twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Իրական» Հայաստանը և Երևանի իրողությունները Փաշինյանը շարունակում է խարխլել խաղաղությունը

23 Նոյեմբերի 2024 14:02

Պաշտոնական Երևանը շարունակում է առաջ տանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «իրական» Հայաստան հայեցակարգը։ Այսպես, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին՝ կոչ անելով հայերին կենտրոնանալ «իսկական» Հայաստանի վրա։ «30 տարի մեզ ստիպել են սիրել այն, ինչ պատկանում է ուրիշներին (Ղարաբաղը): Ի՞նչ եք ուզում մեկ այլ երկրի միջազգայնորեն ճանաչված հողերից: Երբ քայլում ես Հայաստանի փողոցներով, քեզ թվում է, թե Վանո՞ւմ ես, թե՞ Երևանում։ Մենք բոլորս ապրում ենք «իսկական» Հայաստանում, ուստի եկեք կենտրոնանանք մեր երկրի վրա»,- ասաց հայ պատգամավորը։

Հետաքրքիր է, որ սա առաջին անգամը չէ, որ Հայաստանի խորհրդարանում նման բովանդակությամբ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի՝ Ադրբեջանին պատկանելու մասին։ Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ լեզվակռվի ժամանակ հայտարարել էր, որ «Ղարաբաղը եղել և մնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը»։ Մինչ այդ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայ խոսնակը խոստովանել էր այն փաստը, որ Ադրբեջանը գործողություն է իրականացրել Ղարաբաղում՝ ձեռքի տակ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առնվազն 3-4 բանաձև։ Այսինքն, ըստ էության, Սիմոնյանը հաստատել է Ադրբեջանի օրինական իրավունքը՝ վերականգնելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգային իրավունքի շրջանակներում։

Նշենք, որ «իրական» Հայաստան հայեցակարգը Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշել այս տարվա ապրիլին։ Այն ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարեց «իրական և պատմական» Հայաստանի անհամատեղելիության մասին՝ նշելով, որ դա ամենալուրջ սպառնալիքներն է ստեղծում հայկական պետականության համար։ Ավելի ուշ՝ այս տարվա հունիսին, Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, ասաց, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ընդգծելով, որ «Ղարաբաղի ինքնորոշման և կարգավիճակի հայեցակարգը» սխալ է ընկալվել հայ հասարակության կողմից։

«Հայաստանի կղերաֆեոդալական վերնախավը Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու և պահելու համար։ Սա է ամբողջ ճշմարտությունը Ղարաբաղի մասին»,- ասաց Փաշինյանը։

Դրանից հետո այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ղեկավարը, հերթական անգամ անդրադարձավ այս թեմային Հայկական Երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում, հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ընդունել է «իրական» Հայաստան հայեցակարգը որպես պետականության շարունակական գոյության անհրաժեշտ պայման։

Ցավոք, Հայաստանի իշխանությունների հայտարարությունները Ղարաբաղի՝ Ադրբեջանին պատկանելու մասին զուտ դեկլարատիվ բնույթ են կրում և չեն ամրապնդվում համապատասխան քայլերով ու գործողություններով։ «Իրական» Հայաստան հայեցակարգը քարոզելով՝ Նիկոլ Փաշինյանը չի շտապում փոխել Հայաստանի Սահմանադրությունը, որը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի իշխանությունների հակասական քաղաքականությունը ցույց է տալիս նաև հետևյալ փաստը. Հայաստանը ճանաչել է, որ Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմ տարածքն ընդգրկում է Ղարաբաղը, բայց միաժամանակ առաջարկում է ամբողջական համաձայնագրի փոխարեն ստորագրել կիսատ-պռատ փաստաթուղթ՝ առանց ՀՀ սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու։

Ելնելով Երևանի անհետևողական քաղաքականությունից՝ կարելի է եզրակացնել, որ առաջին հերթին, «իրական» Հայաստանի հայեցակարգը ոչ այլ ինչ է, քան Երևանի հերթական փորձը՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը, որ իբր նա հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Երկրորդ, COP29-ին մասնակցելուց Հայաստանի իշխանությունների հրաժարումը հստակ ցույց տվեց, որ երկարաժամկետ խաղաղությունը ներառված չէ Երևանի մոտակա ծրագրերում։

Ընդհակառակը, Հայաստանն ակտիվորեն շարունակում է ռազմականացումը՝ ձեռք բերելով նոր զինատեսակներ։ Այսպես, Indian Defence Research Wing (IDRW)-ը նախօրեին հայտնեց, որ Հայաստանը բանակցում է 78 միավոր ATAGS քարշակային հրետանային համակարգի գնման շուրջ, իսկ ավելի վաղ Հայաստանը գնել է Pinaka կայանքներ և հնդկական արտադրության այլ զինատեսակներ։

Ուստի տրամաբանական կլիներ, եթե Հայաստանը Ղարաբաղի՝ Ադրբեջանին պատկանելու մասին դեկլարատիվ հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկեր այս ուղղությամբ։ Դրա համար Փաշինյանի կառավարությունը պետք է հնարավորինս շուտ կազմակերպի Սահմանադրության վերանայման հանրաքվե, վավերացնի այդ հանրաքվեի արդյունքները խորհրդարանում և մեկընդմիշտ հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Սա միակ տարբերակն է, որով Երևանը կարող է համոզել Բաքվին խաղաղության հանդեպ իր անկեղծ լինելու մեջ, այլ տարբերակ չի լինելու:

Caliber.Az
Դիտումներ: 359

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հինգ տարիներ, որոնք փոխեցին Հարավային Կովկասը Ինչպես է Ադրբեջանը գրում նոր պատմություն

183
12 Օգոստոսի 2025 12:57
2

Բաքու և Երևան. Վաշինգտոնից առաջ և հետո Մամեդովը և Նավասարդյանը՝ Caliber.Az-ի եթերում

170
13 Օգոստոսի 2025 10:29
3

Էրդողան. Ղարաբաղի ազատագրումուց հետո տարածաշրջանում նոր փուլ է սկսվել

165
12 Օգոստոսի 2025 08:30
4

Բաքվի կենտրոնում արդեն եղել է Հայաստանի դեսպանատուն Պատմաճարտարապետական ռակուրս ՖՈՏՈՓԱՍՏԵՐՈՒՄ

164
12 Օգոստոսի 2025 17:18
5

Բայրամովը և Միրզոյանը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ուղիղ երկխոսությունը Բաքուն և Երևանը կապի մեջ են

156
13 Օգոստոսի 2025 09:06
6

Թրամփը հրապարակել է Իլհամ Ալիևի հետ հանդիպման տեսակադրերը

150
13 Օգոստոսի 2025 09:18
7

Մոսկվան՝ ընդդեմ Հարավային Կովկասում խաղաղությանը Բոլորին չէ, որ դուր է գալիս փոփոխությունների քամին

145
13 Օգոստոսի 2025 12:42
8

Ռուբեն Վարդանյանը՝ կրկին իր տարերքի մեջ Դատարանը մերժել է նրա միջնորդությունը

145
13 Օգոստոսի 2025 11:32
9

Վաշինգտոնից հետո. հայկական ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը Ռևանշիստները պղտորում են ջուրը

138
13 Օգոստոսի 2025 17:57
10

Վաշինգտոնի գագաթնաժողովը՝ Հարավային Կովկասի ժամանակակից պատմության մեկնարկային կետ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

116
12 Օգոստոսի 2025 09:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading