Տարածաշրջան
A+
A-
Դեսպան Կոպիրկին. Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին խոսք չկա
19 Հունվարի 2024 12:08
Հայաստանում օրակարգում չկա Գյումրիի ռուսական ռազմակայանի փակման հարցը:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին՝ ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես առաջնորդվում եմ հայկական կողմից արված պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես այն մասին, որ բազայի դուրսբերման հարց չկա»,- ասել է Կոպիրկինը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունների կողմից ազդանշաններ եղել են՝ ռուսական ռազմակայանի փակման և ռուս սահմանապահների դուրսբերման մասին։
Դեսպանի խոսքով՝ ինքը նման ազդանշանների մասին տեղյակ չէ։
Caliber.Az
Դիտումներ: 94