twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Պատերազմի դեսպանը խոսում է խաղաղության մասին Դեկոտինին պատռում է իր վրայի վերնաշապիկը

31 0Հոկտեմբերի 2024 11:52

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին հարցազրույց է տվել հայկական «Հետք»-ին։ Այդ նյութում մենք կկենտրոնանանք դրա այն հատվածի վերլուծության վրա, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը (ավելի մանրամասն վերլուծության համար խորհուրդ ենք տալիս կարդալ՝ Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովի գրառումը, որով նա կիսվել է իր «ՖՄ-ի կարծիքը» Տելեգրամ ալիքում):
 
Սկզբի համար հիշեցնենք, որ Դեկոտինին իրեն դիրքավորում է որպես բազե-դիվանագետ, ինչը համեմատաբար հեշտ է անել, քանի որ նա իր բնավորությունը ցույց է տալիս ոչ թե այն երկրի նկատմամբ, որտեղ նա հավատարմագրված է, այլ Ադրբեջանի նկատմամբ: Ինչ էլ որ լինի, հաճախ հենց այս անձի միջոցով է Փարիզը բարձրաձայնում՝ հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ իր ամենահամարձակ, եթե չասել անհեթեթ մտքերը։
 
Դեսպանի ներկայիս զեղումները բացառություն չեն: Թերեւս, նույնիսկ ընդհակառակը՝ կարելի է արձանագրել, որ ֆրանսիական դիվանագիտության մեծամտության աստիճանն արդեն անցել է գոռոզության փուլը։
 
«Ես համարում եմ, որ խաղաղ պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը հրատապ է։ Բազմիցս հայտարարվել է, այդ թվում նաև Հայաստանի վարչապետի կողմից, որ պայմանագրի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցվել է որպես պայմանագրի հիմք, հնարավոր է չլուծված հարցերի հետագա քննարկումը», - սկսել է Դեկոտինին
 
Այսինքն՝ պաշտոնական Փարիզն իր վրա է վերցրել Երևանի խարդախ պատմություններին աջակցելու գործառույթը՝ դիտավորյալ անտեսելով այն փաստը, որ հատկապես չլուծված խնդիրներն են հանդիսանում հիմնարար։ Ադրբեջանը բոլոր միջազգային հարթակներում այս պարզ միտքը հասցնում է միջազգային հանրությանը։
 
Սակայն ֆրանսիացի դիվանագետը չի սահմանափակվում ակնարկներով և իր պարտքն է համարում Ադրբեջանին մատնացույց անել, թե Փարիզի կարծիքով, ինչ է պարտավոր  անել. «Ադրբեջանի վրա դրված է հատուկ պատասխանատվություն, առավել ևս որ, լինելով COP29-ի կազմակերպիչ՝ նա իր վրա է գրավում միջազգային ուշադրությունը, որը նրանց համար պայմանավորում է հատուկ միջազգային պարտավորություններ։ Տվյալ փուլում նրանց հիմնական պարտականությունը՝ Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր կնքելն է»։
 
Ինչ-որ տեղ մենք նման բան արդեն լսել ենք: Վախ այո, վերջերս ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որտեղ նույնպես խոսվում է խաղաղ գործընթացի և COP29-ի միջև ինչ-որ կապի մասին։ Մենք արդեն վերլուծել ենք այդ նամակը և, մասնավորապես, դրա այս տարրը. «Հիմա, երբ COP29-ի հետ կապված ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա, Դուք՝ գլոբալ հանրության առջև խաղաղությանը ձեր հավատարմությունը ցուցադրելու եզակի հնարավորությունը ունեք»։
 
Ինչպես տեսնում ենք, եթե Ամերիկայի նախագահը խոսելով «խաղաղությանը նվիրվածություն դրսևորելու հնարավորության» մասին՝ փորձում է պահպանել համեստություն և արտահայտվում է դիվանագիտորեն, ապա բոլոր միջազգային հարթակներում պարտություն կրած երկրի դիվանագետն իրեն թույլ է տալիս փորձել մեզ պարտադրել միջազգային իրավունքի իր ազատ տեսլականը. պարզվում է, որ հիմա մեր հիմնական պատասխանատվությունը՝ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելն է։
 
Այո, տարբեր ձևակերպումներ են, սակայն ուղերձը նույնն է՝ հավաքական Արևմուտքը փորձում է շահարկել COP29-ի թեմայով, հույս ունենալով, որ դա Բաքվին կստիպի մոտ ժամանակում կնքել հատված խաղաղությունը: Այնպիսի տպավորություն կա, կարծես թե Արևմուտքը լրջորեն մտածում է, որ նրանց հաջողվել է շրխկացնել թակարդը, որ Բաքուն այժմ պատրաստ է ամեն ինչի։ Անգամ ազգային շահերը զիջելուն։ Ծիծաղելի է, աստված վկա: Նրանք ինչ-որ բան շփոթում են։ Բաքուն COP29-ն ընդունելու իրավունք ստացավ հենց իր ինքնիշխանությունը պաշտպանելու ունակության պատճառով, և ոչ հակառակը:
 
Եվս մեկ անգամ կրկնենք. COP29-ը մեր երկրում հյուրընկալելու համաձայնությունը միջազգային հանրության կողմից երբեք չի կապվել խաղաղ գործընթացի նկատմամբ որևէ պարտավորության հետ։ Այսպիսով, մենք գործ ունենք սովորական մանիպուլյացիայի հետ։ Սա մոտավորապես ասես ինչ-որ մեկը 1948-ին փորձել է ստիպել Լոնդոնին թույլտվություն տալ պարտված Գերմանիային խորտակել մի քանի բրիտանական սուզանավ՝ դա պատճառաբանելով նրանով, որ Լոնդոնի, որպես Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրությունը որոշակի միջազգային պարտավորություններ է դնում նրա վրա: Անհեթեթություն և հիմարություն, այո և այսքանը:
 
Անզուսպ հայ լրագրողի հարցին. «Ի՞նչ կլինի, եթե նրանք հետաձգեն դա և հրաժարվեն պայմանագիրը ստորագրել մինչև կլիմայական գագաթնաժողովը», խիստ ֆրանսիացին պատասխանել է. «Այս հարցը պետք է ուղղել Ադրբեջանին։ Մեր դիրքորոշումը պարզ է։ Խաղաղ պայմանագրի համար պայմաններն արդեն ստեղծված են և պետք է կնքվի որքան հնարավոր է շուտ։ Սա նշանակում է, որ մինչև կլիմայական գագաթնաժողովը»։
 
Ինչպես տեսնում ենք, Փարիզը ձգտում է Հայաստանին դեպի խաղաղություն տանել, այսպես ասած, «ջրից չոր դուրս հանելով», հուսալով COP29-ի թեմայի նկատմամբ Բաքվի զգայունության վրա: Սակայն այստեղ ևս մենք նորից պետք է Դեկոտինիի խոսքերը համեմատենք Բայդենի նամակի հետ. եթե Վաշինգտոնը արդեն մասամբ հրաժարվել է դա  մինչև կլիմայի գագաթնաժողովը իրականացնելու հնարավորությունից (Բայդենի նամակը, թեև շահարկում է COP29-ի թեման, սակայն, ինչպես արդեն նշվել է վերևում, կոչ է անում խաղաղությոան  հասնել մինչև տարեվերջ), ապա Փարիզն իր պարտքն է համարում սահմանել մաքսիմալիստական ժամկետներ։
 
Դե լավ, իսկ ի՞նչ, եթե մենք չհնազանդվենք այս կամ կոչին կամ հրամանագրին: Ինչո՞ւ դեսպանը չխոսեց այն մասին, թե ինչ քայլերի է դիմելու Փարիզը, եթե Բաքուն հրաժարվի հատված խաղաղությունը ստորագրել մինչև COP29-ը։ Ավելի ճիշտ, էլ ինչպիսի՞ վատ բաներ եք դուք պատրաստ անել, բացի այն, ինչ անում եք։ Ձեր բոլոր քայլերին մենք հետևում ենք՝ դուք զինում եք Հայաստանը և նրան պատրաստում եք ռևանշի, սա է ամենավտանգավորը, ինչ դուք կարող էիք անել, և դուք դա արդեն անում եք։ Եվ դուք կշարունակեք դա անել, անկախ նրանից, թե երբ և ինչ ձևով մենք կստորագրենք խաղաղության համաձայնագիրը։
 
Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք ձեռնարկել բոլոր համարժեք միջոցները մեր պետականությունը պաշտպանելու համար։ Դրանք ինչպիսին կարող են  լինել, դուք հաճույք եք ունեցել դա դիտել 2020 և 2023 թվականներին։ Իսկ եթե մոռացել եք, ապա թույլ տվեք ձեզ հիշեցնել դրանց մասին՝ միաժամանակ մեզ չզրկելով ձեր թարգմանիչների մի կաթիլ ժամանակը խնայելու հաճույքից. Poing de fer:

Caliber.Az
Դիտումներ: 248

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Խաղաղության Նոբելյան մրցանակ ադրբեջանական ժողովրդի արյան վրա Սեւ հունվարը Թեյմուր Աթաեւի ուշադրության կենտրոնում

383
20 Հունվարի 2025 22:35
2

Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են

182
20 Հունվարի 2025 15:50
3

Իլհամ Ալիևը տեսանյութ է տարածել հունվարի 20-ի իրադարձությունների 35-ամյակի կապակցությամբ

169
20 Հունվարի 2025 17:22
4

Երեւան. երկու աթոռի վրա նստելու փորձ Արդյո՞ք կստացվի

160
21 Հունվարի 2025 14:18
5

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 35-րդ տարելիցը

159
20 Հունվարի 2025 09:19
6

Հունվարի 20. Շուշայում հարգել են ողբերգության զոհերի հիշատակը

148
20 Հունվարի 2025 16:49
7

Ալիևը շնորհավորել է Թրամփին

147
21 Հունվարի 2025 15:30
8

Մեհրիբան Ալիևան Հունվարի 20-ի ողբերգության հետ կապված կիսվել է հրապարակմամբ

139
20 Հունվարի 2025 10:49
9

Ի.Ալիևն այցելել է Շեհիդների ծառուղի և ծաղկեպսակ է դրել «Անմար կրակի» հուշահամալիրի մոտ

133
20 Հունվարի 2025 12:27
10

AZAL-ի ինքնաթիռի վթար. երբ ճշմարտությունը փոխարինվում է ցինիզմով Caliber.Az YouTube ալիքի տեսանյութը

112
21 Հունվարի 2025 09:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading