twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Էլչին Ամիրբեկով. COP29-ի անցկացնելը հսկայական պատասխանատվություն է

29 Ապրիլի 2024 11:21

COP29-ի նման հեղինակավոր միջոցառման անցկացնելը՝ հսկայական պատասխանատվություն է, որը միևնույն ժամանակ օգնում է բարձրացնել կլիմայի վերաբերյալ ներքին իրազեկվածության մակարդակը:

Այս մասին, Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է՝ բրազիլական «Correio Braziliense» թերթին տված հարցազրույցում։

«COP29-ը հանդիսանում է կարևորագույն իրադարձություն, երբ խոսքը վերաբերում է ամբողջ աշխարհի առջև դրված խոշորագույն մարտահրավերներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը և բոլոր այս հետևանքներին, որոնց հետ բախվում են բոլոր երկրները: Քանի որ մեր երկիրը հայտնի է որպես բնական գազի և նավթի որոնման վրա հիմնված տնտեսությամբ ածխաջրածնային երկիր՝ մենք մի քանի տարիների ընթացքում գիտակցել ենք, որ պետք է ապահովենք անցումը կանաչ և վերականգնվող էներգիային, ինչը հանդիսանում է մեր կառավարության ռազմավարական նպատակներից մեկը»,- ասել է նա։

Է. Ամիրբեկովը նշել է նաև, որ Ադրբեջանը ձգտում է ամրապնդել առևտրային կապերը Բրազիլիայի հետ։

«Բրազիլիան կարող է, օրինակ, ավելացնել Ադրբեջանից ներկրումը պարարտանյութերի ոլորտում, ինչը շատ կարևոր է մեր տնտեսության համար։ Մենք նաև շատ լավ կապեր ունենք ավիացիոն ոլորտում, քանի որ շատ ինքնաթիռներ ենք գնում։ Մենք նաև ուզում ենք, որպեսզի զբոսաշրջիկների թիվը ավելանա, քանի որ իր երկիրը ներկայացնելու լավագույն միջոցը՝ ուղիղ չվերթն է, և սա հենց այն է, ինչի վրա մենք պետք է աշխատենք, որպեսզի ճանապարհին կանգառները որքան հնարավոր է կարճ լինեն»,- նշել է նախագահի ներկայացուցիչը։

Է. Ամիրբեկովն անդրադարձել է՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում հետագա քայլերի հարցին։

«Կարծում եմ, որ հաջորդ քայլերը պարզ են, քանի որ մենք հիմա գտնվում ենք խաղաղ պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացի մեջ, որը մշակվել է Ադրբեջանի կողմից և Հայաստանին է ներկայացվել մեկուկես տարի առաջ։ Այդ տեքստի վրա կարևոր աշխատանքը արդեն կատարվել է, բայց մեզ մոտ դեռ մնացել են որոշ հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել։ Մենք հավատում ենք, որ առաջիկա ամիսներին կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ավարտել այս աշխատանքը, քանի որ համարում ենք, որ այս պայմանագիրը կարևոր ենթատեքստ կստեղծի՝ առաջիկա տարիներին և տասնամյակներում երկու երկրների խաղաղ գոյակցության համար։ Այդ թշնամությանը մեկընդմիշտ վերջ տալու հիանալի հնարավորություն կա»,- ընդգծել է նա։

Caliber.Az
Դիտումներ: 110

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

96
21 Դեկտեմբերի 2024 12:29
3

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

95
21 Դեկտեմբերի 2024 13:32
4

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

82
23 Դեկտեմբերի 2024 15:59
5

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

82
21 Դեկտեմբերի 2024 12:32
6

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

74
23 Դեկտեմբերի 2024 17:26
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

66
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

55
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

47
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

37
23 Դեկտեմբերի 2024 14:58
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading