքոստի հետ հավասարեցնելը, ինչը արևելաեվրոպական հրեաների ողբերգության եզակիությունը ընդգծող Իսրաելի համար եղել է և կա բացառապես անընդունելի։
Իրավիճակը սրվում է Իսրայելում էթնիկ հայերի տաս հազարանոց համայնքի առկայությամբ։ Նրանց մի մասը Սուրբ Հողում ապրել են IV դարից, մյուսները Պաղեստին են վերաբնակվել Օսմանյան կայսրության ժամանակներում։ Հայերի մեծ մասն ապրում է Երուսաղեմում, որտեղ կա հայկական թաղամաս և գտնվում է հայկական քրիստոնյա պատրիարքի նստավայր։ Այդ խմբի և Իսրայելի պետության միջև պարբերաբար ծագում են հակասություններ՝ կապված հայկական սփյուռքի կարգավիճակի և նրա սեփականության հետ։
2021 թվականին հայ պատրիարք Նուրհան Մանուկյանը 98 տարով «Կովերի այգի» կոչվող հողատարածքը վարձով է տվել «Xana Capital» ընկերությունից՝ իսրայելցի գործարար Դենի Ռոթմանին՝ շքեղ հյուրանոց կառուցելու համար։ Սակայն հայ համայնքը հավանություն չի տվել այս գործարքին, և Երուսաղեմի հայ պատրիարքարանը հայտարարել է դրա չեղարկման մասին։ Այս միակողմանի քայլը առաջացրել է «Xana Capital»-ի ներկայացուցիչների դժգոհությունը, ովքեր զինված մարդկանց և շների ուղեկցությամբ եկել են «Կովերի այգի», որպեսզի պահանջեն իրավունքները վարձակալված հողի նկատմամբ: Հայկական պատրիարքարանը իսրայելական ընկերության այս քայլը որակել է որպես «սադրանք, ագրեսիա և այլ վիրավորական ու հրահրիչ գործողություններ, ներառյալ գույքի վնաս»: Երուսաղեմի հայերը վիճելի տարածքում կազմակերպել են 24-ժամյա նստացույց, որի մասին տեղեկությունները հասել են Երևան, որտեղ առաջացրել են հակաիսրայելական տրամադրությունների պայթյուն։
Իրավիճակը սրվել է 2020 թվականին՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարած հաղթանակից հետո։ Պատերազմի ընթացքում Ադրբեջանը ակտիվորեն օգտագործում էր Իսրայելից գնված ժամանակակից սպառազինությունը։ Զարմանալի չէ, որ դրանից հետո Իսրայելը Հայաստանի շատ բնակիչների կողմից սկսվեց դիտվել որպես թշնամական երկիր։
2023 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում Մորդեհայա հա-Նավի սինագոգի վրա կատարվեց հարձակում։ Բարեբախտաբար, հարձակումից վնասը չնչին էր, քանի որ շենքի վրա նետված «Մոլոտովի կոկտեյլը» չբռնկվեց։
Մեկ ամիս անց՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ին, իրագործվել է շենքի հրկիզման կրկնակի փորձ։ Դրա համար պատասխանատվությունը ստանձնել, և իր Տելեգրամ-ալիքում հայտարարել է՝ Հայաստանի ազատագրման Հայ գաղտնի բանակը (ASALA)։
Դրանից հետո Բաքվի հրեական դպրոցի ղեկավար ռաբբի Զամիր Իսաևը Հայաստանը հայտարարեց հրեաների համար անապահով երկիր և գրեց սոցիալական ցանցերում. «Ես կրկնում եմ իմ կոչը Հայաստանի հրեաներին. հեռացեք, իսկ եթե ձեզ հակավոր լինի օգնություն, ես այդ մասին կհոգամ։ Հեռացեք, քանի դեռ շատ ուշ չէ...»։
Հայաստանցի գործարար Իլյա Դորֆմանի խոսքով, «ես այստեղ երբեմն խոսում եմ երիտասարդների հետ, և նրանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ հրեաները միշտ դեմ են տրամադրված եղել հայերի նկատմամբ»։
Երևանի հրեական համայնքը չի աջակցել այդ կոչին, թեև արժե նշել, որ այսօրվա դրությամբ այն առավելապես բաղկացած է ոչ թե բնիկ հայկական հրեաներից, այլ 2022 թվականից հետո Ռուսաստանից ժամանած վերաբնակներից։
Ռաբբի Գերշոն Բրունշտեյնի կարծիքով, այսօր Հայաստանի 2,9 միլիոն բնակչից հրեաներ են հանդիսանում ոչ ավելի, քան 100–200 մարդ. գրեթե բոլորն ապրում են Երևանում, բացառությամբ մի քանի հոգու՝ մեծությամբ Հայաստանի երրորդ քաղաք Վանաձորում։
Երկկողմ հարաբերությունների մեղմացում չի նկատվում նաև վերջին ժամանկներում։ Այս ամառ Հայաստանը ճանաչել է Պաղեստին պետությունը, ինչն առաջացրեց Իսրայելի զայրալից արձագանքը։ Հայաստանի դեսպանին կանչել էին Իսրայելի ԱԳՆ, որն այդ քայլն անվանել է «խրախուսանք ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած վայրագությունների համար, երբ հազարավոր ահաբեկիչներ սպանեցին մոտ 1200 մարդու և պատանդ վերցրեցին 251 մարդկանց, սկսելով մինչև այժմ Գազայի հատվածում շարունակվող պատերազմը»։
Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարել է, որ «Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ պարգև է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար։ Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»։
Սոցիալական ցանցերում Հայաստանի բնակիչները նույնպես աջակցություն են հայտնում Պաղեստինին և սուր քննադատական հայտարարություններ անում Իսրայել պետության և նրա կողմից անցկացվող քաղաքականության մասին։
Արդյունքում, նույնիսկ հայկական լոբբիին պատկանող, Վրաստանում և Հայաստանում Իսրայելի նախկին դեսպան Բարխու Բեն-Ներիան ստիպված է եղել խոստովանել, որ «ասվածն ընդհանրացնելու համար հարկ է նշել, որ անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները չեն հասել ցանկալի մակարդակի»...