Ալիևը Եգիպտոսում՝ խաղաղության գագաթնաժողովում. Աշխարհի կողմից ճանաչված դիվանագիտություն Թեյմուր Աթաևի ակնարկը
Հավանաբար, որքան ժամանակ գոյություն կունենա «Նորին մեծություն համաշխարհային աշխարհաքաղաքականությունը», այնքան էլ խոսք կգնա պատմության մեջ անհատի դերի մասին: Այս ֆենոմենի վերաբերյալ կարծիքները, անշուշտ, տարբերվում են, բայց փաստը մնում է փաստ. որքան էլ դրա հետ ով չհամաձայնվի, բայց հատկապես քաղաքական առաջնորդի իմաստությունը կարող է առաջ տանել այս կամ այլ պետությանը: Ընդ որում հասարակության ներսում միասնության ամրապնդման հիման վրա, առանց որի ոչ մի առաջընթաց, լինի դա ներքին, կան արտաքին հարթակում, փաստորեն հնարավոր չէ:
Այս ամենի հաստատումը մենք բոլորս հիանալի տեսնում ենք աշխարհում տեղի ունեցողների օրինակով, որտեղ շարունակվում է թափվել անմեղների արյունը, ավերածությունները հաջորդում են ավերածություններին, իսկ մարդիկ ստիպված են լինում բազմիցս լքել իրենց մշտական բնակավայրերը: Զուգահեռաբար եռում են այն երկրները, որոնք միշտ իրենց դիրքավորել են որպես «ամենածաղկուններ»: Եվ տեսեք, եթե այդ խնդիրներին ավելի խորը նայել, ապա լիովին ակնհայտ կդրսևորվի այդ պետություններում հենց իմաստուն քաղաքական մոտեցման բացակայությունը: Երբ պետությունների ղեկավարները կամ, ասենք, իշխանավոր թիմը ընդհանուր առմամբ չեն հաշվարկում իրավիճակի զարգացումը ոչ միայն մի քանի տարիների, այլ նույնիսկ ամենամոտիկ հեռանկարի համար:
Այս առումով, ինչը չեն կարող չընդունել նույնիսկ Ադրբեջանի թշնամիները, վերջին բոլոր տարիների ընթացքում պաշտոնական Բաքուն վստահորեն ցույց է տալիս իր հավատարմությունը՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մեկընդմիշտ ընտրված՝ միանշանակ միջազգային իրավունքի հիման վրա և առանց երրորդ երկրներին վնասի բացառապես պետության ազգային շահերի պաշտպանության հիման վրա ձևավորվող արտաքին քաղաքական գծին։ Այս առանձնահատուկ հիմքը դրվել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից, իսկ նախագահ Իլհամ Ալիևը այս գիծը զարգացնում է հաշվի առնելով մեր ժամանակների արագ փոփոխվող միտումները։ Որի հիմքում, կրկնում ենք, անխախտ սկզբունքի՝ Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանությունն է, որի կտրվածքում և ձևավորվում է մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Ինչի լույսի տակ էլ լուսավորուվում է պատմության մեջ անհատի դերի տեսանկյունը։
Բառացիորեն մի քանի օր առաջ մենք անդրադարձանք Ադրբեջանի գործունեության բազմակողմանի բնույթին արտքին հարթակում, որը հերթական անգամ դրսևորվեց՝ ոչ թե պարզապես նշանակալից միջազգային գագաթնաժողովներին պետության ղեկավարի մասնակցությամբ, այլև նրա կողմից առաջ քաշված գաղափարներով, ընդհուպ մինչև խաղաղության կառուցման գործում իր փորձը կիսելու Բաքվի մտադրությանը։ Հետևաբար ոչ ոքի մոտ չպետք է զարմանք առաջացնի ԱՄՆ-ի և Եգիպտոսի ղեկավարներ՝ Դոնալդ Թրամփի և Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի կողմից նախագահ Իլհամ Ալիևին հրավիրելը՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, որին հետևելու է, չենք վախենա արտահայտել՝ ամբողջ մոլորակը։ Դե իսկ նրանց, ովքեր զարմացած են տեղի ունեցողից՝ մենք խորհուրդ ենք տալիս ուշադիր ուսումնասիրել Ադրբեջանի վերջին տասնամյակների պատմությունը։
Քննարկման համատեքստում, իհարկե, միանգամայն հատկանշական է, որ մեր երկրի ղեկավարը այս կարևորագույն համաշխարհային մակարդակի (ինչպես նշվեց, ընդամենը 20 երկրի մասնակցությամբ) գագաթնաժողովին հրավեր է ստացել միանգամից երկու նախագահներից։ Որի հաշվառմամբ մենք չենք կարող չհիշել, թե ինչպես այս տարվա օգոստոսին Սպիտակ տան ղեկավարը Իլհամ Ալիևին անվանեց մեծ առաջնորդ, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի առթիվ պաշտոնական ընդունելության շրջանակներում երկու նախագահների միջև երկխոսության ժամանակ՝ Ադրբեջանի ղեկավարին անվանեց իր ընկերը և հրապարակավ հայտարարեց որ «Ես շատ եմ հպարտանում ձեզնով։ Դուք հրաշալի մարդ եք»։
Իր հերթին, 2024 թվականի ադրբեջանա-եգիպտական բանակցություններից հետո, Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին արևելյան ոճով գեղեցիկ նշեց տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և այդ նպատակին հասնելու նոր ուղու հարթումը: Դրանով հանդերձ նա ընդգծեց, որ Բաքվի և Կահիրեի ուշադրության կենտրոնում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերը: Իլհամ Ալիևը մանրամասնեց այս թեման՝ արձանագրելով միջազգային բնույթի հարցերում տարաձայնությունների բացակայությունը: Արդիականացնելով Գազայի ողբերգության արագ ավարտի անհրաժեշտությունը և հավաստիացնելով այդ ուղղությամբ Կահիրեի աջակցությունը՝ նախագահ Ալիևը ընդգծեց՝ Եգիպտոսի կողմից առաջադրված նախաձեռնությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Այդ ժամանակ էլ նա անվանեց Ադրբեջանի միանշանակ դիրքորոշումը՝ անկախ Պաղեստինյան պետության ստեղծման տեսանկյունից:
Այս տարվա հունվարին նախագահը վերահաստատեց Բաքվի դիրքորոշման հաստատունությունը իսրայելա-պաղեստինյան հարցում այն տեսանկյունից, որ Ադրբեջանը կողմնակից է երկու պետությունների ստեղծմանը, «այսինքն՝ գոյությանը»: Ինչպես նա նշեց, «անկախ Պաղեստինյան պետության ստեղծումը վերջ կտա այս հակամարտությանը»: Իսկ այս տարվա ամռանը, ընդունելով Պաղեստինի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ահմեդ Մետանիի հավատարմագրերը, Իլհամ Ալիևը, մեր ժողովուրդների միջև կապերը համարելով միջպետական հարաբերությունների կարևոր գործոն, նորից ընդգծեց, որ Ադրբեջանը «մշտապես աջակցում է Պաղեստինի ժողովրդի օրինական պահանջներին, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը՝ երկու պետությունների սկզբունքի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա լուծմանը»
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը միշտ հատուկ ընդգծում է համաշխարհային իսլամական համայնքի հետ հարաբերությունների զարգացումը։ Դեռ 2023 թվականին «Euronews»-ին տված հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը, մահմեդական երկրների հետ Բաքվի հարաբերությունները անվանելով համերաշխության և գործընկերության օրինակ, ընդգծեց, որ Ադրբեջանը համարվում է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) ամենաակտիվ անդամներից մեկը։ Նույն թվականին նա բացահայտեց, որ մեր երկիրը «հանդիսանում է ԻՀԿ-ի շրջանակներում բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման կողմնակից»։
Այս առումով ընդգծենք, որ հենց 2023 թվականի ադրբեջանա-եգիպտական բանակցությունների արդյունքներով նախագահ Ալիևը արդիականացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնումը, պաշտպանել է մեկ մշտական տեղի պարտադիր հատկացումը, այդ թվում նաև ԻՀԿ-ի անդամին: Ընդ որում պետության ղեկավարը կոնկրետացրեց, որ թեկնածուի առաջադրումը պետք է կատարվի անմիջապես ԻԿԿ-ի կողմից՝ խորհրդակցությունների հիման վրա: Նրա խոսքով, այս տեսակի բարեփոխումները կնպաստեն ավելի արդար և անվտանգ աշխարհի ստեղծմանը: Այս գաղափարը Ադրբեջանի նախագահը շատ անգամ է արտահայտել։
Քննարկման համատեքստում կարևոր է նշել նաև Բաքվի՝ միջնորդական ջանքերի համար հարթակի վերածվելու փաստը: Մասնավորապես, Ադրբեջանի միջնորդությամբ անցկացվեցին Սիրիայի և Իսրայելի պաշտոնյաների միջև բանակցություններ, որոնց նպատակն էր նպաստել հարաբերությունների նորմալացմանը և այդ երկրների միջև կանխատեսելի պայմանների ստեղծմանը: Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության համատեքստում նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ իրավիճակի հարթեցմանը Բաքվին ներգրավելու մասին խնդրանքի առկայության դեպքում «մենք դա կանենք»: Այլ դեպքում «կձգտենք մի շարք աննկատ դիվանագիտական ջանքեր գործադրել ընդհանուր լեզու գտնելուն նպաստելու մեջ»:
Այս համատեքստում ընդգծենք, որ իսլամական աշխարհի հետ փոխըմբռնման հատուկ ձևաչափը բացարձակապես չի դառնում փորձաքար Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների համար, ինչում և դրսևորվում է մեր երկրի բազմակողմանի արտաքին քաղաքականության եզակի երանգներից մեկը։ Որի տեսանկյունից Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը ընդգծել է, թե նրա երկրում որքան բարձր է գնահատվում «ինչպես Իսրաելի համար, այնպես էլ մեր տարածաշրջանի համար կայունության փարոս հանդիսացող» Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը։ Հերցոգի խոսքով, «Դուք առաջնահերթություն եք տվել տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին, ինչը Ադրբեջանը վերածել է կարևոր հարթակի երկխոսության և դիվանագիտության համար»։
Իր հերթին, նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի և Իսրայելի միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցության բարձր մակարդակը անվանել է՝ մեր ժողովուրդների միջև պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վառ արտահայտություն, որը հիմնված է փոխադարձ վստահության և աջակցության ամուր հիմքի վրա։
Հավանաբար, վերը ներկայացված նրբերանգները, թեև շատ կարճ շարադրմամբ, հստակորեն վկայում են՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գծի բազմակողմանիության մասին, որը, նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, մեր երկրին թույլ է տալիս գտնվել իրադարձությունների կենտրոնում։ Որի հետ կապված, Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահների կողմից Ադրբեջանի ղեկավարին հրավիրելը լիովին բնական է։ Եվ սա հաստատում է, թե որքանով են երկրի նախագահի նրբանկատորեն հաշվարկված քայլերը ամրապնդում Ադրբեջանի հեղինակությունը աշխարհում, նպաստելով մեր պետությանը՝ նոր աշխարհաքաղաքական մակարդակի վրա առաջ քաշելուն։
Ահա թե ինչու մենք կենտրոնանում ենք պատմության մեջ անհատականության դերի վրա։