Իլհամ Ալիևը զննել է ձյուդոյի հիմնանորոգված ուսումնամարզական կենտրոնը ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է՝ ձյուդոյի ազգային հավաքականների ուսումնամարզական կենտրոնում հիմնանորոգումից հետո ստեղծված պայմաններին։
AZERTAC-ի փոխանցմամբ՝ թվային զարգացման և տրանսպորտի նախարար, Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ռաշադ Նաբիևը պետության ղեկավարին տեղեկացրել է՝ ուսումնամարզական կենտրոնում ստեղծված պայմանների մասին։
Նշենք, որ Ադրբեջանն աշխարհում հայտնի է իր ուժեղ սպորտային ավանդույթների շնորհիվ։ Սպորտի զարգացումը մեր երկրում պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է։ Վերջին տարիներին կառուցված խոշոր սպորտային համալիրները ցուցադրում են Ադրբեջանի սպորտային ներուժը և հանգեցրել են՝ երկրում սպորտի նկատմամբ երիտասարդության հետաքրքրության աճին։ Այս ամենն առաջին հերթին սպորտի զարգացման նկատմամբ՝ պետության ղեկավարի ուշադրության ու հոգատարության վառ օրինակն է։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ սպորտի զարգացումը, որպես Ադրբեջանում պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, և այդ ոլորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդումը մշտապես լինելու են ուշադրության կենտրոնում։ Մարզական հանրությունը նույնպես բարձր է գնահատում առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ուշադրությունը մարզիկների նկատմամբ։
Պետության ղեկավարը ծանոթացել է գլխավոր մասնաշենքում ստեղծված պայմաններին։
Սպորտային օբյեկտի բակում իրականացվել են բարեկարգման և կանաչապատման լայնածավալ աշխատանքներ։