twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, Բաստրիկինը և հակաադրբեջանական արշավը Քրեական գործ՝ «Yaşasın Azərbaycan!»-ի համար

22 Նոյեմբերի 2024 17:54

Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է տեղեկությունն այն մասին, որ «Ռուսաստանի Քննչական կոմիտեի կենտրոնական գրասենյակում զեկուցվելու է՝ մայրաքաղաքի ուսումնական հաստատություններից մեկում հնարավոր հակաիրավական գործողությունների հետաքննության մասին»։ Այնուհետև հաջորդում է պարզաբանում. «Սոցիալական մամուլում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայի ուսումնական հաստատություններից մեկում օտարերկրյա պետության դրոշով երիտասարդները իբր վանկավորում են հակաիրավական կարգախոսներ։ Տեղի ունեցածի բոլոր հանգամանքների պարզաբանման, ինչպես նաև համացանցում տեղադրված տեսանյութի և հնչեցված հայտարարությունների իսկությունը պարզելու նպատակով Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական գլխավոր վարչության քննչական մարմինները քրեական գործ են հարուցել՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205.2 (ահաբեկչական գործունեության հրապարակային կոչեր) հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ա. Ի. Բաստրիկինը Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պետ Ա. Ա. Ստրիժովին հանձնարարել է ներկայացնել զեկույց՝ քրեական գործի քննության ընթացքի, ստեղծված հանգամանքների և կատարված փորձագիտական հետազոտության արդյունքների մասին»։
 
ՌԴ Քննչական կոմիտեի այս հաղորդագրության մեջ որևէ տարօրինակ բան չե՞ք գտնում։ Արդյո՞ք տարօրինակ չի թվում, որ գործ ունենք, մեղմ ասած, ակնհայտ հակասության հետ։ Չէ որ հենց սկզբում սեւով սպիտակի վրա նշվում է, որ «Մոսկվայի ուսումնական հաստատություններից մեկում օտար պետության դրոշով երիտասարդները իբր վանկավորում են հակաիրավական կարգախոսներ», բայց հետո անմիջապես ասվում է, որ «հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205.2 (ահաբեկչական գործունեության հրապարակային կոչեր) հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով»: Առանց փաստերը ստուգելու, առանց տեսանյութում տեղի ունեցածը ուշադիր ուսումնասիրելու, և որ ամենակարևորն է՝ առանց ուսանողների կողմից բացականչվող կարգախոսների իմաստը ռուսերեն թարգմանելու՝ սահմանվել է «հանցագործության նշան» և անմիջապես հարուցվել է քրեական գործ։ Կարելի էր բացականչել. «Ինչպիսի՜ գովելի օպերատիվություն։ Փա՜ռք Ռուսաստանի քննչական մարմիններին»։ Բայց, այս դեպքում, պետք չէ ողջունել Ալեքսանդր Իվանովիչի ենթակաների ճարպիկությունը, քանի որ ակնհայտ է շտապողականություն և Ռուսաստանում հերթական հակաադրբեջանական արշավ հրահրելու փորձ։
 
Այո, այո, խոսք է գնում այդ նույն դեպքի մասին, որի մասին այս օրերին արդեն խոսել էր Caliber.Az-ը։ Հիշեցնենք, որ խոսքը սադրանքի մասին էր՝ կապված Մոսկվայի ֆինանսաիրավաբանական համալսարանի (ՄՖԻՀ) ադրբեջանցի ուսանողների հասցեին կեղծ մեղադրանքների հետ, ովքեր իբր հնչեցրել են  ծայրահեղական կարգախոսներ։ Թեեւ ցանկացած մարդ, ով թեկուզ մի փոքր տիրապետում է ադրբեջաներենին, համացանցում առկա տեսանյութը դիտելուց հետո, այնտեղ չի տեսնի ոչ հակաիրավական գործողություն, ոչ ծայրահեղական կարգախոսներ։ Եվ իսկապես, ի՞նչ «ծայրահեղականություն» կարելի է տեսնել «Yaşasın Azərbaycan» («Կեցցե Ադրբեջանը») կարգախոսում: Դե, եթե դա Հայաստանում տեղի ունենար, բայց չէ որ Ռուսաստանը՝ Հայաստան չէ։  Ռուսաստանում հարյուր հազարավոր ադրբեջանցիներ են ապրում, այո և մեր երկրները, ինչպես նշվում է ամենաբարձր մակարդակով, գործում են որպես դաշնակիցներ, բարեկամներ, մերձավոր գործընկերներ և հարևաններ։ Եվ, այնուամենայնիվ, ինչ-որ մեկին հարկավոր է եղել անմեղ կարգախոսի մեջ «տեսնել» «ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր», «Yaşasın Azərbaycan!»-ը այլափոխել «կոտորիր ռուսներին», նույնիսկ քրեական գործ հարուցել և նախաձեռնել սանձարձակ հակաադրբեջանական հիստերիա։
 
Կասկածից վեր է, որ մենք գործ ունենք համակարգված հակաադրբեջանական արշավի հետ, որն աջակցվում է սոցիալական ցանցերում մանիպուլյացիաներով և լրատվական տարածքում սադրանքներով։ Սա առաջացնում է հիմնավորված հարցեր նման մոտեցման պատճառների մասին, հատկապես ազգամիջյան հարցերի նկատմամբ Ադրբեջանի ուշադիր վերաբերմունքի ֆոնին։ Այսօր մենք որոշեցել ենք վերադառնալ այս թեմային, որպեսզի ավելի մանրամասն դիտարկել իրավիճակը, լուսաբանել պատմական համատեքստը և փորձել հասկանալ, թե այդ մոտեցումով ինչ նպատակներ են հետապնդվում։
 
Կամուրջներ և խոչընդոտներ
 
Ստեղծված իրավիճակը հասկանալու համար կարևոր է դիտարկել Ռուսաստանում ադրբեջանական համայնքների կազմակերպման և Ադրբեջանում ռուսական կառույցների գործունեության համատեքստը։ Ադրբեջանում ներկայացուցչություն ունեցող «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպությունը հիմնադրվել է 1925 թվականին՝ «Արտասահմանի հետ մշակութային կապերի համամիութենական հասարակություն» (ՄԿՀՀ) անվան տակ։ ՄԿՀՀ-ի, իսկ ավելի ուշ՝ նրա իրավահաջորդների գլխավոր խնդիրը եղել է արտասահմանում խորհրդային շահերի առաջամղումը։ Առաջին ղեկավարն է եղել պրոլետար գրող Մաքսիմ Գորկին։ 1958-ին ՄԿՀՀ-ի հիման վրա ստեղծվել էր «Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի խորհրդային ընկերությունների միություն» (ԲԽՀՄ) կազմակերպությունը, որի վերջին ղեկավարը, մինչև 1992 թվականը, տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան էր:
 
1992 թվականից հետո կազմակերպությունը մի քանի անգամ փոխել է իր անվանումը և ներկա ժամանակ գործում է «Անկախ պետությունների համագործակցության, արտերկրում ապրող հայրենակիցների, և միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալություն» («Ռոսսոտրուդնիչեստվո») անվան տակ։ Ժամանակակից աշխարհում նրա հիմնական խնդիրն է հանդիսանում ՝Ռուսաստանի պետական քաղաքականության իրականացումը միջազգային հումանիտար համագործակցության ոլորտում, ինչպես նաև արտասահմանում ժամանակակից Ռուսաստանի մասին օբյեկտիվ գաղափարի ձևավորմանը նպաստելը: Սակայն կազմակերպության իրական գործունեությունը հաճախ տարբերվում է հայտարարված նպատակներից և կարող է ուղղված լինել ԱՊՀ երկրներում, ներառյալ Ադրբեջանում, ռուսամետ ցանցի ձևավորմանը։ Պատկերավոր ասած, «հումանիտար» կազմակերպության անվան տակ գործում են ռուսական հատուկ ծառայությունները։ Այդպես է եղել նաև ԽՍՀՄ-ի ժամանակ, երբ թղթակցական կետերի և հումանիտար կազմակերպությունների տանիքի տակ հմտորեն քողարկվում  էին ՊԱԿ-ի (ԿԳԲ) Առաջին գլխավոր վարչության (արտաքին հետախուզություն) հետախույզներ։ Չնայած հետխորհրդային շրջանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայեցակարգը վերանայելու մասին Մոսկվայի հայտարարություններին՝ կազմակերպության հիմնական գործառույթը մնացել է անփոփոխ, ինչը հաստատվում է ընթացիկ իրադարձություններին նրա ակտիվ մասնակցությամբ։
 
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ժամանակակից փուլը Ադրբեջանում  
 
Այսօր «Ռոսսոտրուդնիչեստվոն» գլխավորում է Եվգենի Ալեքսանդրովիչ Պրիմակովը՝ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար, արտաքին գործերի նախկին նախարար և Ռուսաստանի կառավարության նախկին ղեկավար, դեռ 1990 թվականի սև հունվարի օրերին ակնառու դրսևորված իր հակաադրբեջանական դիրքորոշմամբ հայտնի Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովի թոռը։
 
Պրիմակով-կրտսերը մասնագիտությամբ լրագրող է, հայտնի է «Եվգենի Սանդրո» ստեղծագործական կեղծանվամբ և հավատարիմ է իր պապի հայացքներին, ինչն արտացոլվում է Ադրբեջանում կազմակերպության գործունեության նկատմամբ նրա մոտեցմամբ։ Բացի այդ, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» Դիտորդական խորհրդի նախագահ է հանդիսանում նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի թոռը՝ Իգոր Չայկան։
 
Անարդարություն և անհավասարություն
 
Համեմատելով Ռուսաստանում Ադրբեջանի պաշտոնապես գործող կազմակերպությունները և Ադրբեջանում ռուսական կառույցները՝ ակնհայտ է դառնում էական անհավասարությունը։ 2001 թվականին, համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի աջակցությամբ ստեղծվել էր Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը (ՀԱԿ): Սակայն 2017 թվականին նրա գործունեությունը դադարեցվել է Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության հայցով։ Ֆորմալ պատճառ է եղել կազմակերպության կանոնադրության անհամապատասխանությունը Ռուսաստանի օրենսդրության հետ, և, չնայած վերագրանցման բազմաթիվ փորձերին, Համառուսաստանյան ադրբեջանական սփյուռքի կազմակերպության գործունեությունը չվերսկսվեց: Այսպիսով, Ռուսաստանում ադրբեջանցիներին միավորող միակ խոշոր կազմակերպությունը դադարեց իր գոյությունը։
 
Սակայն, այնպիսի ռուսական կազմակերպություններ, ինչպիսիք են «Ռոսսոտրուդնիչեստվոն» և «Ռուսական համայնքը» Ադրբեջանում ազատորեն գործում են: Արդյո՞ք նման իրավիճակը արդարացի է։ Պատասխանն ակնհայտ է...
 
Հակաադրբեջանական արշավը Ռուսաստանում
 
ՄՖԻՀ-ի ադրբեջանցի ուսանողների դեմ քրեական գործ հարուցելու փաստը՝ ընդամենը համակարգված սադրանքների շղթայի օղակներից մեկն է։ Ռուսական իշխանությունների և հետախուզական ծառայությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները տարծում են կեղծ մեղադրանքներ, լուսանկարներ և տեսանյութեր, ինչը միայն բարձրացնում է հակաադրբեջանական արշավի աստիճանը։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն՝ Ալեքսանդր Բաստրիկինի գլխավորությամբ ցուցաբերում է ակնհայտ կողմնակալություն այս հարցում, ինչը բարձրացնում է դրա իրական դրդապատճառների մասին հարցը։
 
Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանում կրկնել այն, ինչ ժամանակին արել է Ղազախստանում և Ուզբեկստանում` ստեղծել կոնֆլիկտային դաշտ և ներշնչել ադրբեջանցիների մեջ իբր հակառուսական տրամադրությունների մասին գաղափարը։ Նման փորձերը հանգեցնում են երկրների միջև կապերի վատթարացմանը, և ակնհայտ է, որ այդ գործողությունների հետևում կանգնած են հայկական սփյուռքի հետ սերտ կապեր ունեցող կառույցներ։
 
Եզրակացություններ
 
Ամփոփելով արդյունքները, կարելի է առանձնացնել մի քանի հիմնական կետեր
 
Առաջինը, ադրբեջանցի ուսանողների դեմ գործողություններն ակնհայտորեն կրում են համակարգված բնույթ։ Ծայրահեղականության դեմ պայքարի քողի տակ նման միջադեպերին պետական կառույցների միջամտությունը լուրջ կասկածներ է առաջացնում նրանց իրական մտադրությունների մեջ:
 
Երկրորդը, Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունն ուղղված է ոչ այնքան հումանիտար համագործակցության, որքան ռուսամետ ազդեցության ձևավորմանը։ Դա ակնհայտ է, եթե հաշվի առնել այս կազմակերպության պատմական դերը, ինչպես նաև դրա կապը ռուսական հատուկ ծառայությունների հետ։ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարների դիրքորոշումը միայն ամրապնդում է այդ մտավախությունները, ինչը պահանջում է հատուկ ուշադրություն Ադրբեջանի իշխանությունների կողմից։
 
Երրորդ կարևոր դիտարկումը՝ դա անհավասար պայմաններն են Ռուսաստանում ադրբեջանական կազմակերպությունների և Ադրբեջանում ռուսական կազմակերպությունների համար։ 2017 թվականին Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի փակումը դարձավ Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ խտրականության օրինակ, մինչդեռ ռուսական կառույցները շարունակում են ազատորեն գործել Ադրբեջանում։ Նույն համատեքստում էլ կարելի է հիշեցնլ սիմոնյանական մտահղացում «Սպուտնիկ»-ի Ադրբեջանում գործունեությունը։ Հիշենք, թե ինչպես 2022 թվականին Ռուսաստանի տարածքում սկսեցին զանգվածաբար արգելափակվել ադրբեջանական լրատվական ռեսուրսները։ Այո և 44-օրյա պատերազմի ժամանակ շատ ռուսական լրատվամիջոցներ գրավեցին բացահայտ հայամետ դիրքորոշում։ Բայց Բաքվում ոչ մեկի մտքով չանցավ փակել ռուսական լրատվամիջոցների բերանները։
 
Այս ամենը վկայում է երկու երկրների հարաբերություններում անհավասար մոտեցման և փոխադարձության բացակայության մասին։
 
Չնայած վերը նշված բոլորին, կարևոր է ընդգծել, որ այդ գործողությունները չեն արտացոլում ողջ ռուսական հասարակության դիրքորոշումը։ Ռուսաստանում կան մարդիկ, ովքեր տրամադրված են խաղաղ գոյակցությանը և ազգամիջյան համագործակցության աջակցմանը։ Սակայն Ռուսաստանի Դաշնության իշխանությունների լռությունը և կողմնակալ արշավներին նրանց ակնհայտ աջակցությունը ստեղծում է մի իրավիճակ, որում Ադրբեջանին անհրաժեշտ է արձագանքել վճռական և կոշտ:

Caliber.Az
Դիտումներ: 109

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

143
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

122
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

96
20 Դեկտեմբերի 2024 16:29
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

93
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

89
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

77
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

69
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

68
21 Դեկտեմբերի 2024 12:32
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

66
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

65
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading