Բաքվում քննարկում են գըզըլբաշների ժառանգությունը
Բաքվում անցկացվում է` «Գըզըլբաշների ժառանգությունը Ադրբեջանում. պատմության հետքերով» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, միջոցառումը կազմակերպել է Ադրբեջանական սփյուռքի աջակցության հիմնադրամը՝ Գըզըլբաշների համաշխարհային ժառանգության խորհրդի կազմակերպության հետ համատեղ։
Միջոցառմանը մասնակցում են Գըզըլբաշների համաշխարհային ժառանգության խորհրդի ներկայացուցիչներ՝ Պակիստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից և Աֆղանստանից, Միլլի Մեջլիսի պատգամավորներ, Գըզըլբաշների ժառանգության հետազոտողներ Ադրբեջանից և Թուրքիայից, տարբեր պետական հիմնարկների, ոչ կառավարական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: