Թուրքիան և ԱՄՆ-ն ընդգծել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկատվության՝ կողմերը ողջունել են նաև Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների բարելավումը։
Anadolu-ն, իր հերթին, հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, «Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող հարձակումները», Ուկրաինայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային հարցեր։
«Քըլըչը և Սալիվանը մտքեր են փոխանակել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շուրջ, մասնավորապես՝ PKK-ի, ԴԱԻՇ-ի և FETO խմբավորումների դեմ»,- նշում է գործակալությունը։