twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Եզդիները վառելափայտ են նետում Մակրոնը կուչ է եկել ցրտից

19 Դեկտեմբերի 2023 12:52

Մեր կայքը արդեն գրել է այն մասին, որ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող հարյուրավոր եզդիներ հայց են ներկայացրել ֆրանսիական ցեմենտի արտադրող՝ «Lafarge» ընկերության դեմ՝ նրան մեղադրելով ԴԱԻՇ-ին ֆինանսավորելու մեջ։

Հայցում ասվում է, որ ընկերությունը «ԴԱԻՇ-ին օգնել և հրահրել է միջազգային ահաբեկչական գործողությունների և դավադրության մեջ է մտել նրա միջնորդների հետ, որի համար պետք է փոխհատուցում վճարի փրկվածներին»: Այստեղ նկատի է առնվում արդեն հայտնի փաստը՝ 2011-2014 թվականների ընթացքում «Lafarge»-ն հրաժարագին է վճարել ահաբեկչական խմբավորումներին՝ քաղաքացիական պատերազմով բռնկված Սիրիայի հյուսիսում գործարանի շահագործումն ապահովելու դիմաց։

Արժե նշել, որ սա ցեմենտի հսկայի դեմ առաջին հայցը չէ։ 2022 թվականի հոկտեմբերին «Lafarge»-ն արդեն մեղավոր է ճանաչվել ամերիկյան արդարադատության կողմից ԴԱԻՇ-ին և «Ջաբհաթ ան Նուսրային» (Ալ-Քաիդայի մասնաճյուղ Սիրիայում և Լիբանանում - Խմբ.) միջոցներ վճարելու մեջ: Ընկերությունը «ամենամյա նվիրատվությունների» ձևով նրանց ընդհանուր առմամբ մոտ 6 միլիոն դոլար է վճարել նրա համար, որպեսզի Սիրիայի հյուսիսում գտնվող իր ցեմենտի գործարանը շարունակի աշխատել: Արդյունքում նրան տուգանել են 777,78 մլն դոլարով։ Այդ ժամանակ ֆրանսիական կորպորացիան խելամտորեն որոշեց համագործակցել հետաքննության հետ (նա խելամտության պակաս չունի՝ նախկինում նույն մարտավարությունն էր կիրառել նաև ահաբեկիչների հետ): Մեղադրանքների առաջադրումից հետո «Lafarge»-ն, ինչպես նաև այն գնած շվեյցարական «Holcim» ընկերությունը 2015 թվականին անցկացրին իրենց սեփական հետաքննությունը։

Իր հերթին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նշում է, որ հետաքննության ընթացքում չեն բացահայտվել ընկերության այնպիսի աշխատակիցներ, ովքեր կիսում են ահաբեկչական խմբավորումների գաղափարախոսությունը կամ մեթոդները։ Նշվում է, որ «խախտումները տեղի են ունեցել ահաբեկչական խմբավորումների կողմից համատարած բռնությունների և կոշտ ճնշման ժամանակահատվծում, իսկ ընկերության ներկայացուցիչները փորձել են Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում պահպանել աշխատողների և ձեռնարկության անվտանգությունը»: Մի խոսքով ամեն ինչ անցել է քիչ թե շատ անարյուն։

Սակայն, սա դեռ ամենը չէ: Վերոնշյալ բոլորից կարող է թվալ, որ ընկերությունը համագործակցել է բացառապես ԴԱԻՇ-ի և «Ալ-Քաիդա»-ի հետ: Սակայն, իրականում «Lafarge»-ն հարկեր կամ տուրք է վճարել բոլորին, ովքեր տարբեր ժամանակահատվածներում վերահսկել են այն տարածքը, որտեղ գտնվում է գործարանը: Սկզբում, իհարկե, դա եղել է Բաշար ալ-Ասադի կառավարությունը։ Սակայն այն բանից հետո, երբ Հյուսիսային Սիրիայի վերահսկողությունը անցավ PKK-ին և նրան մոտ կանգնած այլ քրդական ահաբեկչական խմբավորումներին, ցեմենտի ֆրասիական արտադրողները սկսեցին համագործակցել նրանց հետ։ Եվ վերջապես, երբ տարածքն անցավ ԴԱԻՇ-ին, ընկերությունը նրանց հետ էլ ընդհանուր լեզու գտավ։

Այնուամենայնիվ, «Lafarge»-ն քիչ թե շատ կրել է պատիժը: Նույնը չես ասի այն քաղաքական գործիչների մասին, ովքեր հիանալի տեղյակ էին այդ գործողությունների մասին և շարունակում էին քաջալերել ահաբեկիչների հետ ընկերության համագործակցությունը՝ փաստորեն դառնալով նրանց հանցակիցներ։ Ահա մի քանի անուններ. նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, նախկին ֆինանսների նախարար Սապենը, նախկին արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը։ Եվ սա ամբողջական ցանկ չէ։ Կա այս գործում անմիջականորեն ներգրավված ևս մեկ անձ։ Այն ժամանակ էկոնոմիկայի նախարար, իսկ այժմ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը։

Հենց ԴԱԻՇ-ի և PKK-ի հետ անուղղակի շփումներում ֆրանսիական կառավարության մասնակցության բացահայտմանն է նվիրված է «TRT World» հեռուստաալիքի «Գործարան. ֆրանսիական գաղտնի գործողություն» ֆիլմի մեծ մասը, որը թողարկվել է 2021 թվականին: Սակայն այս վավերագրական կինոնկարը, հակառակ սպասվածի, մեծ սենսացիա չդարձավ։ YouTube-ի ալիքի առաջին դրվագը դիտել է 23 հազար մարդ, երկրորդը՝ շատ ավելին՝ 93 հազար, սակայն սա դեռ հեռու է պայթված ռումբի էֆեկտից։ Պատճառը, ամենայն հավանականությամբ նրանում է, որ ֆիլմի հեղինակը թուրքական ընկերություն է, և այդ նույն ֆրանսիացիները նախընտրել են նրանից խույս տալ, որպես կողմնակալ նախագիծ։ Նրանք այնքան են խույս տվել, որ 2022 թվականին Մակրոնին վերընտրեցին նախագահի երկրորդ ժամկետով:

Սա կարելի է վերագրել այն անփույթ վերաբերմունքին, որ սպիտակ ֆրանսիացիները ցուցաբերում են այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում զարգացող երկրներում և այն էլ իսլամական աշխարհում։ Սակայն, թուրքական ֆիլմը բացահայտում է ևս մեկ տգեղ ճշմարտություն՝հենց ահաբեկչական խմբավորումների հետ սիրախաղի ֆրանսիական քաղաքականությունն էր, որն ի վերջո հանգեցրեց երկրի պատմության ամենաարյունալի ահաբեկչության` 2015 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի մայրաքաղաքի վրա հարձակումների շարքին:

Այնուամենայնիվ, «Lafarge-ի դեմ դատական գործընթացների թափանիվը, կարծես նորից սկսում է պտտվել: Եզդիները նոր վառելափայտ են նետել մարմանդ վառվող կրակի մեջ։ Թե որքան հեռու կգնա հետաքննությունը, և արդյոք ֆրանսիացիները կիմանան, որ Մակրոնը հանդիսանում է ապաշնորհ և ցինիկ կոնֆորմիստ՝ բաց հարց է։ Կցանկանայի հուսալ, որ գործը կհասնի իր տրամաբանական ավարտին, քննիչները կբարձրացնեն ֆրանսիացի պաշտոնյաների մեղսակցության հարցը, և Մակրոնը ստիպված կլինի պատասխան տալ, եթե ոչ մեղադրյալի աթոռին, ապա գոնե որպես վկա։ Կասկածից վեր է, որ նույնիսկ դա կդառնա հարված նրա առանց այն էլ արատավոր հեղինակությանը։

P.S. Եթե Փարիզի կողմից աջակցությունը Սիրիայում ահաբեկչությանը կրում է զուտ պրագմատիկ բնույթ՝ ֆրանսիացիները չէին ցանկանում գումարներ կորցնել, դրանով հանդերձ ստանալով գաղտնի տեղեկատվություն, ապա աջակցությունը հայկական օկուպացիային և հատկապես անզուսպ աջակցությունը անջատողական գաղափարներին և Ադրբեջանի հանդեպ թշնամությանը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ արդեն էքզիստենցիալ չափում ունի։ Այս իրավիճակը հնարավոր չէ շրջել։ Մնում է ֆրանսիացիների հետ խաղալ այնպես, ինչպես իրենք են նախընտրում՝ պրագմատիկ և ցինիկորեն:

Caliber.Az
Դիտումներ: 235

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

104
20 Նոյեմբերի 2024 16:59
2

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

75
21 Նոյեմբերի 2024 19:07
3

Պեյզաժ Կապիտոլիումից հյուրերի համար Եվ Բաքվի երկաթյա կամքը

70
21 Նոյեմբերի 2024 16:41
4

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

69
20 Նոյեմբերի 2024 19:08
5

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

68
21 Նոյեմբերի 2024 15:11
6

Կեղտոտ ձեռքեր պղտոր ջրի մեջ Փարիզը դավաճանում է նույնիսկ իր դաշնակիցներին

67
20 Նոյեմբերի 2024 18:11
7

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

65
22 Նոյեմբերի 2024 10:16
8

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

62
20 Նոյեմբերի 2024 12:25
9

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան

62
20 Նոյեմբերի 2024 15:22
10

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

54
22 Նոյեմբերի 2024 08:50
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading